Խէի բացակայության ժամանակ երկուսը վիճեցին: Մեկը բարձրաձայն ասաց.
- Չկա ճշմարտություն առանց բարոյականության:
Երկրորդը ճշտեց ծիծաղելով.
- Առանց ինչի՞:
Այդ ժամանակ առաջինը դիմեց Խէին.
- Իսկ ի՞նչ ես դու կարծում:
Խէն ժպտաց.
- Կասեմ, եթե ինձ պատասխանեք սկզբից: 
Երկուսով նայեցին նրան:
- Ի՞նչ եք մտածում դրա հետ կապված սիրո մասին:
Առաջինը տարակուսանքով ասաց.
- Եթե այն առանց բարոյականության չէ...
- Սերը՞- զարմացավ երկրորդը: - Ինչպիսի՞ կապ ունի այն ճշմարտության հետ:



Այդժամ Խէն ասաց առաջինին.
- Դու ճիշտ ես: Սերը կարող է ճանաչվել բարոյականությամբ, իսկ կարո՞ղ է այն լինել անծանոթ: Սերը կապված չէ նրանից, իրենց տեղում բարոյականությունը և ժամանակը լինելով ավելի ուժեղ սիրուց:
- Եվ դու ես ճիշտ,- դիմեց հետո նա երկրորդին,- կամ սերը չի հետաքրքրվում ճշմարտությամբ՝ համարելով իրեն այդպիսին, դրա համար էլ միշտ ճիշտ է:
- Բայց ճիշտ է և բանաստեղծը,- ավելացրեց Խէն:- Նա ասաց. «Չկա ճշմարտություն անարգանքի մեջ, և չկա այն այնտեղ, որտեղ չկա սեր»: Միևնույնն է, մենք ինչ էլ մտածենք ու խոսենք, մարդի՛կ, ճշմարտությունները և բարոյականությունը՝ անցողիկ է:
Բայց սերը հավերժ է:
Ալեքսանդր Բելլից

Ուիլյամ Բլեյք "Ուրախ օր"



Միհրդատ Ռոստոմի Մադաթյան