Մեկը հարցրեց Ամուին.
- Արդյո՞ք մարդիկ դառնում են ավելի լավը: Ի՞նչ է այդ մասին ասում պատմությունը:
Ամուն ուշադիր նայեց նրան և ասաց.
- Պատմությունը պատմում է, որ վատ ժամանակները փոխվում են ավելի քիչ վատի և ավելի շատ վատի:
- Ահա այդպես....- ասաց մարդը՝ սպասելով շարունակության:
Եվ այն հետևեց:
- Իսկ շատ վատ ժամանակներում դժվար է մնալ մարդ: Այդպիսի ժամանակներում որքան հեշտ է ապրել նրանց հետ, որ մարդ չեն էլ եղել, ընդամենը իրենց են այդպես համարել: Այդպիսի ժամանակներից հետո ավելի լավերը ապրում են: Հակառակ դեպքում, էլ ինչո՞վ են նրանք լավ:
- Այսինքն, մարդիկ դառնում են ավելի վա՞տը, - հնչեց հարցը: - Մնում են ավելի վատերը: Չէ որ...
- Դա տրամաբանական կլիներ,- խրախուսանքով ասաց իմաստունը,- և այդ դեպքում մենք կապրեինք միայն սարսափելի բաների մեջ: Բայց գալիս են այլ ժամանակներ՝ դրսևորելով մեր մեջ լավ որակներ: Իմիջիայլոց, ժամանակը, երբ լավ կլինի լինել լավը, ընդունակ է մարդկանց փոխել, թեկուզ՝ ոչ բոլորին: Ճիշտ է, պատմությունը դեռևս չգիտի նման ժամանակներ:
- Նշանակում է, ողջ հարցը ժամանակի մեջ է... – Փնթփնթաց Ամուի զրուցակիցը:
- Եվ այո, և ոչ,- պատասխանեց իմաստունը: - Մի հին տրակտատում, որ պարունակում է ոչ քիչ խելացի մտքեր, ես հանդիպեցի մի ասույթի. «Մենք հպարտանում ենք մեր նախնիներով: Նրանք ապրել են սարսափելի ժամանակներում, բայց ամեն բան հաղթահարել են: Ավելի լավ է չհիշենք, թե որքանով սարսափելի էին այդ ժամանակները: Ամեն դեպքում հարց էլ չի տրվում. ո՞վ է նրանց դարձրել այդքան սարսափելի, ովքե՞ր են այդ ժամանակ ապրել»:
Ալեքսանդր Բելլից
Անրի Մատիսս "Վզնոցը"
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան