Նախորդ հանդիպումը բերեց ինձ անհանգիստ, եթե ոչ մտահոգ վիճակի: Այդ խեղճը շարունակում էր կեղտոտել, կախված չէր այն բանից, թե որ հոգեթերապևտի ձեռքն էր ընկել: Դա ինձ ստիպեց վերանայել իմ հայացքները հոգեթերապիայի նկատմամբ՝ ես չէի ուզում շարունակել սեանսները ո՛չ նրա համար, որ հասկանամ պատճառը, ո՛չ որ հագնեմ ռետինե կիսավարտիքներ, ո՛չ նրա համար, որ դա դարձել է անհրաժեշտություն: Հետևաբար, եթե հնարավոր ժամանակի և փողի կորուստը կարող են տալ միայն այդպիսի արդյունք, ապա ժամանակն է ամեն բան թողնել:
- Ահա թե ինչ, Հաստլի՛կ, բանն արդեն հոգեթերապևտիկ դպրոցների մեջ չէ: Ես հարցը ձևակերպում եմ այլ կերպ՝ ի՞նչ եմ ես այստեղ անում:
- Ցավոք այդ հարցի պատասխանը ես չունեմ, բայց դու ունես այն:
- Ես մոլորվել եմ, վերջնական մոլորվել: Ընդհուպ մինչև վերջին սեանսը ես վստահ էի հոգեթերապիայի օգուտի մեջ: Ես նրանցից մեկն եմ, ով ուղղարկում է իր բոլոր ընկերներին հոգեթերապևտի մոտ: Բայց հանկարծ, անցած անգամ, իմ սեփական բժիշկը ինձ ասում է, որ մարդը, ով դիմել է հոգեթերապևտի, նրա համար որովհետև կեղտոտում է, կաղում է, դեպրեսիայի մեջ է կամ խելագարվել է, իր մոտից գնում են այնպես թույլ, թախծոտ և ճկճկալով: Ես ոչինչ չեմ հասկանում: Դա շատ է ինձ համար:

 


- Անհնար է հասնել ինչ-որ բանի՝ պայքարելով խառնաշփոթության հետ: Քեզ բարկացնում է այդ իրավիճակը, այնպես, ինչպես դու կարծում ես, որ պետք է ամեն բան հասկանաս, ամեն ինչից գլուխ հանես, իմանաս բոլոր հարցերի պատասխանները, պետք է, պետք է….. Թուլացի՛ր, Դեմիան: Ինչպես ես արդեն ասել եմ, գեշտալտ-թերապիայում ‹‹պետքը›› հանդիպում է ընդամենը մեկ անգամ նախադասության մեջ՝
ԴՈՒ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՍ, ՈՐ ԲԱՑԱՐՁԱԿ ՈՉԻՆՉ ՉՊԵՏՔ Է:
- Դա ճիշտ է: Բայց նույնիսկ առանց ‹‹պետքի›› ես չունեմ որոշ հարցերի պատասխաններ, որոնք ինձ ուղղակի անհրաժեշտ են:
- Պատմե՞մ քեզ մի հեքիաթ:
Այս անգամ ես ամբողջությամբ լարեցի լսողությունս: Ինձ հետ այդպես արդեն եղել էր, որ Խորխեի պատմությունը, առակը և նույնիսկ անեկդոտը օգնեն են ինձ պարզեցնել անհասկանալի իրավիճակը:
Կրակովա քաղաքում կար- չկար մի ազնիվ և բարեսիրտ ծերունի Իզի անունով: Մի քանի անգամ նա երազին տեսնում է, որ ինքը գնում է Պրահա և գտնում է գետի վրայի կամուրջը: Կամուրջի տակ՝ ափերից մեկում, կա մի լայնասաղարթ ծառ: Նա ինքը փորում է մի փոս ծառի տակ և գտնում է գանձ՝ իր ունևորության և հանգիստ կյանքը ապահովելու համար:
Սկզբից Իզին երազին ոչ մի նշանակություն չէր տալիս: Բայց այն բանից հետո, որ երազը կրկնվեց մի քանի շաբաթվա ընթացքում, ծերուկը որոշեց, որ դա բարձրյալից ուղերձ է և հայտնի չէ թե որտեղից և որ նա չպետք է ականջի ետև գցի այդ ինֆորմացիան, որը իրեն երազում է տրվել:

 

 


Այդ պատճառով, վստահելով իր ինտուիցիային, նա պատրաստեց բեռը ջորիի համար երկար ճամփորդության հաշվարկով և ուղևորվեց Պրահա:
Վեց օր ճանապարհ գնալով, ծերուկը հասավ Պրահա և քաղաքի շրջակայքում սկսեց փնտրել գետի վրայի կամուրջը:
Գետերը և կամուրջները շատ չէին, և նա արագ գտավ այն տեղը, որը փնտրում էր: Ամեն բան ճիշտ այնպես էր, ինչպես իր երազում՝ գետը, կամուրջը և գետի ափերից մեկում ծառը, որտեղ նա պետք է փորեր:
Բայց կար մի հանգամանք, որի մասին երազը լռել էր՝ գիշեր - ցերեկ կամուրջը հսկում էր Կայսերական գվարդիայի զինվորը:
Իզին չհամարձակվեց փորել զինվորի ներկայությամբ, դրա համար էլ նա վրան կապեց կամուրջի մոտ և սպասեց: Հաջորդ գիշեր զինվորը սկսեց կասկածել մարդուն, ով վրան էր դրել կամուրջի մոտ, և մոտեցավ որպեսզի հարցաքննի նրան:
Ծերուկը խաբելու պատճառ չուներ: Դրա համար էլ նա պատմեց, որ եկել է հեռվից, երազում տեսել է, որ Պրահայում՝ հենց այսպիսի կամրջի տակ, հողի տակ գանձ է թաղված:
Գվարդիական զինվորը ծիծաղեց:
- Դու այդքան երկար եկել ես, այդ հիմարության համա՞ր,- ասաց նա: - Ա՜հ, արդեն երեք տարի է, ինչ ամեն գիշեր, ես երազում տեսնում եմ, որ Կրակովայում ծեր հիմարի՝ Իզի անունով, խոհանոցում՝ սալահատակի տակ, թաղված է գանձ: Հա՜-հա՜-հա՜: Ուրեմն, քո կարծիքով ես պետք է գնամ Կրակո՞վ, գտնեմ այդ Իզիին և փորեմ նրա սալահատակի տա՞կ: Հա՜-հա՜-հա՜: Իզին հարգանքով շնորհակալություն հայտնեց գվարդիական զինվորին և վերադարձավ տուն:
Այնտեղ նա փորեց սալիկի տակ և գտավ գանձը, որը միշտ այնտեղ էր:
Ավարտելով հեքիաթը՝ Հաստլիկը երկար լռեց, մինչև դռան զանգը չհնչեց: Եկավ նրա հաջորդ այցելուն: Խորխեն մոտեցավ ինձ, գրկեց, համբուրեց ճակատս և ես գնացի:
Հետո ես էլի հիշողությանս մեջ պտտեցի ողջ հանդիպումը: Զրույցի սկզբում Հաստլիկը ինձ ասաց այն, ինչ ուզում էր բացատրել այս հեքիաթով. ‹‹Քո հարցերի պատասխանները ես չունեմ, բայց այն ունես դու››:
Պատասխանները ես կգտնեմ իմ մեջ: Ո՛չ Խորխեյի մոտ, ո՛չ գրքերում, ո՛չ հոգեթերապիայում, ո՛չ ընկերների մոտ: Իմ մեջ: Միայն իմ մեջ:

 

 


Ինչպես Իզիի գանձը, որ նա փնտրում էր, այնտեղ էր՝ իր մոտ, ոչ թե ինչ-որ այլ տեղում:
‹‹Ոչ մեկ ուրիշ վայրում,- ողջ ժամանակ կրկնում էի ես: Ոչ մեկ ուրիշ վայրում››:
Եվ այդ ժամանակ ես հասկացա՝ ոչ ոք չի կարող ինձ ասել, ‹‹արդյունավետ›› է թերապիան, թե ոչ: Միայն ես եմ որոշում ‹‹արդյունավետ է այն ինձ համար››, և այդ պատասխանը պետքական է միայն ինձ համար ( և միայն հիմա, հենց այս պահին): Հիմա ես հասկացա, որ կյանքիս մեծ մասը ես փնտրել եմ նրան, ով ինձ կասի ինչն է լավ, իսկ ինչը վատ: Փնտրում էի ուրիշներին, որպեսզի տեսնեմ ինձ՝ իրենց աչքերով: Փնտրել եմ ինձնից դուրս այն, ինչը միշտ իմ ներսում է եղել, իմ սեփական խոհանոցի սալիկի տակ:
Հիմա պարզ դարձավ, որ հոգեթերապիան՝ դա ընդամենը գործիք է, որպեսզի փորել ճիշտ տեղում և հանել հողի տակից այնտեղ թաղված գանձը: Հոգեթերապևտը՝ ընդամենը այդ նույն զինվորն է, որն ամեն անգամ քեզ ասում է, որտեղ դու պետք է փնտրես և անդադար կրկնում է, որ հիմարություն է փնտրել քեզնից դուրս: Խառնաշփոթությունը պարզեցվեց, և ինչպես Իզին, ես ինձ երջանիկ զգացի և հանգիստ՝ հասկանալով, որ գանձը՝ ինձ մոտ է, և միշտ ինձ մոտ է եղել, և որ անհնար է այն կորցնել:
Խորխե Բուկայից

Էդվարդ Մունկ "Մադոնա"

 

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան