Ես խորհում էի նախորդ հանդիպմանը ասվածների մասին:
Ես դուրս էի եկել աշխատասենյակից, իսկ նրանք դեռևս պտտվում էին գլխումս՝ չնչին, ստոր, էգոիստ….
Իմ գլխում ամեն բան խառնվել էր և վերջնականապես խճճվել:
Հաջորդ հանդիպմանը ես գնացի ‹‹վառ արտահայտված դիտավորությամբ››, ինչպես ասում էր Խորխեն, շարունակել զրույցը հենց այդ թեմայով.
- Խորխե՛,- ասացի ես,- դու միշտ պաշտպանում ես էգոիզմը ինչպես ինքնագնահատականի ցուցադրություն, ինքնասիրություն՝ այս բառի դրական իմաստով…. Բայց անցած անգամ դու խոսեցիր չնչինության մասին, և ես ընդօրինակելով քո հիմար սովորությունը՝ փնտրել բառարանում հիշվող բառը, գտա «mezquino», ‹‹չնչին›› բառը:
- Եվ ի՞նչ
- Այնտեղ ասվում էր՝ ‹‹Ագահ, դժբախտ, աղքատ, խեղճ››: Եվ ի՞նչ ես դու ուզում ինձնից լսել: Առաջին հայացքից ես ոչ մի տարբերություն չեմ տեսնում:
- Արի տեսնենք,- ասաց Հաստլիկը, արդեն փակելով Իսպանական թագավորական ակադեմիայի բառարանը: - Այստեղ նաև ասվում է՝ ‹‹ Կարիքավոր, անբավարար, մանր››: Ինչպես նաև այս բառը արաբական ծագում ունի՝ ‹‹գշվկտ ›› բառից, ինչը նշանակում է ‹‹խեղճ››:
- Հավանաբար հիմա մենք տալիս ենք այդ բառի առավել լիարժեք մեկնաբանությունը,- շարունակեց նա: Չնչին մարդը, այն մարդն է, ով չունի, կամ ով կարծում է, որ չունի, ամենաանհրաժեշտը: Դա նա է, ով կարիք ունի այն բանի, ինչը նա չունի, որպեսզի դադարի լինել մանր՝ դա նա է, ով մերժում է տալ ինչ-որ բան, որովհետև նա ուզում է ամեն բան միայն իր համար՝ դա այն դժբախտն է, ով մտածում է միայն իր ցանկությունների մասին:
Խորխեն երկար լռեց, իսկ ես հարմար տեղավորվեցի, որպեսզի լսեմ հեքիաթը:
Մի անգամ բվեճը թռավ և պատմեց բոլոր մնացած կենդանիներին մարդկանց սովորույթների մասին:
Օրինակ, քաղաքներում կազմակերպել էին միջոցառում, որպեսզի որոշեն ամենալավին ամեն մի ձևում՝ գեղանկարչություն, նկարչություն, քանդակագործություն, երգ…
Որպեսզի ընդօրինակել մարդկային սովորույթները, կենդանիները որոշեցին անմիջապես կազմակերպել երգիչների մրցույթ, մասնակցության հայտ ներկայացրեցին գրեթե բոլոր ներկաները՝ կարմրակատարներից մինչև ռնգեղջյուրը:
Բվեճի ղեկավարության տակ, ընդունեցին միաձայն որոշում, որ երգիչների մրցույթի հաղթողին որոշում է համընդհանուր գաղտնի քվեարկությունը բոլոր մասնակիցների միջև, որոնք էլ կկազմեն սեփական ժյուրին:
Այդպես էլ արեցին: Բոլոր բնակիչները, բացի մարդուց հերթականությամբ բարձրանում էին բեմահարթակ և երգում էին իրենց երգը, իսկ հասարակությունը պարգևատրում էր նրանց շատ կամ քիչ բարձր ծափահարություններով: Հետո ամեն մեկը թղթի վրա գրում էր՝ ում համար է ձայն տալիս, ծալում էր և իջեցնում հսկայական քվեատուփի մեջ, որը պահում էր բվեճը:
Երբ եկավ ձայների հաշվման պահը, բվեճը բարձրացավ բեմահարթակ, նրա ետևում կանգնել էին երկու ավագ կապիկներ, և բացեց քվեատուփը, որպեսզի սկսի հաշվման պրոցեսը այն ‹‹թափանցիկ ընտրական ակտը››, ինչպես ասում էին քաղաքի քաղաքագետները:
Ավագներից մեկը վերցրեց առաջին բյուլետենը և բվեճը, համընդհանուր անհանգիստ միջավայրում, անվանեց.
- Առաջին ձայնը տրված է մեր ընկերոջը՝ ավանակին:
Լռություն տիրեց, իսկ հետո լսվեց երկչոտ ծափահարություններ:
- Երկրորդ ձայնը՝ ավանակին:
Համընդհանուր տարակուսանք:
- Երրորդ՝ ավանակի օգտին:
Հավաքվածները սկսեցին հայացքներ փախանակել, սկզբից զարմացած հետո քննարկող և վերջապես ավանակի օգտին նոր ձայների ավելացումից ամոթահար, մեղքի զգացումով նման քվեարկությունից: Բոլորը գիտերին, որ չկար ավելի վատ երգող, քան սմբակավորների ընտանիքի ներկայացուցիչների սարսափելի մռնչյունը: Մի ձայնը մյուսի ետևից առաջնությունը նրան էր տրվում:
Եվ այդպիսով, ստացվեց, որ անկողմնակալ ժյուրիի ազատ ընտրությունը հաշվման արդյունքում ընտրեց ավանակին, իր ոչ մի բանին չնման խոցող բղավոցով:
Եվ նրան հանձնեցին տիտղոսը՝ ‹‹Լավագույն ձայնը››:
Բվեճը կատարվածը հետո այսպես մեկնաբանեց՝ ցանկացած մասնակից, համարելով իրեն անկասկած հաղթող, իր ձայնը տվեց բոլորից ամենապակաս հնարավորություններ ունեցողին, այն բանի համար, ով իրեն հետ մրցակցություն չի ստեղծի:
Քվեարկությունը գրեթե միաձայն էր: Միայն երկու ձայն էր, որ ավանակի օգտին չէր՝ ավանակի ձայնը, ով մտածում էր, որ նա կորցնելու բան չունի, շատ անկեղծ քվեարկեց արտույտի օգտին, այդպես է նաև մարդու ձայնը, ով հաստատ կքվեարկեր իր օգտին:
* * *
- Ահա այդպես, Դեմիա՛ն: Դա մեր հասարակության չնչինության արդյունքն է: Երբ մենք մեզ այդքան կարևոր ենք համարում, և կարծում, որ ուրիշների համար ուղղակի տեղ չկա, երբ մենք կարծում ենք, որ մենք արժանի ենք այնքան շատ բանի, որ չենք տեսնում նույնիսկ սեփական քիթը, երբ մեզ թվում է, թե մենք այնքան հրաշալի ենք, որ չենք կարող չստանալ ցանկացածը, ապա շատ հաճախ փառասիրությունր, ոչնչությունը, հիմարությունը և սահմանափակությունը մեզ դարձնում է չնչին: Ոչ թե էգոիստ Դեմիա՛ն, այլ հենց մանրախնդիր:
ՄԱՆ-ՐԱ-ԽԸՆ-ԴԻՐ:
Խորխե Բուկայից
Էդվարդ Մունկ "Ճիչ"
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան