Քննաշրջանը սկսվել էր: Ես արդեն հանձնել էի երկու քննություն և մեկ ստուգարք: Հաջորդ քննությունը մի շաբաթից էր, և ես պետք է շատ պարապեի:
- Ես չեմ սովորի, -ասացի ես Խորխեին, - Անիմաստ է ծախսել այդքան ուժ, որը ի սկզբանե ձախողման է ենթակա: Ես մտածում եմ, որ ավելի լավ կլինի ես գնամ այնպես, ինչպես որ հիմա կա: Այսպես, եթե ինձ կտրեն քննությունից, ես չեմ տառապի, որ իզուր ողջ շաբաթը ծախսեցի ուսուցման վրա:
- Դու գիտե՞ս երկու գորտերի հեքիաթը,- հարցրեց Հաստլիկը:
Մի անգամ երկու գորտեր ընկան սերուցքով լի տարայի մեջ:
Նրանք միանգամից հասկացան, որ խեղդվում են: անհնար էր լողալ կամ մնալ այդ զանգվածի մակերեսին, խիտ, ինչպես սորուն ավազներ: Նախ երկու գորտերը թավալվեցին և փորձում էին հասնել տարայի եզրին: Բայց ամեն բան անօգուտ էր, նրանք նույն տեղում էին մնում և աստիճանաբար սողում ներքև: Եվ ամեն անգամ ավելի ու ավելի դժվար էր դառնում դուրս գալ զանգվածի մակերևույթին՝ օդ հավաքելու համար:
Նրանցից մեկն ասաց մյուսին. ‹‹Ես այլևս ուժ չունեմ: Այստեղից դուրս գալն անհնար է: Լողալ նույնպես չի ստացվում: Եթե ինձ, ամեն դեպքում, վիճակված է մահանալ, էլ ինչո՞ւ եմ ես տանջվում Չեմ հասկանում անիմաստ տանջվելը, միևնույնն է վիճակված է մահանալ››:
Այդ խոսքերից հետո նա դադարեց ցնցվել և միագամից խորտակվեց՝ բառացիորեն այդ սպիտակ հեղուկը կլանեց իրեն:
Մյուս գորտը, ավելի համառ էր կամ հիմար, ինքն իրեն ասաց: ‹‹Ոչինչ չի ստացվում: Այստեղ լողալն անհնար է: Միևնույնն է, եթե իմ մահն էլ գա, ես նախընտրում եմ պայքարել մինչև վերջին շունչս: Չեմ ցանկանում մահանալ, թեկուզ մեկ վարկյան շուտ ինձ հատկացված ժամանակից: Եվ նա շարունակում էր ցնցվել և խփել թաթերով՝ չշարժվելով տեղից:
Բայց հանկարծ այդքան ջանքերի շնորհիվ սերուցքը վերածվեց կարագի: Զարմացած գորտը դուս թռչեց և կարծես չմուշկներով սահելով հասավ տարայի ծայրին: Այսպիսով, նա ուրախ, կրկռալով կարողացավ վերադառնալ տուն:
Խորխե Բուկայից
Իվ Թանգի "Կամարների բազմապատկում"
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան