Ուսուցիչ Շոի և աշակերտների ճանապարհները ժամանակի ընթացքում բաժանվեցին: Վեյը գնաց վանք, որտեղ էլ անցան իր վերջին օրերը, իսկ Ցին ու Գունը մի աշխարհ, որում մեկը ձուլվեց, իսկ մյուսը դարձավ չինովնիկ: Շոն ուրիշ աշակերտներ էլ ուներ՝ քիչ հայտնի, բայց ավելի հավատարիմ: Նրանք հիշում էին Ուսուցչի խիզախության մասին, որով նա դուրս էր գալիս ճակատագրի հարվածների դեմ, նրա բարի ժպիտը և կատակները:
Ծեր հասակում, երբ Շոն զգում էր իր դժվար կյանքի բոլոր հետևանքները, իսկ նրա մեջքը հիշեցնում էր եղանակի փոփոխության մասին, նա, չնայած ուժեղ ցավին, ժպտալով ասում էր. «Ես երբեք չեմ մտածել, որ իմ մարմնի այս հատվածը ավելի լավ կանխատեսող կլինի քան գլուխս»: Նա այլևս չէր կարող ճանապարհորդել և ապրում էր իր երկրպագուներից մեկի՝ Լաոյի հետ: Վերջինս գրում էր Ուսուցչի պատմությունները և երկարացնում նրա օրերը: Նա նրան փոքրիկ շնիկ էր նվիրել: Նրանք շատ կապված էին միմյանց:
-Ես շուտվանից մահացած կլինեի,-շատ տարիներ անց խոստովանում էր Շոն,- եթե այդքան չվախենայի տխրեցնել իմ Նյուին (այդպես էին կոչում նրա չորսոտանի ընկերոջը):
Շոն վատառողջ էր, և ապրելն իր համար հեշտ չէր, բայց ահա Նյուն... Շոյելով նրան՝ արդեն ծերացած, Ուսուցիչն ասում էր, որ զգուշանում է, հանկարծ ստիպված չլինի հավերժ ապրել: Նյուն չի ուզում տխրեցնել իրեն, իսկ նա էլ Նյուին...
Նյուն մահանում էր, իսկ Շոն անձայն լաց էր լինում: Նյուի մահից հետո Շոն ապրեց ևս երեք օր:
Ալեքսանդր Բելլից
Արամ Դանիելյան "Երկնագույն երազ"
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան