Խորխեն պատմություններ էր պատմում ոչ ամեն սեանսի ժամանակ, բայց չգիտես, թե ինչու ես լավ հիշում եմ գրեթե բոլորը, նույնիսկ կես տարի առաջ հոգեթերապիայի ընթացքում լսածներս: Հնարավոր է, նրա համոզմունքը, որ դա ուսուցման լավագույն միջոցն է, ճիշտ է:
Ես հիշում եմ այն օրը, երբ ասացի նրան, որ ինձ շատ կախյալ վիճակում եմ զգում: Բացատրեցի, թե ինչպես է դա ինձ անհանգստացնում և միևնույն ժամանակ ես ինչպես չեմ կարողանում վարվեմ առանց այդ սեանսների: Ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ հիացմունքն ու սերը, որը ես զգացի Խորխեյի մոտ, ստիպեցին ինձ բռնեմ իր հայացքը և ինձ շատ կախյալ դարձրեց թերապիաներից:
Դու ծարավ ես գիտելիքի,
Ծարավ ես հոգեկան աճի,
Ծարավ ես նորությունների,
Ծարավ ես թռիչքների….
Հնարավոր է, այսօր
Ես՝ այն կուրծքն եմ,
Որը կաթ է տալիս՝
Հագեցնելով քո ծարավը…..
Ես զմայլված եմ այն բանից, որ այսօր
Դու փնտրում ես այդ կուրծքը:
Բայց մի մոռացիր՝
Կերակրում է ոչ թե կուրծքը…..
Այլ կաթը:
Խորխե Բուկայից
Իվ Թանգի "Մեծ մուտացիա"
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան