-Չգիտեմ, թե ինչ է կատարվում, Հաստլիկ: Համալսարանում գործերս այնպես չեն գնում, ինչպես կուզենայի:
-Ի՞նչը նկատի ունես:
-Տարվա սկզբից առաջադիմությունս նվազում է «դանդաղորեն, բայց հաստատորեն»: Սովորաբար ես ստանում էի յոթեր, ութեր, երբեմն իններ: Բայց վերջին քննաշրջանում ամենբարձր թվանշանս վեցն է եղել: Չգիտեմ, էլ ո´չ ուժ ունեմ, ո´չ ցանկություն, չեմ կարողանում կենտրոնանալ:
-Դե, Դեմիան, պետք է հաշվի առնես, որ արդեն տարեվերջ է: Հնարավոր է քեզ հանգիստ է պետք:
- Ես Ուզում եմ հանգստանալ, բայց մինչև տարվա վերջը դեռ երկու ամիս կա, այնպես որ ինձ չեմ կարող արձակուրդ տալ:
-Երբեմն ինձ թվում է, թե քաղաքակրթությանը հաջողվել է մեզ խելքահան անել: Քնում ենք տասներկուսից մինչև ութը, ճաշում ենք տասներկուսից մինչև մեկը, ընթրում՝ իննից մինչև տասը. . .Ստացվում է, որ մեզ ղեկավարում է ժամանակը, այլ ոչ թե մեր ցանկությունները: Կարծում եմ՝ ինչ որ հարցերում որոշակի կարգ անհրաժեշտ է, բայց մնացած դեպքերում անհասկանալի է, թե ինչու է պետք:
-Ինչ էլ որ ասես, հիմա ինձ ոչ մի կերպ չի կարելի հանգստանալ:
-Բայց դու պնդում ես, որ քո առաջադիմությունը ընկնում է:
- Պետք է, որ մի ուրիշ ելք լինի:
* * *
Կար-չկար մի փայտահատ, ով ընդունվեց աշխատելու փայտամթերման աշխատանքներում: Աշխատանքի պայմանները լավն էին, աշխատավարձը նույնպես, այնպես որ նա որոշեց երեսը չսևացնել:
Առաջին օրը գնաց բրգադիրի մոտ, ով նրան տվեց կացին և հողաբաժին առանձնացրեց անտառում:
Խանդավառված փայտահատը անցավ գործի:
Այդ օրը նա տասնութ ծառ կտրեց:
-Շնորհավորում եմ, - ասաց նրան բրիգադիրը,- այդպես շարունակիր:
Բրիգադիրի խոսքերից ոգևորված փայտահատը որոշեց
մյուս օրն ավելի լավ աշխատել, դրա համար էլ երեկոյան շուտ պառկեց քնելու:
Առավոտյան առաջինն արթնացավ ու գնաց անտառ:
Չնայած իր բոլոր ջանքերին, նա ընդամենը տասնհինգ ծառ կտրեց:
«Հավանաբար հոգնել եմ»,- մտածեց փայտահատը և որոշեց արևի մայր մտնելուն պես պառկի քնելու:
Արևի առաջին ճառագայթների հետ նա վեր կացավ, լի վճռականությամբ, որ այդ օրը գերազանցելու է իր ռեկորդը՝ տասնութ ծառը: Բայց այդ օրը կեսն էլ չարեց:
Մյուս օրը նա յոթ ծառ կտրեց, հաջորդ օրը՝ հինգ, հետո ամբողջ երեկոն ծախսեց երկու ծառի վրա:
Անհանգստանալով, թե ինչ կասի բրիգադիրը, փայտահատը ամեն բան բացատրեց նրան, միաժամանակ երդվելով, որ աշխատում է ողջ ուժով:
Բրիգադիրը հարցրեց նրան.
-Ե՞րբ ես վերջին անգամ կացինդ սրել:
-Կացինը սրե՞լ: Դրա համար ես ժամանակ չունեի, ես շատ զբաղված էի, ես ծառ էի կտրում:
-Ի՞նչ օգուտ, Դեմիան գործը սկսել մեծ ջանքեր կիրառելով, որոնք շուտով անօգուտ կդառնան: Երբ ես շատ եմ լարվում, ինձ միշտ ժամանակը չի հերիքում, որպեսզի ուժերս վերականգնեմ:
Հանգստանալը, աշխատանքի տեսակը փոխելը, ուրիշ բանով զբաղվելը՝ հաճախ սրանք մեր աշխատանքային գործիքները սրելն է: Իսկ շարունակել ինչ-որ բան անել ուժի միջոցով, հակառակը, անպտուղ փորձ է կամքի լարումով փոխհատուցել կյանքի ինչ -որ պահին մարդու չարածը:
Խորխե Բուկայից
Էդվարդ Մունկ "Տագնապ"
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան