… Այս անգամ սեանսից հետո Հաստլիկը հանձնեց ինձ մի կնիքված ծրար, որի վրա գրված էր՝ ‹‹Դեմիանին››:
- Ի՞նչ է սա,- հարցրեցի ես:
- Սա քեզ համար է: Ես գրել եմ այն շատ ամիսներ առաջ:
- Շատ ամիսներ առա՞ջ:
- Այո: Ճիշտն ասած այդ միտքն ինձ մոտ ծնվեց դեռևս մեր թերապիայի կուրսը սկսելուց մի քանի շաբաթ անց: Այդ ժամանակ ես կարդում էի մի ամերիկացու պոեմ ՝ Լեո Բուսի: Նրանից ես վերցրել եմ առաջին պարբերությունը այս նամակի համար… Եվ մինչ ես այն կարդում էի, իմ աչքի առաջ քո կերպարը հայտնվեց, իսկ իմ ականջներին հնչեցին քո ձայնը մեր առաջին սեանսներից… Հենց այդ ժամանակ ես նստեցի և գրեցի սա քեզ:

 


- Իսկ ինչո՞ւ ես ինձ միայն հիմա տալիս:
- Կարծում եմ, առաջ դու ոչինչ չէիր հասկանա:
- Եվ ես կարդացի.

ԱՆՁՆԱԶՈՀՈՒԹՅՈՒՆ
Ես ներկա էի այնտեղ ադրենալինի առաջին րոպեից,
Լցնելով քո ծնողների երակները, երբ նրանք սիրով էին զբաղվում, որպեսզի բեղմնավորվեն քեզ,
Իսկ հետո հեղուկում, որտեղ մայրիկդ քո փոքրիկ սիրտն էր սնում, երբ դու դեռ ընդամենը պարազիտ էիր իր մարմնում:
Ես քո մեջ ավելի շուտ եմ ընկել, քան երբ դու կարողացար խոսել, նույնիսկ ավելի շուտ,
Երբ դու սկսեցիր հասկանալ որևէ բան, երբ քեզ ուրիշներիը ինչ-որ բան էին ասում:
Ես արդեն ներկա էի, երբ դու դժվարությամբ
Փորձում էիր անել քո առաջին քայլը շրջապատի ուրախ և ժպտուն հայացքների ներքո:
Երբ դու մնացիր առանց հսկողության և վտանգի տակ էիր, երբ դու խոցելի էիր և օգնության կարիք ունեիր:
Ես քո կյանք հայտնվեցի երազի թևերով… սնահավատության և կախարդանքի, ֆետիշների և հուռութքների ուղեկցությամբ…. Լավ սովորույթներով՝ օգտագործելով և ավանդույթները… քո ուսուցիչների, քո եղբայրների և քո ընկերների…
Նախկինում մինչ դու իմացար իմ գոյության մասին, ես քո հոգին բաժանեցի լույսի աշխարհի և մթության աշխարհի միջև:
Այն աշխարհը, որ լավն է
Եվ այն աշխարհը, որ վատն է:

 

 


Ես քեզ տվեցի ամոթի զգացում,
Ցույց տվեցի քո բոլոր թերությունները,
Բոլոր տգեղը,
Հիմարը
Տհաճը,
Այն ամենը, ինչ կար քո մեջ:
Ես պիտակեցի քեզ ‹‹ոչ այնպիսին, ինչպիսին բոլորը››, երբ առաջին անգամ քո ականջին շշնջացի,
Որ քեզ մոտ ինչ-որ բան այն չէ:
Ես գոյություն ունեի նախքան գիտակցության արթնացումը, մինչև մեղքի զգացումը, բարոյականության առաջացումը, անհիշելի ժամանակներից, երբ Ադամը իր մարմնից ամաչում էր՝ նկատելով իր մերկությունը… և ծածկեց այն:
Ես անկոչ հյուր եմ, անցանկալի այցելու և ամեն դեպքում
Ես գալիս եմ առաջինը, և գնում եմ վերջինը: Ժամանակի ընթացքում ես դարձել եմ շատ կախարդական՝ լսելով քո ծնողների խորհուրդները այն մասին՝ ինչպես հաջողություն ձեռք բերել կյանքում:
Ուսումնասիրելով քո կրոնի կարգադրությունը՝ թելադրելով քեզ թե ինչ անել, և ինչ չանել, որպեսզի Աստված ընդունի քեզ իր գիրկը: Տառապելով քո համադասարանցիների ծաղրանքներից,
Ծիծաղելուց
Քո խնդիրների վրա:
Տեղափոխելով ստորացումները վերադասներից: Նայելով քո ոչ աններդաշնակ արտացոլանքին հայելու մեջ և համեմատելով հետո այն ‹‹հայտնիների›› հետ, որոնց ցույց են տալիս հեռուստացույցով:
Եվ հիմա, վերջապես,
Լինելով այդքան կախարդական
և այդ նույն հասարակ պատճառով,
որ դու կին ես,
որ դու սևամորթ ես,
որ դու հրեա ես,
որ դու հոմոսեքսուալիստ ես,
որ դու Արևելքից ես,
որ դու հաշմանդամ ես,
որ դու բարձրահասակ, կարճահասակ ես
կամ գեր…
Ես կարող եմ վերածել քեզ աղբի կույտի, մնացուկների, դարձնել քավության նոխազ, պատասխանատու ամեն ինչի համար, անիծվածի,
Ոչ մեկի պետք չեկող վիժվածքի:
Շատ կանանց և տղամարդկանց սերունդներ աջակցում են ինձ:

 


Դու չես կարող ինձանից ազատվել:
Վիշտը, որ ես պարգևում եմ
Այնքան անտանելի է,
Որ դու ինձ կարող ես դիմանալ
Միայն եթե քո երեխաներին փոխանցես
Ոչ թե քեզ մոտ պահես,
և այդպես դարից դար:
Որպեսզի օգնեմ քեզ և քո հետնորդներին, ես ծպտվում եմ
Պերֆեկցիոնիստի հագուստում,
Բարձր իդեալներով,
Ինքնաքննադատությամբ,
Պատրիոտիզմով,
Բարոյականությամբ,
Բարի ավանդույթներով,
Ինքնակառավարմամբ:
Վիշտը, որ ես քեզ պատճառում եմ, այնքան ուժեղ է,
Որ դու ցանկանում ես մերժել
Իմ գոյությունը, և դրա համար դու փորձում ես
Թաքցնել ինձ
Քո պերսոնաժների ետևում
Թմրանյութերի,

 


Փողի ետևից քո մոլուցքի,
Քո նևրոզների,
Քո անկարգ
Սեռական կապերի ետևում:
Բայց դու կարող ես անել ինչ ցանկանում ես, գնաս ուր ուզում ես:
Ես կլինեմ այնտեղ, միշտ այնտեղ:
Որովհետև ես միշտ քեզ հետ եմ, օր ու գիշեր, առանց հանգիստ, առանց սահման:
Ես կարևորը պաճառն եմ կախվածության, սեփականության, ջանքերի,
Անբարոյականության,
Վախի,
Բռնության,
Ոճիրների
Խելագարության:
Ես վախ եմ ներշնչել քեզ լինել մերժված և այդ վախով պայմանավորում եմ քո գոյությունը:
Նա ինձ տանում է,
Մնում ես միայն դու պահանջված, ցանկալի,
Սիրալիր, հաճելի, համընդհանուր հավանության արժանի, ինչպիսին այսօր տեսնում են քեզ քո շրջապատողները:

 


Դա կախված է ինձանից, որովհետև ես այն սնդուկն եմ, որի մեջ դու թաքցրել ես ամենազզվելին, ամենաանհեթեթը, ամենանողկալին, որ կա քո մեջ:
Շնորհիվ ինձ
Դու սովորեցիր բավարարվել նրանով,
Ինչ քեզ հետ անում է կյանքը,
Քանի որ վերջիվերջո
Ամենը քեզնով ապրած միշտ
Ավելի կլինի
Քան քո կարծիքով
Դու արժանի ես:
Դու կռահեցիր, այնպես չէ՞
Ես մերժվածության զգացումն եմ, որը դու ունես քո մեջ:
ԵՍ ՄԵՐԺՎԱԾՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄՆ ԵՄ,
ՈՐԸ ԴՈՒ ՈՒՆԵՍ ԻՆՔԴ ՔՈ ՆԿԱՏՄԱՄԲ:
Հիշիր՛, ինչպես է դա եղել…
Ամեն ինչ սկսվեց այդ մառախլապատ օրը, երբ դու դադարեցիր հպարտ ասել.
‹‹ԵՍ ԿԱՄ››:
Եվ շփոթված ու վախվխելով իջեցնելով գլուխը, մտածեց դրա փոխարեն.
«ԵՍ ՊԵՏՔ Է ԼԻՆԵԻ …»

 

 


- Դու ճիշտ ես,- ասացի ես:- Նախկինում ես սա չէի հասկանա:
… և Դեմիան, ես այն քեզ հիմա տվեցի, որովհետև ես ուզում եմ, որ դու անպայման վերցնես քեզ հետ դա՝ լքելով այս սենյակը:
- Դու ինձ վռնդո՞ւմ ես, - տվեցի ես իմ սովորական հարցը: Խորխեի հետ մեր ծանոթության առաջին օրերից սկսած, ես լսում էի, թե ինչպես է նա կակազում:
- Մտածում եմ, այո…- շշնջաց նա:
Հաստլիկը աչքով ինձ արեց և դիպավ ձեռքով իմ վզին…
- Ես շատ եմ քեզ սիրում , Դեմիա՛ն…
- Ես նույնպես քեզ շատ եմ սիրում, Հաստլիկ…
Այլևս ոչինչ չասելով ես կանգնեցի: Մոտեցա Խորխեին, ամուր նրան գրկեցի և համբուրեցի… Հետո ես դուրս եկա փողոց…
Չգիտես թե ինչու ես զգացի, որ այդ օրվանից սկսվում է ‹‹Իմ նոր կյանքը››…
Խորխե Բուկայից

Ուիլյամ Բլեյք "Սիրահարների պտտահողմը"

 

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան