Մի անգամ Ամուն հանդիպեց նրան, ով կոչվելով իր անունով, խոստացավ պատասխանել հավաքվածներին իրենց մասին ցանկացած հարցի: Իմաստունը պահեց աշակերտներին խաբեության մերկացումից և մտավ շրջանի մեջ՝ լսելու:
Կեղծ Ամուն աշխատում էր վարպետորեն և նույնիսկ սխալներ գործելուց ծիծաղում էր, կարողանում էր ջրից չոր դուրս գալ՝ « Իսկ դուք հավատացիք՞ Կատակին:» Նա շողոքորթում էր ամեն մեկին: Դրա համար էլ զարմանալի չէ, որ ներկաները փողերը քամուն էին տալիս: Եթե նա, ում բնութագրում էր խորամանկը, պարզվում էր գոհ չէ, իրավունք ուներ վերցնել իր վճարը: Քանի դեռ դա ուրիշը չէր արել:
Հերթը հասավ իսկական Ամուին, ով հարցեր չտալով դրեց այդտեղ իր լուման: Ստախոսը հետաքրքրությամբ նայեց նրան և հարցրեց.
- Ի՞նչ ես դու ուզում իմանալ քո մասին:
- Ոչինչ,- եղավ պատասխանը: - Ես այսպես էլ ինձ գիտեմ:
- Այդ դեպքում ինչի՞ համար ես դու վճարում, - զարմացավ ինքնակոչը:
- Ինձ դուր եկավ, թե ինչպես ես դու իմ դերը կատարում,- մի փոքր խոնարհվելով ասաց իմաստունը: - Դա նույնպես արվեստ է:
Ակնթարթորեն ստախոսը խառնվեց, իսկ հետո կախեց գլուխը: Երբ նա շտկվեց, Ամուն անհետացել էր: Ստախոսը պտտեց աչքերը ՝ փորձելով հասկանալ չխենթացա՞վ արդյոք:
Նրանք արդեն հեռացել էին, իսկ աշակերտները դեռևս չէին հասկացել՝ վախենալով ընդհատել Ուսուցչի մտքերը: Իմաստունը ինքը կանգ առավ և ասաց.
- Ձեզ, իհարկե, զարմացրեց իմ քայլը:
Ոչ ոք չպատասխանեց: Այդ ժամանակ նա շարունակեց.
- Իմ նմանակը ինձ հետաքրքրիր եզրահանգման հանգեցրեց: Դրա համար ափսոս չէր տալ մի փոքր քանակություն գումար: Ես, ըստ էության, զբաղվում եմ նրանով, ինչ որ նա: Պատասխանում եմ մարդկանց հարցերին: Դուք կասեք. «Ես քիթս չեմ մտցնում ոչ մեկի կյանքի մեջ, և ոչինչ չեմ խնդրում ճշմարտության համար»: Բայց դրա դիմաց ես ոչինչ էլ չեմ ստանում, բացի տհաճություններից, այն ժամանակ, երբ նա աշխատում է ստախոսելով: Միևնույն բանն է կատարվում, իսկապես: Ինչպես տեսնում եք, մարդիկ նույնիսկ պատրաստ են վճարել այն բանի համար, որպեսզի իրենց խաբեն: Ինքնակոչը ինձնից հաջողակ է, և եթե ուզում եք ավելի լավ լինել կյանքում, ապա հարկ է գնալ նրա մոտ ծառայության:
Ամուն լռեց և շարունակեց առաջ քայլել: Նրա ետևից գնում էին նրանք, որոնց, որքան հնարավոր է ստախոսի ֆոկուսները զարմացրել էին, թե ինչպես է նա խորամանկում ցանկացած իրավիճակում՝ արտահայտելով իր անսպասելի մտքերը:
Աշակերտներից մեկը մտածեց. «Մարդիկ լսում են միայն այն, ինչն ուզում են լսել: Իմաստը ո՞րն է նրանց այլ բան ասելու: Նրանք չեն հասկանա, թե իմ իմ ընկերները ինչպպես չհասկացան Ուսուցչին: Միթե՞ այդ մասին չէր ասում Ամուն: Այդ դեպքում որտե՞ղ է նրա ողջ իմաստությունը»:
Ալեքսանդր Բելլից
Անրի Մատիսս "Կարմիր ստուդիա"
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան