Ահա և վերջ:
Վերջին ամիսների ընթացքում ես փորձեցի կիսվել քեզ հետ այն հեքիաթներով, որ ես սովորաբար պատմում եմ սիրելի մարդկանց:
Հեքիաթներով՝ լուսավորելով մութ հատվածները իմ սեփական ուղու:
Հեքիաթներով, որոնց շնորհիվ ես մտերմացա մարդկանց հետ, որոնց իմաստությունը անփոփոխ հիացնում է ինձ:
Հեքիաթներով, որոնք ուղղակի ինձ դուր են գալիս, որոնք ես կարդում եմ հաճույքով և ավելի եմ սիրում:
Հեքիաթների գիրքը անկասկած, պետք է ավարտվի հեքիաթով: Այն կոչվում է ‹‹Պատմություն թաքցրած ադամանդի մասին›› և հիմնված է Ի. Լ. Պերեցի պատմության վրա:
Հեռավոր երկրում ապրում էր մի գյուղացի:
Նա ուներ մի փոքր հատված հող, որտեղ աճեցնում էր խոտաբույսեր և փոքրիկ, բանջարանոց, որտեղ գյուղացու կինը տնկում էր ինչ-որ բանջարեղեններ՝ օժանդակելով ընտանիքի համեստ բյուջեն:
Մի անգամ, երբ նա աշխատում էր դաշտում՝ վարելով հասարակ ձեռքի գութանով, նա տեսավ՝ ինչպես է ինչ-որ բան վառ փայլում պտղատու հողի վրա: Գրեթե վախվխելով նա մոտեցավ և բարձրացրեց այդ իրը:
Նա նման էր մի մեծ կտոր ապակու: Նրան գրավեց՝ ինչպես է փայլում այն արևի ճառագայթների ներքո: Նա կռահեց, որ դա թանկարժեք քար է, և պետք է որ շատ թանկ լինի:
Նա սկսեց երազել այն մասին, թե ինչ է անելու, եթե հանձնի ադամանդը, բայց անմիջապես մտածեց. ‹‹Այդ քարը երկնքից պարգև է, և պետք է պահպանել այն և օգտագործել միայն ծայրահեղ դեպքում››:
Գյուղացին վերջացրեց իր աշխատանքը և վերադարձավ տուն ադամանդով:
Նա վախենում էր պահել թանկարժեք քարը տանը, դրա համար էլ երբ մթնեց, նա դուրս եկավ այգի, մի փոսիկ փորեց լոլիկների մարգերի միջև և թաղեց այնտեղ ադամանդը: Որպեսզի չշփոթեր այդ վայրը, նա ուղիղ գանձի վրա դրեց դեղնավուն քար, որը գտավ մոտակայքից:
Հաջորդ առավոտյան գյուղացին կանչեց կնոջը, ցույց տվեց նրան քարը և խնդրեց ոչ մի դեպքում այն չտեղաշարժել: Կինը զարմացավ՝ ինչու այդ տարօրինակ քարը պետք է լինի լոլիկների մեջ: Գյուղացին չհամարձակվեց պատմել նրան ճշմարտությունը, որպեսզի չանհանգստացնի նրան, դրա համար էլ բացատրեց դա հետևյալ կերպով. ‹‹Դա առանձնահատուկ քար է: Քանի այն լոլիկների մեջ է, մեզ միշտ կուղեկցի հաջողությունը››:
Կինը չսկսեց քննարկել ամուսնու այդ հանկարծակի սնահավատ բռնկումը և ինչպես կարողացավ կարգի բերեց լոլիկների մարգերը:
Ամուսինները երկու երեխա ունեին՝ տղա և աղջիկ: Մի անգամ, երբ աղջիկը տաս տարեկան էր, նա հարցրեց այգում դրված քարի մասին:
- Այն հաջողություն է բերում,- ասաց մայրը:
Աղջիկը այլևս հարցեր չտվեց:
Մի անգամ առավոտյան, դպրոցից առաջ, աղջիկը մոտեցավ դեղնավուն քարին և դիպավ նրան (այդ օրը շատ դժվար քննություն ուներ):
Միգուցե պատահաբար, կամ էլ հնարավոր է, որ աղջիկը գնաց դպրոց առավել հանգիստ, քննությունը նա հանձնեց շատ լավ և համոզվեց քարի ‹‹ուժի›› մեջ:
Այդ օրը նա վերադարձավ տուն ոչ մեծ մի դեղին քարով և դրեց առաջինի կողքը:
- Ինչո՞ւ,- հարցրեց մայրը:
- Եթե մի քարը բերում է հաջողություն, ապա երկուսը՝ երկու անգամ ավելի,- պատասխանեց աղջիկը աննկուն տրամաբանությամբ:
Դրանից հետո ամեն անգամ, երբ աղջիկը գտնում էր նման քար, նա բերում էր և դնում նախկինների կողքը:
Շուտով մայրը աղջկա հետ միահամուռ ուժերով, սկսեց նույնպես ավելացնել քարերը:
Իսկ տղայի համար քարի մասին լեգենդը դարձել էր նրա կյանքի մի մասը: Փոքր տարիքից իրեն սովորեցրել էին շարել դեղնավուն քարերը մնացածների կողքը:
Մի անգամ տղան բերեց կանաչավուն մի քար և դրեց այն ընդհանուր կույտի մոտ…
- Ի՞նչ է սա նշանակում, տղա՛ս, - հարցրեց նրան մայրը:
- Ինձ ձվում էր, որ կանաչի երանգը ավելի մեծ գեղեցկություն կտա մեր սարիկին,- բացատրեց երեխան:
- Ոչ մի դեպքում, տղա՛ս, վերցրո՛ւ այդ քարը:
- Ինչո՞ւ ես չեմ կարող կանաչ քարը դնել մնացածների հետ,- զարմացավ տղան անհնազանդվելով:
- Որովհետև….Դե…- կակազելով ասաց մայրը (նա չգիտեր ինչու է հաջողությունը բերում միայն դեղնավուն քարերը, նա միայն հիշեց, ինչպես ամուսինը իրեն ասաց, որ քանի այդ քարը լոլիկների մեջ է, նրանց կուղորդի հաջողությունը):
- Ինչո՞ւ մայրի՛կ, ինչո՞ւ:
- Որովհետև… դեղին քարերը հաջողություն են բերում, միայն եթե նրանց կողքը չկա այլ գույնի քարեր,- անմիջապես մտածեց մայրը:
- Դա հնարավոր չէ,- հաստատեց տղան:- Ինչո՞ւ նրանք չեն կարող բերել նույն հաջողությունը ուրիշ քարերի կողքին:
- Որովհետև… ը-ը-ը-ը… հաջողության քարերը շատ խանդոտ են:
- Խանդո՞տ, - Կրկնեց տղան ծիծաղելով: - Խանդոտ քարե՞ր: Դա անհեթեթ է:
- Լսի՛ր, ես չեմ հասկանում այն, ինչ կարելի է կամ չի կարելի անել այդ քարերի հետ: Եթե դու ուզում ես անել ավելին, հարցրու հայրիկից,- ասաց նրան մայրը և գնաց զբաղվելու իր գործերով, վերցնելով կանաչավուն քարը, որը բերել էր տղան:
Այդ երեկո, տղան սպասեց մինչ ուշ, մինչև հայրը կվերադառնար դաշտից:
- Հայրի՛կ, ինչո՞ւ են դեղին քարերը հաջողություն բերում, – հարցրեց նա՝ հենց որ հայրը մտավ տուն: - Եվ ինչո՞ւ կանաչավունների հետ նույնը չի լինում: Եվ ինչո՞ւ է հաջողությունը վերանում, եթե դեղնավունի կողքը դնենք կանաչավունը: Եվ ինչո՞ւ նրանք պետք է անպայման լինեն լոլիկների միջև:
… Նա շարունակեց հարցախեղդ անել՝ չսպասելով պատասխանի, եթե հայրը նշան չաներ նրան կանգ առնել:
- Վաղը տղաս, մենք միասին կգնանք դաշտ և ես կպատասխանեմ քո բոլոր հարցերին:
- Իսկ ինչի՞ է պետք այդքան երկար սպասել...- շարունակեց տղան:
- Վաղը տղաս, ամենը վաղը,- ընդհատեց նրան հայրը:
Հաջորդ առավոտյան շատ վաղ, երբ տանը դեռ բոլորը քնած էին, հայրը մոտեցավ տղային, զգուշությամբ արթնացրեց նրան, օգնեց նրան հագնվել և տարավ իր հետ դաշտ:
- Լսի՛ր, տղաս: Ես մինչ այս չէի պատմել քեզ այդ մասին, քանի որ կարծում էի, որ դեռ շուտ է, որ դու իմանաս ճշմարտությունը: Բայց հիմա ինձ թվում է, դու արդեն մեծ ես, դու արդեն գրեթե տղամարդ ես և ընդունակ ես իմանալու ցանկացած բան և պահել գաղտնիքը այնքան ժամանակ, որքան կպահանջվի:
- Ի՞նչ գաղտնիք, հայրի՛կ:
- Հիմա կիմանաս: Այդ քարերը լոլիկների մեջ է, որպեսզի մատնանշենք կոնկրետ այդ վայրը: Դրա տակ թաղված է թանկարժեք ադամանդ, մեր ընտանիքի գանձը: Ես չէի ուզում, որպեսզի մնացածը իմանան դրա մասին, որովհետև ինձ թվում է հանգիստ չէին կարողանա ապրել: Քանի որ ես այսօր դրանով կիսվեցի քեզ հետ, այսօրվաից դու դառնում ես ընտանիքի գաղտնիքը պահողը: Երբևէ դու երեխաներ կունենաս, և մի օր դու կհասկանաս, որ նրանցից մեկը պետք է բացահայտի գաղտնիքը: Այդ ժամանակ դու նրան հեռու կտանես տանից և կպատմես նրան թաքնված գանձի մասին, ինչպես ես դա արեցի այսօր:
- Հայրը համբուրեց տղայի այտը և շարունակեց.- Պահպանել գաղտնիքը՝ իմանալ որ պահին և ով է արժանի այն իմանալու: Քանի այդ պահը չի եկել, դու պետք է անես ամեն բան, որպեսզի ընտանիքի մյուս անդամները մտածեն ինչ հնարավոր է դեղին, կանաչ կամ կապույտ քարերի մասին:
- Կարող ես ինձ վրա հույս դնել, հայրի՛կ,- ասաց տղան և բարձրացրեց ուսերը, որպեսզի բարձրահասակ երևա:
... Անցան տարիներ: Ծեր գյուղացին մահացավ, իսկ տղան դարձավ տղամարդ: Նա երեխաներ ունեցավ, բայց միայն մեկը իմացավ ադամանդի գաղտնիքը: Մնացած բոլորը մտածում էին, որ հաջողությունը բերում է դեղնավուն քարերը:
Տարիներ շարունակ սերնդեսերունդ այս ընտանիքի անդամները քարեր էին դնում տան մոտի այգում: Այնտեղ հսկայական լեռ էր գոյացել դեղնավուն քարերից կազմված, որոնք ընտանիքի անդամները համարում էին հուսալի թալիսման իրենց ընտանիքի համար:
Միայն մեկ կին կամ տղամարդ ամեն սերնդից ադամանդի մասին գաղտնիքի պահպանողներն էին: Մնացած բոլորը հավատում էին քարի ուժին…
Մինչև որ մի անգամ անհայտ պատճառով գաղտնիքը կորավ:
Հնարավոր է, հայրը մահացավ հանկարծակի: Հնարավոր է, տղան չհավատաց՝ ինչ լսել էր: Բայց այդ պահից սկսած ինչ-որ մեկը հավատաց քարերի կախարդական ազդեցությանը, ինչ-որ մեկը կասկածի տակ դրեց այդ հին ավանդույթը: Բայց ոչ ոք, այլևս, երբեք չհիշեց թաքնված գանձի մասին:
Այդ հեքիաթը,
Որը, դու հենց նոր կարդացիր,-
Դա ընդամենը մի քանի քարերի մասին էր:
Կանաչ քարերի,
Դեղին քարերի,
Կարմիր քարերի:
Այդ հեքիաթները գրված են,
միայն նրա համար, որպեսզի ցույց տան
ինչ-որ տեղ կամ ճանապարհ:
Գտի՛ր ներսում
Ամեն հեքիաթի խորքում
Թաքնված ադամանդը…
… ամեն մեկը դա ինքը պետք է անի:
Խորխե Բուկայից
Ուիլյամ Բլեյք "Հոբի գիրքը"
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան