Ապացուցված է, որ այս առակը պատմել է Ճամփորդը, երբ ինչ-որ մեկը իրեն հարցրել է ճշմարտության մասին...
Մի ճգնավոր երազ տեսավ, իբրև թե Անցյալը, Ներկան և Ապագան ուզում էին պարզել, թե ով է իրենցից առավելի կարևոր: Բայց նրանք այդպես էլ ընդհանուր լեզու չգտան, քանի որ պարզվեց, որ նրանցից յուրաքանչյուրը իրեն համարում էր Ներկա և Ապագա: Այ իսկ Անցյալ նրանցից ոչ ոք չէր ուզում լինել: Որոշեցին անմիջապես գտնել մի իմաստունի, որպեսզի նա օգնի որոշել՝ նրանցից ով է համարվում Ներկա և Ապագա: Չէ՞ որ չի կարող այդպիսի բան լինել, որ բոլոր երեքն էլ նույնը լինեն՝ ախր նրանք այնքան տարբեր են:
Սակայն առաջին իմաստունը, ում նրանք հանդիպեցին, լսեց նրանց և որպես պատասխան ասաց.
- Ներկան քիչ է: Միայն դա է անվիճելի:
Եվ գնաց՝ թողնելով նրանց մտածել-գուշակել, թե ինչ էր դա նշանակում:
Երկրորդ իմաստունին վիճողները ստիպված էին արդեն հարցնել առաջինի պատասխանի իմաստը:
- Ներկան իսկապես միշտ քիչ է,- համաձայնեց նա,- քանի որ այն միանգամից դառնում է անցյալ, նույնիսկ եթե դա ընդհանրապես չես ցանկանում:
Եռյակը զարմացած նայեց մեկը մյուսին:
Նկատելով, որ իրեն չհասկացան, իմաստունը թափահարեց ձեռքը.
- Մի՛ անհանգստացեք: Եթե այս հարցին նայենք մեկ այլ կողմից, ապա կստացվի, որ Անցյալը և Ապագան՝ դա ժամանակն է, իսկ Ներկան՝ ընդամենը մի վայր, որտեղ նրանք հանդիպում են:
Վիճողները վերջնականապես թյուրիմացության մեջ ընկան:
- Արժի՞ ևս մեկ իմաստուն փնտրել,- հարցրեց նրանցից մեկը:
Երկրորդը առաջարկեց.
- Այդ դեպքում ամենաիմաստունին:
- Եվ վերջին անգամ,- ավելացրեց երրորդը:
Պարզվեց, որ նրանց որոնումները ժամանակի ավելորդ կորուստ էր: Ցանկացածը, ում հռչակում էին իմաստուններից իմաստուն, հրաժարվում էր այդ տիտղոսից: Վիճողները հուսահատված որոշեցին հույսները դնեն պատահականության վրա՝ նրանց խորհուրդ տվեցին իրենց հարցը տալ մի մարդու, ով հեռանում է աշխարհից:
Այդտեղ անսպասելի համաձայնվեցին բոլոր իմաստունները և այդ ամենին ավելացրած, փակուղու առաջ կանգնեցրեցին հարց տվողներին.
- Մարդիկ անցյալ, ներկա և ապագա անվանում են միևնույն բանին՝ Ժամանակը: Նրանք միայն բաժանում են այն: Այստեղ, վեճերից և մարդկային ձգտումներից հեռու, ես այստեղ առավել պարզ եմ տեսնում: Իմ մեջ, ինչպես և ոչ իմ մեջ, չկա ժամանակի բաժանում:
Լսողները վրդովվեցին.
- Այսինքն, դու ուզում ես ասես, որ մենք նո՞ւյնն ենք:
Եվ միաժամանակ բացականչեցին.
- Հիմարությո՛ւն: Ախր մենք այնքան տարբեր ենք: Ո՛չ, դու իմաստուն չես:
Ճգնավորը նայեց նրանց ետևից: Նա հաճախ էր ստիպված լինում լսել, թե ով հայտնվեց իր մոտ տանջանքների աշխարհից: Բայց այս անգամ ճգնավորը հասկացավ՝ այդ պատասխանը ճիշտ էր իր կյանքի համար, բայց ընդհանրապես հարկավոր չէր կարծիքների պայքարի աշխարհում: Չէ՞ որ իզուր չէ, որ այնտեղ, այդ եռյակից յուրաքանչյուրը անվանվում է յուրովի՝ լինելով վստահ սեփական իրավունքներում: Կամ էլ մի մարդ ապրում է անցյալում՝ հավատալով, որ նա հենց ներկան է՝ երազելով նման ապագա բոլորի համար: Մեկ ուրիշը այդ երազանքը հիմարություն կհամարի: Ստացվում է՝ ժամանակը հենց ինքը մարդիկ են: Նրանք էլ հենց պատասխանն են այն բանի, թե ով որ աշխարհում է ապրում: Ամեն մեկը պայքարում է ժամանակի մասին իր պատկերացումների համար, որպեսզի հենց այն դառնա ներկա և ունենա իր ապագան: Բայց կրկին ընդամենը որոշ ժամանակով... Նրան համակեց տհաճ զգացումը՝ ստացվում է, որ եզակի Ճշմարտությունը մարդկանց համար անհնար է:
Գիտակցելով այդ միտքը, ճգնավորը վախից ծնկի իջավ և սկսեց եռանդուն աղոթել իր Ճշմարտությանը՝ խնդրելով պահպանել իրեն գայթակղությունից:
- Մի անգամ մեր հանդիպման ժամանակ,- ասաց Ճամփորդը,-ճգնավորը հիշեց այդ դավադիր միտքը, որ իրեն գայթակղել էր: Ես կարծում եմ, որ նա հանդիպել է մեծ բացահայտմանը, բայց պարզվեց ունակ չէր այն տեղավորել գլխում:
Ալեքսանդր Բելլից
Ուիլյամ Բլեյք "Էլոխիմոս և Ադամի ստեղծումը"
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան