Իմաստուն Ամուի մոտ մի անգամ եկավ ճակատագրից բողոքողը, որը եզրափակվում էր մեկ այլ բախտի ապարդյուն փնտրտուքով: Այն, ինչը նրան բաժին էր ընկել, նա չէր ցանկանում համակերպվել, իսկ այն ինչին հանդիպում էր, չէին դիմանում իր քննադատությանը: Մարդու մեջքի ետևում քիչ կյանք չկար:
Ամուն զարմացավ՝ մտածելով. "Ճակատագիրը, դժգոհ լինելով ճակատագրից, բայց ուժ չունենալով ինչ-որ բան փոխել…. Ինչպե՞ս նա պետք է ատի նրան": Մտքում ասաց.
- Ես ստիպված էի լսել նման պատմության մասին:
- Այո՞,- հարցրեց դժբախտը: – Պատմի՛ր
- Մի մարդ հայտնվում է իմաստունի մոտ, բողոքում այն բանից, թե ինչպես է իր հետ վարվել ճակատագիրը: Իմաստունը հարցրեց. "Իսկ ի՞նչ դու կանեիր նրա հետ". "Այն, ինչ ինքը ինձ հետ", - զայրացած բղավեց եկողը. "Այդպես, դուք միմյանց արժանի եք",- նկատեց իմաստունը:
Ամուին բողոքողը լռեց, իսկ հետո հարցրեց.

 


- Դու նույնպե՞ս այդպես ես մտածում:
Ամուն պատասխանեց.
- Ես այլ կերպ եմ մտածում: Մարդիկ հաճախ են բողոքում ճակատագրի դաժանությունից, որը միշտ չէ, որ ճիշտ է: Ինչո՞ւ ճակատագրից չբողոքել և չթաքնվել նրանցից, ում հետ նա չի ցանկանում գործ ունենալ: Եթե կան այնպիսինները որ փնտրում են իրենց ճակատագիրը ողջ կյանքում, ապա դուրս է գալիս, նրա դժբախտությունը, իրենից թաքնվո՞ւմ է:
Ասելով այդ, Ամուն նայեց մարդուն և խրախուսական ժպտաց: Մարդը շփոթվելով նայեց իամստունին: Այդ տեսանկյունից նա երբեք չէր գնահատել իր անհաջողությունները:
- Դու ուզում ես ասես, որ նա ինձնից վախենո՞ւմ է, – ճշտեց նա:
- Իսկ ինչո՞ւ ոչ, – հարցրեց Ամուն: - Չէ՞ որ քո ներկայությունը դու հավանաբար ճնշել ես ավելի շատ, քան նա քեզ:
- Ես այդ մասին չեմ մտածել…- հուսահատված փնթփնթաց տղամարդը: - Եվ ես ի՞նչ անեմ:
- Չգիտեմ: Երկուսի վեճում երրորդին խառնել իմաստ չունի: Եթե դու որոշես խղճալ նրան, ապա միայն ինքդ: Հնարավոր է, այդ ժամանակ նա էլ քեզ ժպտա: Այն, որ դու նրան չես հավատում, դեռևս չի նշանակում, թե նա էլ քեզ չի հավատում:
- Ահա այդպես…- տարակուսանքով ասաց մարդը:

 


Երբ նա մտազբաղ գնաց, իմաստունը ասաց աշակերտներին, ովքեր ուշադիր լսում էին զրույցը.
- Տեսնո՞ւմ եք, ճակատագիրը դատարկ ձայն չէ: Այս դժբախտ երազողը, կամ փնտրում է անհնարինը՝ արդեն պատրաստի մեկ այլ ճակատագիր, որպեսզի փոխի իրենը, այլ ոչ թե փոխի ինքն իրեն: Երազողները նախընտրում են հարմարվել ճակատագրին՝ ձգտելով փոխվեն իրենք: Երազողները երկար չեն կարող լինել երջանիկ: Չէ՞ որ իրենց համար ամենադժբախտները երջանիկ մարդիկ են, ովքեր ամեն բան ունեն:
Տեսնելով, որ աշակերտները հիացած նայում են իրեն, նա ժպտալով ավելացրեց.
- Դուք մոռացաք ասույթը. "Ունենալով ամեն բան, մարդը զրկվում է երազելու իրավունքից":
Ալեքսանդր Բելլից

Անրի Մատիսս "Լյուքսեմբուրգյան այգի"

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան