Կան պատմություններ, որ ինձ համար մեծ նշանակություն ունեն: Դրանցից մեկը հեռավոր անցյալի մասին է, այն ինձ պատմել է իմ Պապիկը, իսկ հիմա ես ուզում եմ պատմել այն այնպես,ինչպես հիշում եմ:
Այս պատմությունը դերձակի, արքայի և նրա արջի մասին է:
Մի անգամ արքան նկատեց, որ իր սիրելի շորի կոճակներից մեկը պոկվել է:
Արքան ինքնահավան էր, փառասեր և դաժան (չնայած գրեթե բոլորն են այդպիսին, ովքեր երկար ժամանակ շնորհված են իշխանությամբ): Այսպես, արքան վշտացավ կոճակի կորստից, հրամայեց գտնել դերձակին, որպեսզի հաջորդ առավոտյան նրան տանեն դահիճի մոտ: Նա հրամայեց կտրել խեղճի գլուխը:
Ոչ ոք չէր կարող հակաճառել ողջ Ռուսիայի թագավորին: Արքան գնաց դեպի դերձակի տուն և ուշադրություն չդարձնելով հարզատների լացին, բերեց նրան արքայական բանտ՝ սպասելու իր հերթին:
Մայրամուտին, երբ բանտապահը բերեց վերջնական ընթրիքը, դերձակը տարուբերեց գլուխը և հազիվ լսելի, թախծոտ ձայնով ասաց.
- Խեղճ արքա:
Պահակը չկարողացավ պահել ծիծաղը:
- Դու չհասկացա՞ր,- ասաց դերձակը,- ի՞նչն է առավել կարևոր մեր արքայի համար:
- Ի՞նչն է առավել կարևոր, - մտածեց պահակը:- Չգիտեմ: Իր բնակչությունը:
- Հիմար մի՛ եղիր: Ի՞նչն է առավել կարևոր նրա համար:
- Ամուսնությունը,
- Առավել կարևոր,
- Ադամանդները,- բանտապահը որոշեց, որ կռահել է:
- Մի անգամ էլ:- Ի՞նչն է ամենակարևորը արքայի համար աշխարհում:
- Ա՜, գիտեմ: Իր արջը:
- Ճիշտ է, իր արջը:
- Եվ ի՞նչ:
- Վաղը, իմ գլխի հետ միասին արքան կկորցնի միակ հնարավորությունը, որ իր արջը խոսի:
- Դու արջերի մարզի՞չ ես:
- Դա հին ընտանեկան գաղտնիք է..... – պատասխանեց դերձակը:- Խեղճ արքա....
Տարված արքայի սիրալիրությանը արժանանալու և մրցանակ ստանալու ցանկությամբ, պահակը վազեց կիսվելու հենց նոր լսած նորությամբ:
- Դերձակը կարող է արջին խոսել սովորեցնել:
Ինչքա՜ն ուրախացավ արքան, երբ պատկերացրեց այն պահը, որ կարող է զարմացնել բոլորին այդ հրաշքով: Չտեսնված բան է, որ արջը խոսի՞ : Նա հրամայեց հենց այդ պահին բերել դերձակին իր աչքի առաջ. երբ նրան բերեցին, կարգադրեց նրան.
- Սովորեցրո՛ւ արջին մեր լեզուն: Դերձակը իջեցրեց գլուխը:
- Ես ուրախ կլինեի ծառայել, տե՛ր-արքա, բայց սովորեցնել արջին խոսել՝ դժվար աշխատանք է, շատ ժամանակ է պահանջում.... Իսկ ես, ինչպես տեսնում եք, այն չունեմ:
- Որքա՞ն ժամանակ է քեզ պետք այն սովորելու համար, - հարցրեց արքան:
- Ո՞վ գիտի, թե ինչպիսին արջը կլինի:
- Արջը շատ ընդունակ է,- ընդհատեց նրան արքան,- Նա աշխարհի ամենաարջն է:
- Լավ, Եթե արջը խելացի է... և ուզում է սովորել.... կարծում եմ ուսուցումը կտևի ..... հնարավոր է տևի... ոչ քիչ, քան... երկու տարի:
Արքան մի պահ մտածեց.
- Լավ: Քո կյանքը կերկարեցվի ևս երկու տարով, բայդ դու պետք է սովորեցնես արջին: Հենց վաղն էլ սկսի՛ր,- հրամայեց նա:
- Տեր-արքա,- խոսեց դերձակը: - Եթե դու հրամայես դահիճին կտրել իմ գլուխը, ես կմահանամ, և իմ ընտանիքի համար դժվար ժամանակներ կսկվեն: Բայց եթե դու հրաժարվես պատժից, ես ժամանակ կունենամ զբաղվել արջով... ես կաշխատեմ, ինչպես առաջ, որպեսզի պահեմ ընտանիքս.....
- Դա հեշտ է որոշել,- ասաց արքան:- Այսօրվանից մինչ երկու տարի քո ընտանիքը կլինի արքայական հովանավորության ներքո: Դուք կլինեք հագած-կապած, կերակրված և կրթված, և ձեզ ոչինչ չի մերժվի, ինչ-որ ցանկանաք.... Դու կաղոթես երկնքին, որպեսզի դահիճը մահապատժի չենթարկի... Դու ինձ հասկացա՞ր:
- Այո, թագավո՛ր:
- Պահա՛կ,- բղավեց արքան: - Տարե՛ք դերձակին տուն պալատական ծածկակառքով: Տվե՛ք նրան երկու պարկ ոսկի, սնունդ և 5 նվերներ երեխաների համար: Հենց հիմա՛: Իսկ հիմա, գնա՛ դահիճ:
Դերձակը խոնարհվելով ուղևորվեց ելքի մոտ՝ երախտագիտության բառեր մռթմռթալով:
- Չմոռանա՛ս,- ասաց արքան՝ ցույց տալով մատով ուղիղ նրա ճակատին,- եթե 2 տարի հետո արջը չխոսի....
Երբ տանեցիները արդեն համակերպվել էին հոր մահվան հետ ընտանիքում, դերձակը մոտեցավ տանը պալատական ծածկակառքով: Նա ժպտաց, իր մոտ ամեն բան հրաշալի էր, նա բերել էր նվերներ բոլորի համար:
Դերձակի կինը զարմանքից չէր կարողանում ետ գալ: Նրա ամուսինը, ում մի քանի ժամ առաջ տանում էին կառափնարան, վերադարձել էր ողջ-առողջ, այն էլ այսպիսի մեծ փողերով....
Երբ նրանք մենակ մնացին, դերձակը պատմեց կնոջը ամեն ինչի մասին:
- Դու խելագարվե՞լ ես- բղավեց կինը:- Խոսել Սովորեցնել արքայական արջի՞ն: Դու երբեք մոտիկից արջ չես տեսել: Դու խելագարվել ես: Սովորեցնել արջին խոսել....
Խելագա՜ր, դու ուղղակի խելագար ես.....
- Հանգստացի՛ր, տիկին, հանգստացի՛ր: Մտածի՛ր, վաղը առավոտյան պետք է իմ գլուխը կտրեին, իսկ հիմա իմ առջև ևս երկու տարի կա: Երկու տարվա ընթացքում որքա՜ն բան կարող է պատահել.....
- Երկու տարվա ընթացքում,- շարունակեց դերձակը,- կարող է մահանալ արքան..... Կարող է մահանամ ես... Իսկ ամենակարևորը, միգուցե, հանկարծ արջը խոսի......
Խորխե Բուկայից
Յացեկ Էրկա "Հաղորդություն անտառում ՝ լուսնյակ գիշերով"
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան