Մի մարդ զանգեց ընտանիքի բժշկին:
- Ռիկարդո՛, դա ես եմ՝ Խուլիանը:
- Ա, Ողջո՜ւյն, Ի՞նչ կասես Խուլիան:
- Գիտես, ես զանգում եմ, քանի որ ինձ շատ անհանգստացնում է Մարիան:
- Իսկ ի՞նչ է նրան պատահել:
- Նա մի փոքր խլացել է:
- Այդ ինչպե՞ս խլացել է:
- Հենց այդպես: Ես ուզում եմ, որ դու գաս և նայես նրան:
- Գիտես, խլությունը սովորաբար չի լինում հանկարծակի, դրա համար էլ բե՛ր նրան ինձ մոտ կաբինետ երկուշաբթի, և ես կհետազոտեմ նրան:
- Դու կարծում ես մենք կարող ենք մինչև երկուշաբթի սպասե՞լ:

 

 


- Իսկ Ինչպե՞ս դու նկատեցիր որ նա վատ է լսում:
- Դե... ես նրան կանչում եմ,իսկ նա չի պատասխանում:
- Տեսնում ես, դա հնարավոր է ցանկացած դատարկ բանից լինել, օրինակ՝ ականջում խցանում: Լավ, արի ստուգենք Մարիայի խլության մակարդակը: Դու հիմա որտե՞ղ ես:
- Նննջարանում
- Իսկ նա՞:
- Խոհանոցում
- Լավ, Կանչի՛ր նրան այնտեղից, որտեղ կանգնած ես:
- Մարիա... Ո՛չ, չի լսում

 


- Լավ, դուրս արի ննջարանից, և կանչիր նրան միջանցքից:
- Մարիա... Ո՛չ, չկա ոչ մի պատասխան:
- Սպասի՛ր, մի հուսահատվիր: Վերցրո՛ւ ռադիոհեռախոսը և գնա նրա մոտ միջանցքով: Տեսնենք, ինքան հեռավորությունից նա քեզ կլսի:
- Մարիա՜... Մարիա՜... Մարիա՜.... Չի ստացվում: Ես կանգնած եմ դռան ետևում և տեսնում եմ նրան: Նա ինձ մեջքով է, ամաններն է լվանում, բայց չի լսում ինձ: Մարիա՜... Չի լսում:
- Ավելի մոտեցի՛ր:

 

 


Մարդը մտավ խոհանոց, մոտեցավ Մարինային, ձեռքը դրեց նրա ուսին և բղավեց ուղիղ նրա ականջին.
- Մարիա՜.....
Բարկացած կինը թեքվեց նրան և ասաց.
- Ի՞նչ ես ուզում: Ի՞նչ ես ուզում: Ի՞նչ ես ուզում: Դու արդեն ինձ տասից ավել անգամ կանչել ես, և ես քեզ տաս անգամից ավել պատասխանել եմ. « Ի՞նչ ես ուզում»: Դու օրեցօր ավելի ես խլանում: Չեմ հասկանում, ինչո՞ւ դու չես ուզում գնալ բժշկի...
Խորխե Բուկայից

Յացեկ Էրկա "Դրախտը ետնաբակում է, զանգել երեք անգամ"

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան