«...գնաց տառապելու ուրիշների համար, ինչի համար նրան շատ բան կներվի: Ծննդյանս օրվանից ես լավը քիչ եմ տեսել, իսկ այն, որ ինչ որ մեկն որոշել է զոհել իր կյանքը այս մարդկանց համար...»
«...խելագար է նա, ով զոհում է ինքն իրեն հանուն նրանց, ովքեր արժանի չեն այդ զոհողությանը...»
Ուսուցիչ Շո.
Ուսուցիչ Շոն արդեն շատ ծեր էր: Նա ապրում էր իր երկրպագուի տանը, բայց հայտնի լինելը թույլ չէր տալիս նրան ուղղակի անցկացնել օրերը: Նրա մոտ գալիս էին, հարցնում շատ բաների մասին, հետո փոխանցելով փոփոխում պատասխանները: Նրա համբավը ստիպում էր բոլորին սպասել անսովոր մի բանի, և նա չէր դավաճանում այդ սպասումները: Բազմաթիվ անախորժություններ էր ծնում այն, որ Ուսուցչի ասածներից ամեն ինչ չէ, որ արժեր ընդունել բառացի կամ լրջորեն, որը ինչպես կանոն և անում էին հասարակ մարդիկ՝ վախենալով նրա բառերից և սեղմելով շրթունքները: Սակայն Շոն նույն կերպ անթափանց էր, փորձում էր իր զրուցակիցներին կամ...
Գալիս էին նաև հեռվից: Ոմանք լսելու կամ պարզապես տեսնելու Ուսուցչին, մյուսներն էլ որևէ բան սովորելու: Հայտնվեց և նա, ով շրջանցեց բոլոր իմաստուններին, մտածելով.
-Իմաստունների համար բացվում են դառը ճշմարտությունները: Այդպիսինն է նրանց պարգևը: Պե՞տք է արդյոք իմաստունը, եթե իրեն առաջարկեն, ընտրի իր համար խելագարություն, եթե դրանից խելացի կդառնան մյուսները: Միանգամից կասեմ՝ շատ տարբեր պատասխաններ եմ լսել:
-Կարծում եմ,-ասաց Շոն,-դու լսել ես, որ աշխարհն անփոփոխ է, և այդ պատճառով էլ հենց հարցն իմաստ չունի, ինչ-որ մեկի իմաստությունն է, թե հիմարությունը նրանում՝ այլ բանի չեն բերի:
Հարցնողը հաստատուն կերպով գլխով արեց: Ուսուցիչը շարունակեց.
-Լսել եմ, որ իմաստունը այսպես թե այնպես խելագար է այս աշխարհում...
Նրա զրուցակիցը խոնարհեց գլուխը:
-...ինչ, եթե խելագարվել, նրանք, ովքեր աշխարհի վրա կմնան, կարող են դրա հաշվին խելացի թվալ...
Հարց տվողը ժպտաց՝ նրա թակարդը չընկան:
-...որ խելագար է նա, ով զոհում է ինքն իրեն հանուն նրանց, ովքեր արժանի չեն նման զոհողության...
Ի պատասխան, իմաստություն փնտրողը միայն նայում էր Ուսուցչին:
-...որ խելագարության մասին երազանքները չեն այցելում խելագարներին, և եթե այդպես է, ապա արժե արդյոք մտածել, որ ինչ-որ բան այն չէ...
Լռություն:
-...ինչ...
Կրկին լռություն:
-...և ինչ...
Զրուցակիցը նայելով մի կետի առաջվա պես լուռ էր:
-...բայց դու ադպես էլ չիմացար,որ...
Երկար ժամանակ դեռ Շոն շարունակում էր թվարկել այն, ինչ կարող էր լսել, կամ դեռ այդպես էլ չէր լսել հարցնողը՝ աստիճանաբար արագացնելով և բարձրացնելով ձայնը, ակնհայտորեն չպատրաստվելով վերջացնել: Վերջապես, երբ Ուսուցիչը արդեն ուղղակի բղավում էր՝ իր խոշոր կազմվածքով կախված նրա գլխավերևում, վախեցած հյուրը չդիմացավ և «Խելագա՛ր» գոչելով վազեց:
Նա չէր լսում, ինչպես էր Ուսուցիչը ծիծաղում: Լաոն հիացած հետևում էր այս տեսարանին:
Ծիծաղելուց հետո Շոն եզրակացրեց.
-Դժվար թե նա խելոքացավ իմ խեալագարությունից:
Այդտեղ արդեն Լաոն չդիմացավ և փռթկաց:
Ալեքսանդր Բելլից
Արամ Դանիելյան "Բամբասանք"
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան