Խուան Անոտը փայտահատ էր:
Մի անգամ, Խուանը գնեց իրեն էլեկտրական սղոց՝ հուսալով, որ այն նշանակալի կերպով կթեթևացնի իր աշխատանքը:
Եվ դա այդպես էլ կլիներ, եթե նա սկզբից սովորեր նրանով օգտվել, բայց նա դա չարեց, մտածեց, որ այդպես էլ գլուխ կհանի:
Մի անգամ առավոտյան՝ աշխատելով անտառում, փայտահատը լսեց գայլերի ոռնոց և շեղվեց..... Էլեկտրական սղոցը դուրս թռավ իր ձեռքերից և Խուանը լրջորեն վնասեց ոտքերը:
Բժիշկները ոչինչ չկարողացան անել, որպեսզի փրկեն ոտքերը, և Խուան Անոտը՝ կարծես զոհը իր ազգանվան, ամբողջ կյանքում մնաց գամված հաշմանդամի աթոռին:
Մի քանի ամիս Խուանը վշտացավ: Բայց ժամանակը բուժում է: Մեկ տարի անց նրա հոգեկան վիճակը սկսեց լավանալ: Միայն թե մի բան էր, համենայն դեպս, խանգարում նրա վերջնական առողջացմանը և նա կրկին ընկավ խոր դեպրեսիայի մեջ:

 

 


Բժիշկները ուղղորդեցին նրան հոգեբույժի մոտ:
Մի փոքր դիմադրությունից հետո Խուան Անոտը գնաց մասնագետի մոտ ընդունելության:
Հոգեբույժը սիրալիր էր և հանգիստ: Նա վստահություն էր ներշնչում: Եվ Խուանը պատմեց նրան՝ ինչպես է կորցրել ոտքերը և ինչի էր ցավում հոգին:
Հոգեբույժը համաձայվեց այն բանի հետ, որ ոտքը կորցնել՝ միանշանակ լուրջ պատճառ է խանգարման:
- Բանն այն չէ, բժի՛շկ,- ասաց Խուանը:- Իմ դեպրեսիան ոտքի կորստի հետ կապված չէ, առավել շատ ինձ անհանգստացնում է այն ընդմիջումները, որոնք որ եղան իմ ընկերների հետ հարաբերություններում:
Հոգեբույժը նայեց նրան՝ սպասելով մանրամասների:

 

 


- Մինչ դժբախտ պատահարը, ընկերներս գալիս էին ետևիցս ամեն ուրբաթ և մենք գնում էինք պարելու: Մեկ կամ մի քանի անգամ շաբաթվա մեջ մենք հանդիպում էինք, որպեսզի լողանք գետում, միասնաբար մրցենք լողալու մեջ:
Վիրահատությունից ոչ շատ առաջ, շաբաթ-կիրակի օրերին ընկերների հետ նաև վազում էինք ծովափով: Եվ հիմա ինձ թվում է՝ այդ դժբախտ պատահարի հետևանքով ես ոչ միայն կորցրել եմ իմ ոտքերը, այլև ընկերներիս, նրանք այլևս ցանկություն չունեն ինձ հետ ժամանակ անցկացնել: Դեպքից հետո, նրանցից ոչ ոք ինձ այլևս ոչ մի տեղ չի հրավիրում:
Հոգեբույժը նայեց նրան և ժպտաց:
Նա քիչ ջանքեր չթափեց, որպեսզի Խուանը հասկանա, որքան աբսուրդային են իր մտքերը: Նա զարմացավ, բայց գիտեր, որ այդպես լինում է՝ մարդը չի տեսնում ակնհայտը......
Եվ հոգեբույժը որոշեց բացատրել նրան, թե ինչ է իրականում կատարվում: Նրան ուրիշներից ավելի լավ հայտնի էր, որ գիտակցության որոշ հատկություններից ելնելով, մարդը ընդունակ չէ հասկանալ ակնհայտը և բացահայտը շրջապատողների համար:
Հոգեբույժը ուզում էր, որ Խուանը հասկանա՝ ընկերները խուսափում են իրենից, ոչ թե այն բանի համար, որ վատ են վերաբերվում իրեն, այլ այն բանի, որ, ինչքան էլ այն տխուր է, դժբախտ պատահարը փոխել է իրականությունը: Դուր գա դա նրան թե ոչ, բայց նա արդեն իդեալական ընկեր չէր այն զբաղմունքների համար, որոնցով նրանք նախկինում զբաղվում էին:

 

 


- Բայց բժիշկ,- ընդհատեց նրան Խուան Անոտը,- ես գիտեմ, որ կարող եմ լողալ, վազել, և նույնիսկ պարել: Բարեբախտաբար, ես սովորել եմ ղեկավարել իմ սայլակը և ինձ համար ամեն բան հեշտ է:
Բժիշկը հանգստացրեց նրան և շարունակեց շարադրել իր փաստարկները: Իհարկե, ոչինչ չէր խանգարում նրան զբաղվել նույն բաներով, ինչ նախկինում: Ավելի քան, շատ կարևոր էր շարունակել դա անել: Ուղղակի, կարիք չկա ձգտել կիսել այդ զբաղմունքները առաջվա ընկերների հետ, ինչպես նախկինում:
Բժիշկը բացատրեց Խուանին, որ նա կարող է լողալ, ինչպես առաջ, բայց մրցել, արդեն հարկավոր է ուրիշների հետ, նրանց հետ, ովքեր ունեն այդպիսի դժվարություններ....Նա կարող է գնալ պարելու, բայց այն մարդկանց ակումբ, ովքեր մնացել են անոտք.... Նա կարող է վարժություններ անել գետի ափին, բայց պետք է սովորի զբաղվել դրանով այնպիսին, ինչպիսին նա կա:

 


Խուանը պետք է հասկանա, որ իր ընկերները չեն կարող լինել իր կողքին, ինչպես նախկինում, քանի որ իրադրությունը փոխվել է..... Նա և իր ընկերները հիմա հավասար չեն:
Այն բանի համար, որպեսզի զբաղվել այն բանով, ինչով որ ուզում է, ինչպես նաև այլ ուրիշ բաներով, նա պետք է ջանա ընտելանալ և բաժանել այդ զբաղմունքները իրեն հարմար: Իսկ առաջին հերթին, անհրաժեշտ է ուժերը ծախսել, որպեսզի ստեղծի նոր հարաբերություններ:
Խուանը թեթևություն զգաց, իր կյանքում հույսի ճառագայթ հայտնվեց և այդ զգացողությունը իրեն հանգստացրեց:

 


- Ինձ դժվար է բացատրել, որքան կարևոր է ինձ համար ձեր օգնությունը, բժի՛շկ,-ասաց Խուանը: - Ձեր կոլեգաները քիչ էր մնում ուժով ստիպեին գալ ձեր մոտ, և հիմա ես հասկանում եմ, որքան ճիշտ էին նրանք: Ես հասկացա, ինչ էիք ուզում դուք ասել, և խոստանում եմ, որ կհետևեմ ձեր խորհուրդներին: Ես իսկապես անիմաստ չեկա:
«Նոր հարաբերություններ նույնպիսի մարդկանց հետ»,- կրկնեց Խուանը, որպես կախարդական խոսք:
Խուան Անոտը դուրս եկավ հոգեբույժի կաբինետից և վերադարձավ տուն...
Կարգի բերեց իր էլեկտրական սղոցը....
Նա որոշեց կտրել իր ընկերների ոտքերը և այդ կերպով «ստեղծել» նոր հարաբերություններ այնպիսինների հետ, ինչպիսին նա է...
Խորխե Բուկայից

Յացեկ Էրկա "Անկլավ"

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան