Ինչ-որ մեկը վերապատմելով իմաստուն Խէին Ամենազորի դժբախտության մասին առակը, ով չէր կարողանում դառնալ ուրիշ:Առակում ասվում է, որ դա միակ բանն, որ նա չի կարող անել: Նաև այն, որ նա չի կարող մտածել այն, ինչ ուժերից վեր է անելը:
Խէն լսեց և առեղծվածային ժպտաց.
- Իսկ դու չե՞ս կարծում, որ ամենազորը, ոչ մի բանի կարիք չունի:- հարցրեց նա պատմողին, որը այնուհետ դարձավ լսող: -Որովհետև նա իդեալական է, և այն ինչ- որ կփորձի նա փոխել' նրան կփոքրացնի: Իսկ եթե նա անի ամենալավը, նա էլ չի լինի այն մեկը, ում բոլորը պատկերացնում էին: Դրա համար նա, ով ստիպված է մնալ անփոփոխ, որպեսզի լինի անմահ, երևի թե մեր երկիրը չի ստեղծել նմանին: Ավելին ասեմ, նա ոչինչ էլ չի կարող ստեղծել, քանի որ չէր էլ կարող ինչ-որ բան փոխել' չփոխվելով հենց ինքը:
Բայց այդ դեպքում էլ չէր լինի ամենակարող: Նրան ում ներկայացնում են ամենակարող, ոչինչ էլ չի կարող իրականում անել: Դառնալով ուրիշ, նա կորցնում է անմահությունը, քանի որ ամեն գործողություն հետադարձ հաշարկ է անում:
Լսողը ապշեց իմաստունի մտքերի տրամաբանական քայլերից և շշնջաց.
- Դու ուզում ես ասել , որ Ամենակարողը մեր բոլորիս երևակայության արդյո՞ւնքն է:
-Ոչ, ես միայն ասում եմ, որ նրա կերպարը մի փոքր կասկածելի է: Եթե այդպես, ուրեմն աշխարհը չի ստեղծել Ամենակարողը, կամ էլ նա կորցրել է իր հիմնական հատկությունները' հզորությունը և հավերժությունը, երբ անցել է աշխարհի ստեղծման գործին:
Լսողը անհասկանալի մտքերի մեջ էր, և վերջապես կարողացավ ինչ -որ բան ասել.
- Երբ նպատակները չեն իրականանում, կարելի՞ է դրա եղելության մասին խոսել:
-Ինչո՞ւ ոչ, - պատասխանեց Խէն,- պատկերացրու, որ դու գիտես, որ հաստատ կարող ես ունենալ այն ամենը, ինչ ցանկանում ես: Իսկ երբ դու դա արդեն հաստատ գիտես,այլևս չես էլ ցանկանա ունենալ:
- Իմ կարծիքով, այս ամեն շատ տարօրինակ է:
- Դա մի պահ է միայն այդպես թվում, որովհետև դու չունես այդ հնարավորությունները: Այդպիսի զգացողություններ ունեն այն տիրակալները, ովքեր գիտեն, որ մի ձեռքի հարվածով... բայց արդեն ոչինչ չեն ցանկանում: Այդպես էլ մնում են երկար ու երկար ժամանակ անմահ: Ադպիսին են նաև մեղք գործողները և լուսավորված մարդիկ: Նրանց դա հարմար է: Կան նաև մի այլ կարգի մարդիկ, որոնք նույնպես համոզված են, որ ամեն ինչ կարող են ստանալ, բայց միայն իրենց երևակայության մեջ:
- Վերջին տիպի մարդիկ խելագարներ են:
- Կամ էլ գրողներ: Հայտնի են այդպիսի հեղինակներ, ովքեր իրենց ուրույն ախարհն ունեն:Մահկանացուների մեջ կան նաև այնպիսիք, ովքեր կարծում են, որ Ամենակարողը այնքան է տարվել իր ստեղծածներով, որ նույնիսկ ստեղծել այն, ինչ չի կարող քչացնել իր հզորությունը:
Արդյունքում, այն աշխարհը, որտեղ մենք ապրում ենք, նրա երևակայության արդյունքն է: Բայց ոչ հակառակը: Այսպիսի աշխարհներ անհաշվելի թվով կան, և մեր բախտերն էլ անհամեմատ տարբեր են: Ինչու ոչ և այդպես: Եվ այդպես մեր կյանքն էլ, մեզ տրվում է երազների նման: Եվ եթե դա իրավ այդպես է և մեր ախարհն էլ այդ ախարհներից մեկն է, ապա մեր մի խաղի պարտությունը, դեռ չի նանակում խաղացողի ամբողջ պարտություն: Բավական է այլ ուրիշ իրադրություններ, երբ նա իր երևակայության մեջ պարտվում է... անփոփոխ հաղթանակ տանելով: Եվ ոչ մի ռիսկի գործոն իր համար:
- Եվ ինչպիսի կյանք է սա,- դժգոհ ասաց նրան,- երևակայացված հաղթանակներ և հորինված պարտություններ:
- Մի այդպես ասա,- ասաց Խէն,- Նախ և առաջ, ես օրինակ բերեցի այն մարդկանց, ովքեր այդպիսի կյանքը համարում են երջանիկ: Այո, այդպես, երբ իրական կյանքը անբարենպաստ է, միթե՞ քիչ մարդ կա, որ ստեղծում են իրենց երևակայած բարենպաստ պայմանները: Թե՞ մենք ուզում ենք, որ մեր երևակայությունը իրականություն դառնա: Երկրորդ հերթին, մենք երբեք չենք իմանա այն, ինչի հասել ենք դա հաղթանա՞կ է, թե՞ պարտություն: Երբեմն մենք նույնիսկ երևակայում ենք այն, ինչ իսկապես վստահ գիտենք: Այդ դեպքում չի բացառվում, որ Ամենակարողի դժբախտությունը հենց փոխվել չկարողանալն է:
Ալեքսանդր Բելլից
Ուիլյամ Բլեյք "Տեսիլքներ, որ այցելում են ինձ"
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան