Ինչպե՞ս հաջողվեց Խորխեին հստակ հաշվել այնպես, որ սեանսի ավարտը համընկնի հեքիաթի ավարտի հետ: Ի՞նչպես նա հասավ նրան, որ ողջ հաջորդ շաբաթը ինձ հետևեց ինչ-որ կպչուն միտք: Երբեմն դա ինձ հրաշք էր թվում: Ես յոթ երկար օրեր ունեի, որպեսզի մտածեի հեքիաթի մասին, մեկնաբանեի այն իմ տեսանկյունից և ընկղմվեցի այն մտորումների մեջ շահին վերաբերող, որը ես կարող է ստանալ նրանից:
Ստացվեց, որ ես ինձ հիմարի պես պահեցի: Դուրս գալով աշխատասենյակից, ես փորձեցի հասկանալ՝ ինչ էր ինձ ուզում ասել Հաստլիկը այդ հեքիաթով: Շարունակությունը անխուսափելի էր՝ ես գնացի հաջորդ սեանսին, որպեսզի Խորխեյի հետ միասին հասկանանք՝ արդյո՞ք կռահել եմ ես հեքիաթի իմաստը:
Եվ այդտեղ, ինչպես սպասելի էր, Հաստլիկը ուղղակի դուրս եկավ ափերից.
- Ի՞նչ տարբերություն ես ինչ եմ ուզեցել ասել: Ամենակարևորը, թե ինչ օգուտ ստացար դու, եթե իհարկե որևէ օգուտ ստացար: Սա դաս չէ դպրոցում, իսկ ես գնահատական չեմ դնում հարցին ճիշտ կամ սխալ պատասխանի համար՝ ի՞նչ է դա նշանակում: Սատանան տանի: Ես ուզում էի ասել այն, ինչ ասացի, ոչ ավել, ոչ պակաս: Եթե ես ուզենայի ասել ինչ-որ ուրիշ բան , ես այդպես էլ կանեի: Երբ դու քեզ այդպես ես պահում, Դեմիան, հեքիաթը ծառայում է միայն որպես քո ‹‹ես››-ի ստուգում՝ բավարարելով քո փառամոլությունը: Դու մտածում ես. ‹‹ Ահա, ես հասկացա իմաստը: Ահա, իմ մոտ ստացվեց: Ահա, ես կռահեցի հեքիաթի գաղտնիքը: Ահա, ես հիմար եմ››:
Գինու մասին պատմությունից հետո, որը ջուր էր դարձել, ինձ հետ շատ բաներ կատարվեցին: Սկզբից ես հասկացա, որ իմ տեսակետը սխալ էր: Որ հոգեթերապևտի խնդիրը իրականում չի ավարտվում ինձնով, կամ մեկ այլ ուրիշ այցելուով: Բառերով ասված, որոնք ես ուշ լսեցի Հաստլիկից, ‹‹Ամեն մարդ, ապրելով անհատական զարգացում, կարող է դառնալ դասուսույց, ուսուցիչ, շղթայական ռեակցիայի պայթուցիչ՝ ընդունակ աշխարհը փոխելու ›› :
Եվ մտածելով այդ մասին, ես ևս մի բան հասկացա՝ որքան անգամ մենք՝ ես և ուրիշները, չենք որոշում քայլ անել, մտածելով որ անօգուտ է նույնիսկ փորձել, որ ոչինչ չի ստացվի: Որովհետև, ո՞վ կնկատի տարբերությունը, եթե ես գործեմ, ինչպես հեքիաթում: Եթե ես նույն կերպ գործեմ……
Եվ հնարավոր է, գոնե մի մարդ համարձակվի մտածել ինչպես ես, ցանկանա վարվել ինչպես ես, կամ հնարավոր է ինչ-որ մեկը ուղղակի ուշադրություն դարձնի, այլ վերաբերմունք ունենա կյանքի նկատմամբ և հասկանա, որ կարող է լինել այլ կերպ: Եթե ես ինձ պահեմ այնպես, ինչպես միշտ, ոչ այնպես, ինչպես բոլորը, ապա հնարավոր է ժամանակի ընթացքում ամեն բան փոփոխվի:
Եվ ես հասկացա, որ այդպես լինում է միշտ՝
Մարդիկ հարկեր չեն մուծում, միթե՞ դրանից ինչ-որ բան կփոխվի:
Մարդիկ անքաղաքավարի են, միթե՞ ինչ-որ մեկը դա կնկատի:
Մարդիկ մոռացել են հարգանքի մասին, որովհետև ոչ ոք չի ուզում լինել վերջին հիմարը:
Մարդիկ չեն ուրախանում,
Չէ՞ որ անհեթեթություն է, ծիծաղել մենակության մեջ:
Մարդիկ տոներին դուրս են գալիս պարելու՝ միայն ուրիշներից հետո:
… Մենք ուրիշներից հիմար չենք միայն այն պատճառով,
Որովհետև մենք չունենք դրա համար ժամանակ:
Եթե ինձ հաջողվեր հավատարիմ լինել ինքս իմ նկատմամբ, անկեղծ և մշտապես հավատարիմ, այնքան առավել դաստիարակված, շռայլ, սիրելի և սիրալիր կլինեի ես:
Այդ ամենի մասին ես խոսել եմ Խորխեի հետ, և մեր զրույցների ընթացքում, հաճախ այդ թեմայի շուրջ արտահայտել եմ իմ մտորումները, որպեսզի լինեմ միայնակ, միայնակ, որին բոլորը մատով են ցույց տալիս….
Կամ վատագույն դեպքում, որին նույնիսկ մատով էլ չեն ցույց տալիս…..
- Մի քանի տարի առաջ,- սկսեց Հաստլիկը,- ես գրել եմ մի էսսե, հետևյալ անվանումով՝ ‹‹Ծննդաբերական ուղին և դագաղը, դրանք երկու տեղեր են՝ նախագծված միևնույն մարմնի համար ›› :
Եվ դա, Դեմիա՛ն, ինձ համար նշանակում է, որ մենք ծնվում ենք մենակության մեջ և մահանում ենք մենակության մեջ: Այդ միտքը այնքան սարսափելի է իմ տեսանկյունից, դա , հնարավոր է, ամենածանր գիտությունն է, որը ես ստիպված էի ըմբռնել իմ սեփական անձնային զարգացման ընթացքում:
Բայց նաև ես հասկացա, բարեբախտաբար, որ մենք ունենք ուղեկիցներ՝ կարճատև ուղեկիցներ և ուղեկիցներ առավել երկար ժամանակով: Կան ընկերներ, սիրելիներ, եղբայրություն, այսինքն ուղեկիցներ ողջ կյանքի համար:
- Գիտե՞ս Հաստլիկ: Դա հիշեցնում է մի բան, որը ես մի անգամ կարդացել եմ մի զույգի մասին. ‹‹ Մի՛ գնա ինձանից առաջ, ես չեմ կարող քո ետևից գալ: Մի՛ գնա իմ ետևից, ես կարող եմ քեզ կորցնել: Մի՛ գնա իմ տակից, ես կարող եմ քեզ տրորել: Մի՛ գնա իմ վրայից, դու կարող ես ճնշել ինձ: Քայլի՛ր իմ կողքով, քանի որ դու այնպիսին ես, ինչպիսին ես››:
- Հենց այդպես, Դեմիա՛ն: Կարևորը հասկանալ, որ ոչ ոք չի կարող քո փոխարեն անցնել քո ճանապարհը: Բայց նաև հարկավոր է հասկանալ, որ ճանապարհը հեշտ է անցնել ինչ-որ մեկի հետ միասին:
Հասկանալ ով ես դու, և իմանալ, որ դու յուրահատուկ ես, ոչ այնպես, ինչպես բոլորը և առանձնացված բոլոր սահմաններից, ընդհանրապես պարտադիր չի նշանակում ապրել մեկուսացված կամ հուսհատված կամ էլ նույնիսկ լինել ինքնաբավարարված:
- Նշանակում է, կյանքում չի՞ կարելի առանց այլ մարդկանց գլուխ հանել:
- Դա կախված է կյանքի նկատմամբ քո հայացքներից ամեն կոնկրետ պահի և այն բանից, ովքե՞ր են այդ ուրիշ մարդիկ ամեն կոնկրետ պահի:
Այդ մարդը շատ էր ճամփորդել: Կյանքի ընթացքում նա եղել էր հարյուրավոր իրական և հորինված երկրներում….
Ամենահիշարժան ուղևորությունը իր համար դարձել էր Երկար Գդալների քաղաքում կարճատև այցը: Նա այդտեղ հայտնվել էր պատահաբար, Ուվիլանդիայից Պարաիս գնացող ճանապարհին: Սլաքը ցույց էր տալիս այդ երկիր տանող կողմնային ճանապարհը: Իսկ որքանով, որ նա սիրում էր նորը և չբացահայտվածը, նա հենց այդտեղ էլ գնաց: Ոլորապտույտ խճուղին տանում էր դեպի հսկայական միայնակ մի տուն: Մոտենալով նա նկատեց, որ առանձնատունը բաժանվում է երկու կառույցների՝ Արևելյան թև և Արևմտյան թև: Նա կայանեց իր ավտոմեքենան և մոտեցավ տանը: Դռան վրա կար այսպիսի ցուցանակ՝
‹‹Երկար գդալների քաղաք››:
‹‹Այդ փոքրիկ երկիրը բաղկացած էր ընդամենը երկու սենյակից՝ ՍԵՎ ԵՎ ՍՊԻՏԱԿ: Որպեսզի մտնել այդ երկիր, հարկավոր էր գնալ միջանցքով մինչև ճամփաբաժան և թեքվել աջ, եթե դուք ուզում եք այցելել ՍԵՎ սենյակ, ձախ՝ եթե դուք ուզում եք տեսնել նաև ՍՊԻՏԱԿ սենյակը››:
Մարդը անցավ ողջ միջանցքը և թեքվեց աջ: Նա հայտնվեց մեկ այլ միջանցքում մոտ տասնհինգ մետր երկարությամբ, որի վերջում հսկայական մի դուռ կար: Նրա առաջին քայլերից հետո իր ականջին հասան աղիողորմ հառաչանքներ՝ սև սենյակից դուրս եկող:
Լսլելով այդ ցավի և տառապանքի բղավոցները, նա մի ակնթարթ անկայունություն զգաց, բայց հետո ամեն դեպքում շարունակեց իր ճանապարհը: Նա հասավ դռանը, բացեց այն և մտավ:
Այնտեղ հարյուրավոր մարդիկ կային՝ նստած հսկայական սեղանի շուրջ: Նրա կենտրոնում դրված էին ամենանրբընտիր ուտելիքները, որոնք միայն կարելի է երևակայել, բայց նստածները մեռնում էին սովից, չնայած նրանք բոլորը գդալներ ունեին՝ սեղանի կենտրոնում դրված: Գդալները երկու անգամ երկար էին իրենց ձեռքերից, ինչպես նաև ամուր ամրացված էին վրձիններից: Այդ ձևով բոլորը կարող էին իրենց ափսեների մեջ ուտելիք դնեն, բայց ոչ ոք չէր կարող հասցնել այն մինչև բերան:
Իրադրությունը այնքան հուսահատ էր, իսկ բղավոցները այնքան աղեկտուր էին, որ մարդը շրջվեց և դուրս եկավ սենյակից:
- Նա վերադարձավ շենքի կենտրոն և գնաց միջանցքով ձախ, որը տանում էր սպիտակ սենյակ: Այդ միջանցքները, ինչպես երկու ջրի կաթիլներ նման էին միմյանց և ավարտվում էին միևնույն դռնով:
Հարյուրավոր մարդիկ նույնպես նստել էին սեղանի շուրջ՝ նման սև սենյակի սեղանին, և բոլորի երկար գդալները ամրացված էին իրենց ձեռքերին: Կենտրոնում նույնպես դրված էին նրբահամ և համեղ կերակուրներ:
Բայց այդ սենյակում ոչ ոք չէր բողոքում, ոչ ոք սովից չէր մեռնում, որովհետև ամեն մեկը կերակրում էր մյուսին:
Մարդը ժպտաց, թեքվեց և դուրս եկավ սպիտակ սենյակից: Երբ նա լսեց դռան հարված, նա հանկարծ գաղտնի կերպարով հայտնվեց իր ավտոմեքենայում Պարաիսի ճանապարհին:
Խորխե Բուկայից
Էդվարդ Մունկ "Քառատրոփ սլացող ձին"
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան