Ես փորում էի հողը, որպեսզի ցանկապատ կանգնեցնեմ և առանձնացնեմ իմ հողակտորը հարևանից և գտա այգում թաղված մի հին սնդուկ՝ լի ոսկե դրամներով:
Ինձ գրավեց ոչ թե հարստությունը, այլ այն ձեռքբերելու անսովորությունը:
Ես երբեք ագահ չեմ եղել, և ինձ համար քիչ նշանակություն ունեին փողը և արժեքավոր իրերը....
Քանդելով սնդուկը, ես վերցրեցի դրամները և մաքրեցի դրանք: Դրամները կեղտոտ էին և խամրած:
Դարսելով այն սեղանին, ես որոշեցի հաշվել դրանք....
Այն մի ողջ կարողություն էր:
Ես սկսեցի պատկերացնել, թե ինչ կարելի է գնել այդ դրամների կույտով....
Ես մտածեցի այն մասին, թե ինչքա՜ն կուրախանար ժլատը գտնելով այսպիսի հարստություն....
Բարեբախտաբար...
Բարեբախտաբար, դա իմ դեպքը չէր...
Այսօր ինձ մոտ եկան՝ պահանջելով դրամներով լի սնդուկը:
Դա իմ հարևանն էր:
Այդ սրիկան պնդեց, որ այն թաղել է իր պապիկը և այդ պատճառով էլ ես պետք է վերադարձնեմ իրեն գանձերը: Նա ինձ այնպե՜ս հասցրեց....իր ագահությամբ... որ ես նրան սպանեցի:
Եթե նա այդքան հուսահատ կերպով չուզենար ստանալ դրանք,
ես կտայի դրամները,
քանի որ ինձ համար կարևոր չէ, թե ինչ կարելի է գնել փողով....
Ուղղակի, ես ընդհանրապես չեմ կարողանում տանել ագահ մարդկանց...
Խորխե Բուկայից
Յացեկ Էրկա "Անձնական դարակ"
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան