- Խորխե՛, գրեթե բոլորը հասկանում են, որ անհրաժեշտ է դիմել հոգեթերապևտի: Ես գիտեմ, որ դու այդպես չես մտածում և ենթադրում եմ, որ դու նույնիսկ անհրաժեշտ չես համարում ընդհանուր հոգեթերապիան: Բայց հիմա ինքս ինձ հարց եմ տալիս, կարո՞ղ է ամեն մեկը օգուտ ստանալ հոգեթերապիայի կուրսից:
- Այո
- Ցանկացա՞ծը
- Այսպես ասեմ՝ ցանկացած մարդու, ով ցանկանում է օգուտ ստանալ, այդ կուրսը կօգնի:
- Բայց ինչո՞ւ ինչ-որ մեկը պետք է չուզենա օգուտ ստանալ:
- Էնտոնի դե Մելլոն պատմում է մի հրաշալի հեքիաթ, որը կօգնի մեզ հասկանալ այդ հարցը:
Մի մարդ զբոսնում էր գավառական քաղաքի փոքրիկ փողոցներով: Նա ազատ ժամանակ ուներ, դրա համար էլ նա ամեն մի ցուցափեղկի առջև կանգնում էր մի քանի վայրկյան ամեն խանութի առաջ, ամեն մի հրապարակում: Թեքվելով անկյունը, նա հանկարծ հայտնվեց առանց ցուցանակի համեստ մի հաստատության առջև: Հետաքրքրված նա մոտեցավ ցուցափեղկին և դեմքը մոտեցնելով ապակուն, նայում էր մթության մեջ… Ներսում նա միայն նկատեց գրակալ փոքրիկ աղյուսակով, որտեղ ձեռքով գրված էր՝
ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՆՈՒԹ
Մարդը զարմացավ: Նա մտածեց, որ անվանումը, դա տիրոջ քմահաճությունն է, բայց նույնիսկ չէր էլ կարող ենթադրել, ինչ են այնտեղ վաճառում:
Նա ներս մտավ:
Մոտեցավ աղջկան առաջին իսկ հանդիպած և հարցրեց.
- Ներեցե՛ք սա ճշմարտության խանո՞ւթն է:
- Այո, պարո՛ն, Ձեզ ինչպիսի՞ ճշմարտություն է հարկավոր: Ոչ լիարժեք, հարաբերական, միջին-ստատիսիտիկ, լիարժեք:
Նշանակում է, այստեղ իսկապես ճշմարտություն են վաճառում: Նա նույնիսկ չէր կարող պատկերացնել, որ նման բան հնարավոր է: Գնալ ինչ-որ տեղ և գնել ճշմարտություն՝ դա ուղղակի հրաշալի է:
- Լիարժեք ճշմարտություն,- ասաց մարդը չմտածելով:
‹‹Ես այնքան հոգնել եմ ստից և կեղծիքից,- մտածեց նա: - Չեմ
Ուզում այլևս ոչ մի ընդհանրացումներ և արդարացումներ, խաբեություն և կեղծիք ››:
- Լրիվ ճշմարտություն:- հաստատեց նա:
- Լավ, պարոն: Հետևեք ինձ:
Աղջիկը հաճախորդին ուղեկցեց մեկ այլ բաժին և վաճառողին մատնանշելով խիստ դեմքով, ասաց.
- Այս պարոնը ձեզ կսպասարկի:
Վաճառողը մոտեցավ և լուռ սպասեց, թե ինչ կասի հաճախորդը:
- Ես ուզում եմ գնել լրիվ ճշմարտություն:
- Հրաշալի է: Ներեցեք, բայց պարոնին հայտնի՞ են մեր գները:
- Ոչ, իսկ որքա՞ն արժե դա:
Ամեն դեմքում նա լրիվ ճշմարտության համար պատրաստ էր վճարել, որքան որ հարկավոր էր:
- Եթե դուք այն գնեք,- ասաց վաճառողը,- ապա ընդմիշտ կկորցնեք հոգեկան հանգիստը, այդպիսին է նրա գինը:
Մարդը զգաց, թե ինչպես է փշաքաղվում: Նա նույնիսկ չէր էլ պատկերացնում, որ այն այդքան թանկ արժե:
- Շնորհ…Շնորհակալ եմ…ներեցեք…- ասաց նա:
Մարդը թեքվեց և դուրս եկավ խանութից:
Նա տխրեց մի փոքր այն մտքից, որ նա դեռևս ընդհանրապես պատրաստ չէ բացարձակ ճշմարտությանը, որ նա դեռևս հենվում է ինչ-որ ստի վրա, որպեսզի շունչ առնի ինչ-որ լեգենդներից և երազանքներից, որպեսզի երես առ երես չհանդիպի ինքն իր հետ… ‹‹Հնարավոր է , ավելի ուշ››,- մտածեց նա:
- Դեմիա՛ն, ընդհանրապես պարտադիր չէ, որ ուրիշի օգուտից ինձ էլ օգուտ լինի: Հնարավոր է այնպես պատահի, և դա լրիվ հնարավոր է, որ ինչ-որ մեկի համար դա շատ թանկ արժենա: Ամեն մեկը ունի իրավունք ինքը որոշելու, ինչ գին է նա համաձայն վճարի այն բանի համար, ինչը կստանա փոխարենը, և ըստ տրամաբանության, ամեն մեկը ինքն է ընտրում, երբ է նա կոնկրետ ուզում ստանալ, լինի դա ճշմարտություն, թե ցանկացած ուրիշ ‹‹օգուտ››:
Ես չգիտեի ինչ ասեմ:
Իսկ Խորխեն ավելացրեց.
- Կա մի հին արաբական ասացվածք.
ՈՐՊԵՍԶԻ ԲԵՌՆԱԹԱՓԵԼ ՀԱԼՎԱՅԻ ԱՊՐԱՆՔԱՔԱՆԱԿԸ՝ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԴԱ ՈՒՆԵՆԱԼ ԱՄԱՆՆԵՐ ԱՅԴ ՀԱԼՎԱՆ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ:
… Իմաստության և ճշմարտության հետ կատարվում է այն նույն բանը, ինչ հալվայի հետ…
Խորխե Բուկայից
Ուիլյամ Բլեյք "Մեծ Ճարտարապետը"
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան