– Հաստլիկ, իսկ ի՞նչ կլիներ, եթե ես քեզ ասեի, որ ուզում եմ դադար տալ:
– Ի՞նչ կլիներ ինչի՞ հետ:
– Ի՞նչ լիներ մեզ հետ, թերապիայի հետ:
– Ես քեզ չեմ հասկանում, Դեմիա՛ն:
– Իմ հարցը հետևյալն է. կարո՞ղ եմ ես որոշել ու դադար վերցնել հոգեթերապիայի ընթացքում:
– Գիտես, քո հարցն ինձ միևնույնն է անհասկանալի է: Ինձ մոտ կա միայն մեկ տրամաբանական բացատրություն: Եթե դու ինձ հարցնում ես, արդյո՞ք ի վիճակի ես դու որոշ ժամանակ մնալ առանց թերապիայի, ապա ներկա պահին, իհարկե, կարող ես: Նույնիսկ ավելին, դու ինքդ կարող ես գնալ քո կյանքի ուղիով, այն պահից, երբ նման որոշում ընդունես:

 


Խորխեի ժպիտը միակ հուսադրող պահն էր ողջ խոսակցության ընթացքում: Ես եկա թույլտվություն վերցնելու և հանդիպեցի Խորխեին, ով փոխանակ թույլտվություն տալու՝ համոզում էր ինձ թողնել հոգեթերապիայի սեանսները:
- Հաստլիկ, դու ինձ վռնդո՞ւմ ես, – հարցրեցի ես՝ համոզվելու համար:
- Դեմիան դու գժվե՞լ ես: Դու եկար ինձ հարցնելու՝ արդյո՞ք կարող ես դու դադար տալ, իսկ երբ ես ասեցի՝ այո, դու հարցնում ես չե՞մ վռնդում ես քեզ: Ինչպիսի՞ պատասխան ես դու ակնկալում:
– Գիտես, Խորխե, ես այնքան եմ սովորել ուրիշ թերապևտների բացասական արձագանքին, որ այցելուին նման ազատության տրամադրումը զարմացրեց ինձ:
– Կպատմե՞ս, ինչպես էիր պատկերացնում մեր խոսակցությունը:
– Ամենաթեթև տարբերակն այն էր, որ դու մեկնաբանեիր դադարի գնալու իմ ցանկությունը՝ որպես դիմադրություն:
– Բայց դու չէիր կարող սպասել ինձնից նման մեկնաբանություն:

 

 


– Տրամաբանության տեսակետից՝ ոչ, բայց չէի կարող հերքել այդ տարբերակի գոյությունը: Այլ տարբերակ էր, որ դու կբարկանայիր ու կվռնդեիր ինձ:
– Ահա, թե ինչ, դե հիմա ես ինձ թույլ կտամ մեկնաբանել քո բառերը: Դրանով դու ուզում էիր համոզվել, որ դու կարևոր ես ինձ համար, թե ինչքան ես կտխրեմ քո գնալուց, ինչքան անտանելի է ինձ համար կորցնել քեզ:
Ես զգացի ինչպես ինձ մերկացրեցին:
– Լավ, լինեմ քեզ հետ անկեղծ,- շարունակեց Հաստլիկը,- այո ինձ համար մեկ չէ, որ դու գնում ես, քանի որ ես քեզ սիրում եմ: Բայց դա ինձ չի տխրեցնում, քանի որ դա քո ընտրությունն է: Եվ ես չեմ բարկանում և չեմ վռնդում քեզ:
– Իսկ մեկ այլ տարբերակն է… – չկարողացա շարունակել ես:
– Եվս մեկ տարբերակ է՞,– օգնեց ինձ Հաստլիկը:
– Մեկ այլ տարբեակ է, որ դու բաց կթողնես ինձ՝ ինչն էլ դու անում ես:
– Այդ դեպքում ինչու՞մն է խնդիրը:
– Այս դեպքում ոչնչում:
– Ես հասկանում եմ ավելի քիչ:
– Իսկ հետո՞:
– Իսկ հետո….
– Երբ ես ցանկանամ վերադառնալ…
– Երբ դու կցանկանաս վերադառնալ, ին՞չ:
– Ես կկարողանա՞մ:

 

 


– Իսկ ինչու՞ ոչ, Դեմիա՛ն:
– Քանի որ իմ բոլոր ընկերները, ովքեր անցել են թերապիա, բացահայտել են վախենալու պատմություններ այս ընդմիջումներում՝ հիվանդության ռեցիդիվներից մինչև աղետների կանխատեսում, կասկածներից, որ թերապևտն այլևս ժամանակ չի ունենա իրենց վերցնելու, մինչև այնպիսի այցելուի դրոշմից, ով գնում է և այլևս չի կարողանում վերադառնալ:
– Այ, հիմա հասկանալի է քո զգուշավորությունը: Եթե քեզ հետաքրքիր է իմ կարծիքը, ապա կարող ես հանգստանալ ինձանից, երբ ուզում ես և վերադառնաս նորից, երբ կցանկանաս: Միակ սահմանափակումը առավելությունն է այս թերապևտիկ ուղղության մեջ, այցելուի համար հարմարավետությունն է տվյալ պահին:
Հաստլիկը դադար տվեց, որ խմի մատե:
– Ուղղակի, ինչպես միշտ, կանոնները, որոնք որոշակի սահմաններում օգտակար են, ընհանրացրել են՝ հասցնելով աբսուրդի:
– Ինչպես մի՞շտ:
– Ինչպես հաճախ լինում է……. Հեքիաթ պատմե՞մ քեզ:
Լինում է չի լինում մի ուսուցիչ է լինում, նա իր հետևորդների հետ ապրում է Հնդկաստանում՝ իր աշրամում:
Օրվա մեջ մի անգամ, արևի մայր մտնելուց, ուսուցիչը հավաքում էր իր աշակերտներին և ճառ ասում:
Մի անգամ աշրամում հայտնվում է մի գեղեցիկ կատու, որ հետևում էր ուսուցչին ամենուր:
Եվ այնպես էր լինում, որ յուրաքանչյուր ճառի ժամանակ կատուն քայլում էր աշակերտների միջև և շեղում նրանց ուշադրությունը:

 


Այդ պատճառով ուսուցիչը մի օր՝ ճառից 5 րոպե առաջ որոշում է կապել կատվին:
Որոշ ժամանակ անց ուսուցիչը մահանում է:
Իր աշակերտներից ամենամեծը դառնում է նոր ուսուցիչ աշրամում:
Իր ճառից 5 րոպե առաջ նա հրամայում է կապել կատվին:
Իր օգնականները 20 րոպե փնտրում էին կատվին, որ կապեն:
Որոշ ժամանակ անց կատուն մահանում է:
Նոր ուսոցիչը հրամայում է նոր կատու գտնել, որ լինի մեկը, ում կապելու են:
Խորխե Բուկայից

Էդվարդ Մունկ "Ադամ և Եվա"

 

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան