Մենը կասկածում էր ամեն ինչ: Դրա պատճառով նրան կոչում էին «Միշտ կասկածող» կամ «Կասկածանքի սիրահար»:
- Այն ինչ մեզ շրջապատում է, միշտ թվում է, թե այն չէ: Այդ դեպքում խելամի՞տ է, արդյոք, վստահել առաջին հայացքին, ինչը և մենք միշտ անում ենք, հետո զարմանում, թե որքան խաբուսիկ է դա,- ասում էր նա:
Երբ Ամուին հայտնեցին՝ «կասկածանքի սիրահարի» այդ մտքերը, նա, իսկույն, ի նշան համաձայնության գլուխը խոնարհեց: Այդ ժամանակահարջանում ավելի շատ հավատում էին կախարդներին և գուշակներին, քան իրենք իրենց: Մի անգամ Ամուն ճանապարհորդելիս իր երկու աշակերտների հետ ժամանեց քաղաք: Նրանց հրավիրեցին մի տուն, որտեղ արդեն գտնվում էր պայծառատեսը: Այդ երեկո բոլոր ներկաները զարմացած լսում էին ամեն ինչ: Ամեն մեկի մասին, պայծառատեսը, առաջին անգամ տեսած մարդուն, ասում էր անձնական բաներ անցյալի և ապագայի մասին: Բայց Ամուի վրա ոչ մի ազդեցություն չգործեց դա: Երբ նրան հարցրեցին, նա պատասխանեց.

 


- Մենք ինքներս էլ չգիտենք ինչ ենք կատարում հաջորդ րոպեին ստեղծելով ապագան: Այս պարագայում ինչպե՞ս իմանալ, թե մեզ հետ ինչ կլինի: Այդժամ գուշակին խնդրեցին ասել Ամուի անցյալի և, թե ապագայում ինչ կլինի նրա հետ: Պայծառատեսը հմտորեն դա արեց՝ զարմացնելով նույնիսկ իմաստունի աշակերտներին: Բայց ոչ Ամուին: Նա ծիծաղեց և ասեց.
- Դե անցյալը մարդկանցից կարող ես իմանալ, ապագան հիմա չես էլ կարող ստուգել, այ ներկան դու չգիտես: Իսկ եթե չգիտես ներկան, չգիտես նաև ապագան: Գուշակը զարմացաց նայեց Ամուին: Իմաստունը սկսեց բացատրել ներկա գտնվողներին.
- Նա չգիտի, որ ես մայրաքաղաքից եմ, և որ այնտեղ հրաման կա կախաղան հանել յուրաքանչյուր գուշակի, ինչպես խաբեբայի: Եվ նաև մահվան դատապարտել նրանց, ովքեր լսել են նրան և չեն ասել դրա մասին: Ես այստեղ ոչ ոքի չեմ ճանաչում, և դրա համար չեմ կարող հաստատել ոչ մի բան, եթե հարցնեն: Բայց եթե Ձեզ այստեղ տեսնեն… Այդ վարկյանին բոլորը քարացան, կարծես կայծակի հարվածից: Այնուհետև վազեցին դռան մոտ՝ հրելով մեկը մյուսին և աղաղակելով վախից փախան: Կայսեր վարկանիշի մասին բոլորն էլ լսել էին: Մի վարկյան հետո սենյակում մնացին խեղճ, անգույն, ինչպես մահը տանտերը, աշակերտները, իմաստունը և համրացած գուշակը: Գուշակը ոտքի վրա անկարող մնալով ընկավ գետնին՝ բռնվելով Ամուի գոտիից:
- Մի՛ կործանիր... - դա միայն կարողացավ արտաբերել նա: Ամբողջ լռության մեջ Ամուն նայեց դժբախտին, որից հենց նոր կորչեց իր կարևոր լինելը և հարցրեց:
- Եվ ի՞նչ, դու գիտե՞ս ապագան: Գուշակը լուռ արտասվելով ընկավ փիլիսոփայի ոտքերի տակ և սկսեց համբուրել կոշիկները: Նա իսկույն փափկեց:

 


- Վերջ, մենք հեռանում ենք, ինչը և քեզ խորհուրդ կտաի: Պայծառատեսին պետք չեղավ և համոզել: Իսկույն դուրս եկավ և անհետացավ:Ամուն հանսգտացրեց տան տիրոջը, որը խնդրում էր նրան պատվել և գիշերել իր տանը: Հաջորդ օրը, արդեն քաղաքից դուրս գալով,աշակերտներից մեկը համարձակվեց հարցնել.
- Ուսուցի՛չ, բայց մենք մայրաքաղաքից չենք եկել, և այդ հրամանի մասին էլ չէինք լսել:
- Ապրես,- ասաց Ամուն,- Ապրես, որ հիմա ես ասում դրա մասին, և ոչ թե բոլորի մոտ: Երկու աշակերտներն էլ նայեցին ուսուցչին: Նա բացատրեց:
- Իհարկե ես կատակեցի, բնականաբար, ոչ մի հրաման էլ չկա: Այդպես ես խաբեբային հանեցի ջրի երես: Երբեմն սուտը օգնում է գտնել ճիշտը: Հիշե՛ք դա: Քանի որ «Այն, ինչ մեզ շրջապատում է, սովորաբար ուզում է ներկայանալ այն, ինչ իրականում չէ››: Երբ ժամանակի ընթացքում այս պատմությունը հայտնի դարձավ և հասավ Մենին, նա հավանելով ժպտաց և կախեց գլուխը:
Ալեքսանդր Բելլից

Անրի Մատիսս "Ոսկե Ձկնիկը և Քանդակը"

 

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան