Խորխեն հեքիաթ գրեց և թե՛ իմ խնդրանքով, թե՛ իր սեփական ցանկությամբ, կամ այդ երկու պատճառներով միաժամանակ, կիսվեց ինձ հետ:
Նա միշտ սիրում էր հանելուկներ: Փոքրուց նա միշտ վերցնում էր խաչբառեր, գլուխկոտրուկներ, լաբիրինթներ, ծածկագրեր կամ խնդիրներ:
Իր ողջ կյանքի ընթացքում, նա քիչ թե շատ հաջողություններ ուներ ինտելեկտային վարժությունները լուծելու: Բնականաբար նա սխալվում էլ էր, նրա ձեռքի տակով շատ հանելուկներ են անցել, նույնիսկ շատ դժվար իր համար:
Բախվելով նման երկընտրանքի՝ Իորոշկան միշտ հետևում էր միևնույն և միակ արարողությանը՝ նա երկար ուսումնասիրում էր, և որպես ապագա փորձագետ, միանգամից որոշում, արդյո՞ք պատկանում է այս հանելուկը անլուծելիների կատեգորիային:

 

 


Եթե նրա ինտուիցիան ասում էր՝ ‹‹այո››, Իորոշկան խորը շունչ էր քաշում, բայց միևնույնն է ընդունում է իր որոշումը:
Այդ ժամանակ նրա մոտ սկսվում էր հիասթափության շրջան, որովհետև ձգտումը հասկանալու և այդ հանելուկի խնդիրը լուծելու՝ վերածվում է կպչուն գաղափարի:
Ծագում են հարցեր առանց պատասխանների, փակուղիներ, դժվար սիմվոլներ, անծանոթ բառեր և անկանխատեսելի քայլեր:
Իսկ Իորուշկան արդեն վաղուց հասկացել է, որ իրեն հարկավոր է հասնել հաջողության կյանքում: Հնարավո՞ր է՝ հենց դրա համար այդպիսի հանելուկները սկսեցին տխրեցնել իրեն:
Բանը նրանում է, որ նկատելի անհաջող փորձից հետո նրան ուղղակի պարուրում է անսահման տխրություն և նա թողնում է ամեն բան՝ հոգու խորքում կռվելով վարժության հիմար կազմողի հետ, որ նույնիսկ ինքը չի կարող գտնել լուծումը…

 

 


Մտածում եմ, որ նրա համար ձանձրալի է նաև շատ հեշտ հանելուկների լուծումը, նա եկավ այն եզրակացության, որ գոյություն ունեն ամեն մի կռահողի չափանիշներով ստեղծված հանելուկներ, և միայն նա կարող է որոշել, կոնկրետ ինչպիսիններն են առավել շատ համապատասխանում իրեն:
‹‹Իդեալում ամեն մեկը պետք է իր համար հանելուկներ հորինի ՛՛քեզ համար՛՛ ››,- մտածեց նա: Բայց միանգամից հասկացավ, որ այդպիսի հանելուկը կորցնում է իր իմաստը, որովհետև ստեղծողը նախորոք կիմանա պատասխանը:
Որպեսզի հաճույք ստանա և հետաքրքրություն առաջացնի իր նման կռահողների մոտ, նա սկսում է կազմել հանելուկներ, բառախաղեր, թվեր, տրամաբանական և աբստրակտ մտածողությանը վերաբերող հանելուկներ …. Բայց նրա գլուխգործոցը դարձավ իր կողմից կառուցած լաբիրինթոսը:
Մի անգամ մի հանգիստ արևոտ օր, իր մեծ տան սենյակներից մեկում նա սկսեց աղյուսը աղյուսի վրայից կառուցել պատ՝ հսկայական լաբիրինթի բնական մեծության:
Անցան տարիներ: Նա իր հանելուկներով կիսվեց ընկերների հետ, մասնագիտացրեց ամսագրերում և որոշ թերթերում: Բայց լաբիրինթի մասին, որը մշտապես ընդարձակվում էր իր տան ներսում՝ ոչ ոք չգիտեր:
Ամեն անգամ մի փոքր էլ բարդացնում էր իր լաբիրինթը: Եվ նույնիսկ չէր նկատում, որ նրանում առաջանում է ավելի ու ավելի շատ փակուղիներ:

 

 


Այդ ստեղծագործությունը դարձել էր իր կյանքի մի մասը: Մի օր չկար որ Իորուշկան չավելացներ մի ինչ-որ աղյուս, չփակեր ինչ-որ մի ելք, չերկարացներ ինչ-որ մի ոլորան, որպեսզի բարդացներ նրա ելքը:
Գրեթե քսան տարի անց սենյակում, որտեղ լաբիրինթն էր, այլևս տեղ չէր մնացել, և նա, բնականաբար, սկսեց թափանցել տան այլ տարածքներ:
Որպեսզի ննջասենյակից լոգարան հասնել, հարկավոր էր անել ութ քայլ առաջ, թեքվել ձախ, ևս վեց քայլ անել, թեքվել աջ, իջնել երեք աստիճան, էլի հինգ քայլ, նորից աջ, հաղթահարել խոչընդոտը և բացել դուռը:
Որպեսզի դուրս գալ պատշգամբ, հարկավոր էր ծռվելով անցնել ձախ պատը, իջնել ներքև մի քանի մետր և միանգամից բարձրանալ պարան- աստիճանով վերևի հարկ:
Այդպես կամաց-կամաց նրա տունը վերածվեց հսկայական լաբիրինթի:
Սկզբից դա իրեն հաճույք էր պատճառում: Ուրախ էր անցնել այդ միջանցքներով, երբեմն փակուղում հայտնվելով, որովհետև նույնիսկ լաբիրինթի հեղինակներին անհնար էր հիշել բոլոր ճանապարհները անգիր:
Դա լաբիրինթ էր՝ պատրաստված իր չափանիշներով:

 

 


Իր չափանիշներով:
Այդ պահից սկսած Իորոշկան սկսեց հրավիրել մարդկանց իր տուն, իր լաբիրինթ: Բայց նույնիսկ նրանց, ում մոտ սկզբից հետաքրքրություն էր առաջանում, շուտ ձանձրացնում էր, ինչպես և իրեն՝ մնացած բոլոր հանելուկները:
Իորոշկան առաջարկում էր նրանց էքսկուրս անցկացնել ողջ տնով, բայց որոշ ժամանակ անց նրա հյուրերը գնում էին: Եվ բոլորը՝ առանց բացառության, ասում էին իրեն միևնույն բանը՝ ‹‹Այսպես ապրել չի կարելի ››:
Վերջիվերջո Իորուշկան հոգնեց մշտական մենակությունից և գնաց մի տուն առանց լաբիրինթի, որտեղ նա հանգիստ հյուրեր էր ընդունում:
Ամեն անգամ, երբ նա ծանոթանում էր, ինչպես իրեն թվում էր, գիտակից մարդու հետ, նա տանում էր նրան իր իսկական տուն:
Այնպես, ինչպես օդաչուն ‹‹Փոքրիկ իշխանից››՝ իր ներսի վիշապներով և դրսի վիշապներով, Իորուշկան բացեց իր լաբիրինթը միայն նրանց համար, ում համարում էր նման պատվին արժանի:
….. Իորուշկան այդպես էլ չգտավ ոչ մեկին, ով կուզենար ապրել իր հետ այդ տանը:
Խորխե Բուկայից

Էդվարդ Մունկ "Առավոտ"

 

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան