Երբ Ամուն և Մենը, առանձնացան, իմաստունները որոշեցին համեմատել իրենց մտքերը:
Մենը հարց տվեց, թե ի՞նչ է զրուցակիցը մտածում ճակատագրի մասին:
- Ահա ճամփորդության ընթացքում,- սկսեց Ամուն,- ես ստիպված եղա բախվել նրա մասին ամենատարբեր պատկերացումների: Մի մասը հավատում էր կույր ճակատագրին: Մյուսները՝ ճակատագրին, ունենալով նախընտրելիներ, բայց ոչ մշտական, և ձգտելով նրան սիրաշահել: Երրորդները անվանեցին նրան ‹‹Անհրաժեշտություն››, կամ էլ՝ «Կանխորոշում» անհայտ մարդկանց, որոնց մնում է միայն գուշակել նրա մասին և հասկանալ, որն է նրա իմաստը:
Լսելով, Մենը շարժեց գլուխը և համաձայնեց:
- Բացի դրանից,- շարունակեց Ամուն,- մարդու պարգևը նույնպես որոշում է իր ճակատագիրը, և ստացվում է, որ ամեն մեկն ունի իր ճակտագիրը: Նախասահմանման առկայությունը, կարծես թե նախընտրում է կամքի բացակայությամբ փոխելու այն: Բոլորին հայտնի է, որ ամեն մեկը չէ, որ իր պարգևը իրականացնում է՝ չհետևելով դուրս է գալիս ճակատագրից:
Մենը դադարեց գլխով անել: Նրա դեմքը անթափանցելի էր:
- Ակնհայտ է, մեծն ճակատագրին անհրաժեշտ է ծառայել: Ինչպես մարդիկ ծնված օրվանից շնորհված են պարգևով, ինչպես նաև ուժով, ապա ամեն մեկը ստիպված է պայքարել իր բախտի համար: - Այստեղ Ամուն դադար տվեց: - Ստացվում է, այն տրվում և չի տրվում մարդուն: Բայց այնպիսին, ինչպիսին ճակատագիրն է անհայտ է, ապա պնդել նրա մասին կարելի է ամեն բան, ինչ հնարավոր է՝ անվանելով վերջին հաշվով, այնպիսին, ինչպիսին ստացվում է:
Մենը խրախուսանքով գլխով արեց:
- Դրա համար էլ միանգամից երկու հարց է առաջանում՝ արժի՞ այն անվանել ճակատագիր, իսկ եթե այո, ապա ինչո՞ւմ է հայտնվում կամքի ազատությունը: Բայց հնարավոր է նաև այլ բան՝ մերժում սեփական ճակատագրին: Եվ պարտադիր չէ, որ դա անպայան լինի զոհ ինչ-որ մեկին մատուցելու: Բավական է հասարակ անորոշությունը կամ ծուլությունը: Այդ ամենը ինձ ներկայանում է որպես կեղծ խաղ, եթե նրան ինչ-որ մեկը ձեռնարկեց, միթե՞ Երկինքը ոչ անկեղծ խաղեր է խաղում:
Եվ ամուն լռեց՝ թույլ տալով խոսել Մենին: Վերջինս հեշտությամբ խոնարհվեց՝ հավանություն տալով լսածին.
- Դու այնքան մանրամասն վերլուծեցիր հարցը, որ կավելացնեմ միայն մի բան: Ինձ միշտ թվացել է, որ ճակատագրին ողջունում են՝ ցանկանալով փոխանցել պատասխանատվությունը: Իսկ այդպիսինները մեծաթիվ են և հետևողաբար ճակատագիր հասկացությունը այնքան անիմաստ է, որքան հայտնի և….. անմահ:
- Դու լիարժեք իրավացի ես Մեն, - ավարտեց Ամուն: - Հատկապես, եթե նայենք, թե ում նակտմամբ է ավելի շատ կույր ճակատագիրը, ում համար ոչ մշտական, որին կարելի է սիրաշահել, իսկ ում՝ որոշող բոլորի փոխարեն, ինչի մասին ոչ ոք գլխի չի ընկնում: Նրանց ընտրությունը խոսում է, ոչ թե ճակատագրի բնութագրությունների մասին, այլ հենց ընտրողների:
Եվ նա նույնպես խոնարհվեց՝ թույլ տալով հասկանալ, որ այդ հարցում իրենք չունեն առարկություններ:
Ալեքսանդր Բելլից
Անրի Մատիսս "Մերկ կինը"
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան