Այդ օրը ես շատ զայրացած էի: Վատ տրամադրություն ունեի, և ամեն ինչ ինձ նյարդայնացնում էր: Խորխեի գրասենյակում ես միայն բողոքում էի և շատ բացասաբար էի տրամադրված: Ես ատում էի այն ամենը, ինչ անում էի և այն ամենը, ինչ ես ունեի: Բայց, հատկապես, ես բարկացած էի ինձ վրա: Ինչպես Պապինի հեքիաթում, որն անցյալ անգամ ինձ համար կարդաց Խորխեն , ես զգում էի, որ ես հոգնել եմ լինել Այնպիսին, ինչպիսին, որ կամ››:
- Ես հիմար եմ,- ասացի ես (միգուցե և իմ մեջ միայն) , - իսկական ապուշ, ինձ թվում է, որ ես ինձ ատում եմ:
- Քեզ ատում է այս գրասենյակում գտնվողների կեսը: Իսկ մյուս մասը քեզ հիմա հեքիաթ կպատմի:
Լինում է չի լինում մի մարդ է լինում, որը միշտ աղյուսը ձեռքին էր քայլում: Նա որոշել էր, որ եթե ինչ- որ մեկը ամեն անգամ կզայրացնի իրեն, աղյուսով կհարվածի այդ մարդուն: Այդ մեթոդը, թվում էր բարբարոսական, բայց այն բավական արդյունավետ է, այդպես չէ՞:
Օրերից մի օր, նա պատահաբար հանդիպեց բարձրաստիճան պաշտոնյա իր ընկերոջը, ով իր հետ կոպիտ խոսեց:
Իր սկզբունքների համաձայն, նա աղյուսով հարվածեց ընկերոջը:
Չեմ հիշում, արդյոք կպա՞վ աղյուսը, թե՝ ոչ: Բանն այն է, որ նա մտածեց, որ անհարմար է գնալ և վերցնել աղյուսը: Այնուհետև որոշեց բարելավել իր " ինքնապաշտպանման" մեթոդը: Նա աղյուսը կապեց թելով և դուրս եկավ փողոց: Այսպես, աղյուսն այլևս հեռու չեր ընկնում, բայց այնուհանդերձ դա ուներ իր թերությունները, մի կողմից՝ որպեսզի աղյուսը նետելուց դիպչեր իր ագրեսիայի պատճառ հանդիսացողին, նա պետք է գտնվեր առնվազն մի մետր հեռավորության վրա, մյուս կողմից՝ աղյուսը նետելուց հետո պետք է թելը նորից փաթաթել, որը հաճախ էր խճճվում և ինչ-որ բանից կպնում, ու ավելորդ անհարմարություն էր պատճառում նրան:
Այդ ժամանակ մարդը հայտնագործեց ‹‹Աղյուսի երրորդ համակարգը››: Կենտրոնում նորից աղյուսն էր, բայց այս անգամ թոկին փոխարինել էր զսպանակը: Այսպիսով, մտածում էր նա, որ աղյուսը նետելով ամեն անգամ ինքն իրեն արդեն հետ կգար և ոչ մի բանից չէր կառչի:
Դուրս գալով փողոց և լսելով առաջին վիրավորական խոսքերը իր իսկ հասցեին, նա նետեց աղյուսը: Աղյուսը, արդյունքում, չդիպավ թիրախին այլ ընդհակառակը՝ հետ եկավ ու հարվածեց ուղիղ իր գլխին:
Նա մի անգամ էլ նետեց աղյուսը և նորից հետ հարված ստացավ, որովհետև սխալ էր հաշվարկել թիրախի հեռավորությունը:
Երրորդ փորձի ձախողումն էլ դարձավ ոչ ժամանակին նետելը:
Չորրորդն էլ ձախողվեց այն պատճառով, որ նետելուց հետո փոշմանեց ու փորձեց պաշտպանվել և, արդյունքում, աղյուսը նորից հարվածեց իր գլխին:
Գլխին մեծ պոզ աճեց:
Այդպես էլ երբեք չենք իմանա, ինչու այդպես էլ ոչ մեկին չդիպավ աղյուսի հարվածները, միգուցե պատճառը հարվածներն իր վրա վերցնելն էր, միգուցե դա նրա տրամադրության մետամորֆոզներն էին: Բոլոր հարվածները իր վրա վերցրեց նա:
Դա կոչվում է փոխարինման մեխանիզմ. դրա էությունն այն է, որ պետք է պաշտպանել մեզ շրջապատողներին մեր իսկ սեփական մարմնի ագրեսիայից: Բոլոր դեպքերում մեր ագրեսիան և բացասական էներգիան չեն հասնում մեզ շրջապատողներին, որովհետեւ մեր իսկ սարքած խոչընդոտին են հանդիպում: Եվ այդ խոչընդոտը հարվածը չի վերցնում իր վրա, այլ վերադարձնում է մեզ: Եվ ամբողջ չարությունն ու վատ տրամադրությունը մեր իսկ դեմ է դուրս գալիս, և արտահայտում է պահվածքի ինքնակործանման դրսևորումներ (վնասվածքներ հասցնելու միտումներ, շատակերություն, թմրանյութերի օգտագործում, անհարկի ռիսկի պատճառ), իսկ երբեմն նաև թաքցրած էմոցիաներ և զգացմունքներ (դեպրեսիա, մեղքի զգացում,սամատիզացիա):
Շատ հնարավոր է, որ ինչ որ կատարյալ մարդիկ՝ լուսավորված, կշռադատված, կայուն, երբեք չեն զայրանում: Մեզ, իհարկե, չէր խանգարի չզայրանալ երբեք, այնուամենայնիվ, երբ մենք զայրույթ ենք զգում, բարկություն, գրգռում կամ նյարդայնություն, միակ ելքը դրանցից ազատվելու, դա դուրս բերելն է՝ փոխարինելով դրանք գործունեության: Հակառակ դեպքում, վաղ թե ուշ, մենք կհանգենք միակ հնարավոր արդյունքին՝ կսկսենք ինքներս մեզ վրա չարանալ:
Խորխե Բուկայից
Իվ Թանգի "Ժամանակի կահույքը"
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան