Իմ հոգեբույժը կրկին իրավացի էր: Լուսավոր և ներդաշնակ պահերն անցել են ինձ մոտ և ես կրկին փնտրում եմ իրականը' իմ և ուրիշների մասին: Ինձ ամբողջությամբ հունից հանեց այն, որ իմ գործընկերոջը ախատավարձի բարձրացում եղավ, ինձնից շատ: Ես համարում եմ, որ ունակ եմ օբյեկտիվ գնահատել իմ աշխատանքը, և գիտեի, որ այն ես կատարում եմ շատ լավ: Ավելին, ես վստահ եմ, որ ես լավագույն եւ առավել արդյունավետ ոչ դիպլոմավորված մասնագետն եմ, քան մնացած աշխատակիցները:
- Պարզապես Էդուարդոն քծնվում է ...
- Ինչպե՞ս թե քծնվում է:
- Դե, քծնվում է..
- Մի խոսքով, նա շողոքորթ է :
-Տարօրինակ միջոց է, այն ժարգոնային սահմանում է միայն:
- Նա աշխատում է անընդհատ լինել պետի ուշադրության կենտրոնում՝ չափազանցնելով այն, ինչ նա արել է, ինչին հասել է, եւ անհաջողությունները ծածկում է: Պետը, նա ամենևին էլ հիմար չէ, ամեն ինչ հասկանում է, անշուշտ, հասկանում է: Պարզապես, Էդուարդոն, գտնելով ազատ ժամանակ, քծնում է պետին:
- Իսկ նրան կարծես դուր է գալիս քծնանքը:
- Երևի, քանի որ, երբ պետք է խրախուսել մեկին, անշուշտ, խրախուսանքը ստանում է քծնողը:
- Դու խոսե՞լ ես պետի հետ:
-Այո, իհարկե: Նա կարծում է, որ ես վիճում եմ ցանկացած առիթով, որ ես վատ բնավորություն ունեմ, իսկ դա նվազեցնում է իմ վարկանիշը:
- Այլ կերպ ասած, դու հարցը դնում ես այսպես, պետը ասում է, որ, եթե դու նույնպես անես այնպես, ինչպես Էդուարդոն, որպես խրախուսանք դու կստանաս աստիճանի բարձրացում, ավելի բարձր վարկանիշ ու բարձր աշխատավարձ։
- Կարծես թե այդպես է :
- Դե, ուրեմն ամեն ինչ պարզ է: Դու տեսնում ես նպատակը, գիտես, թե ինչպես հասնել դրան, հետևաբար, ունակ ես դա անելու: Ի՞նչ է էլ քեզ պետք: Մնացածը կախված է քեզանից:
- Ես հրաժարվում եմ:
- Ինչո՞ւ:
-Ես հրաժարվում եմ քծնել, որ դրա դիմաց ստանամ մի քիչ ավելի շատ:
- Ինձ դուր է գալիս, Դեմիա՛ն: Բայց չեմ կարծում, որ դա վերաբերում է միայն աշխատանքին:
- Չեմ տեսնում մի ընդհանուր բան: Բայց իմ փորձը քեզ հետ ինձ ասում է, որ երբեք այն ‹‹մեկ տեղում չի լինում››, ուստի ես չգիտեմ, թե ինչ է կատարվում և արդյո՞ք այդպես է միայն աշխատանքում: Ես այդ չգիտեմ:
- Երբ Ռիկարդոն ֆակուլտետի շնորհանդեսին մասնակցելու համար ընտրեց ոչ թե քեզ, այլ Խուան Կառլոդին, դու նո՞ւյնն էիր զգում:
-Այո:
-Իսկ, երբ մի քանի ամիս առաջ դու ինձ պատմեցիր, որ քո ընկերուհին՝ Լաուրան, օտարացել է քեզանից, քանի որ նախընտրեց այն հասարակությունը, այն մարդկանց, ովքեր տհաճ բաներ չեն ասում իրեն, միթե՞ դա նույնը չէ:
- Այո: Նույնն է... Նշանակում է, եթե չես ուզում մնալ միայնակ, ջանքեր գործադրելով քեզ պետք է դնես այն մարդու տեղը, քան որ դու կաս իրականում:
- Առաջին դեմքով, խնդրում եմ...
- Այսինքն, եթե ես չեմ ուզում մնալ միայնակ, ապա ես պետք է փառաբանեմ, համաձայնվեմ բոլորի և ամեն ինչի հետ, լինեմ մեղմ և քնքուշ, բերանս չբացեմ կամ միայն նրա համար, որ ասեմ ‹‹այո*...
- Անկասկած, դա ուղիներից մեկն է: Բայց կա մեկ այլ ճանապարհ, դա Դիոգենի ուղին է :
- Իսկ դա ի՞նչ ճանապարհ է:
- Դիոգենի ուղին:
Մի անգամ Դիոգենը ինչ-որ տան շեմին նստած ոսպով արգանակ էր ուտում:
Աթենքում էլ ոսպը ամենաէժան սնունդն էր: Այլ կերպ ասած, եթե դու ուտում ես ոսպով արգանակ, ապա դա նշանակում է, որ քո գործերը վատ են։ Կողքով անցնում է կայսեր նախարարներից մեկը եւ ասում նրան.
- Օ՜, Դիոգեն: Եթե դու սովորես լինել հնազանդ եւ փառաբանես կայսրին, դու ստիպված չես լինի ասքան ոսպ ուտել: Դիոգենը կտրվեց ուտելիքից, բարձրացրեց աչքերը եւ ուշադիր նայեց իր հարուստ զրուցակցին ու պատասխանեց.
- Օ՜, եղբայր իմ: Եթե դուք սովորեիք ուտել ոսպ, ապա դուք ստիպված չէիք լինի լինել այդքան հնազանդ եւ այսպես չէիք փառաբանի կայսրին:
- Հենց դա է Դիոգենի ուղին: Դա ուղի է ինքնահարգանքի եւ սեփական արժանապատվության, որը վեր է մեր կարիքներից: Մենք բոլորս խրախուսանք ենք փնտրում այլ մարդկանց մեջ: Բայց, եթե դրա համար պետք է դադարել լինել այն, ինչ-որ կանք, դա ոչ միայն չափազանց թանկ գին է, այլ նաև անիմաստ որոնումներ' մենք նմանվում ենք այն մարդուն, ով իր ջորիի վրա նստած' ողջ քաղաքով իր ջորին է փնտրում:
Խորխե Բուկայից
Էդվարդ Մունկ "Ձայն"
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան