Իմաստունը եկավ քաղաք և կանգ առավ երկնաքերի մոտ: «Այստեղ օգնություն է հարկավոր»,- մտածեց նա: Մտավ վերելակ և բարձրացավ հարյուրերորդ հարկ: Բնակարանից Իմաստունը լսեց հոր բղավոցը: Դուռը բացեց երիտասարդ մայրիկը և տխուր ժպտաց.
- Ի՞նչ է քեզ հարկավոր ծերուկ,- հարցրեց նա: Կրկին լսվեց հոր բղավոցը: Կինը իրեն անհարմար զգաց:
- Հեռուստացույցի էկրանը շշմեցնում է մեր երեխային, և հայրիկը պահանջում է, որպեսզի նա անջատի հեռուստացույցը,- ներողություն խնդրեց կինը:

 


Իմաստունը արտահայտվեց.
- Լուսավորի՛ր նրան, և էկրանը կխամրի նրա առջև:
- Ի՞նչ- զարմացավ երիտասարդ մայրիկը: - Այդ դեպքում համակարգիչը նրա ուշադրությունը կգրավի:
Իմաստունն ասաց.
- Լուսավորի՛ր երեխային մշակույթով, իսկ համակարգիչը կդառնա իր համար որպես մի տուփ՝ անհրաժեշտ իրերի կամ փայտիկների, գրքերի համար:
- Այո՞ – կրկին հարցրեց մայրիկը: - Իսկ եթե նա ողջ օրը քարշ է գալիս փողոցներում, այդ դեպքում ինչպե՞ս անել:
Իմաստունն ասաց.

 


- Նրա մոտ կյանքի գաղափար առաջացրո՛ւ, և նա կուղղորդվի իր Ճանապարհը որոնելու:
- Ծերո՛ւկ, - ասաց երիտասարդ մայրիկը,- ես զգում եմ քո իմաստությունը: Տո՛ւր ինձ խրատ:
Իմաստունը պատասխանեց.
- Ստուգի՛ր քո մեջ լույսի լիությունը, ստուգի՛ր քո մեջ մշակույթի նկատմամբ ծարավը, ստուգի՛ր քո մեջ քո Ճանապարհը:
Մայրիկը խելացի և բարի կին էր, այդ պատճառով մտածեց. ‹‹Երկնաքերի հարյուրերորդ հարկում ապրելը բավական չէ, որպեսզի ճանաչեմ իմ մեջ լույսը, մշակույթն ու ուղին: Ինձ անհրաժեշտ է խորանալ իմ հոգու խորքերը, որպեսզի հասկանամ՝ ով եմ ես իմ երեխաների համար, իսկ ովքեր են նրանք ինձ համար:
Եթե նա խելացի չլիներ, ծերուկին կպատախաներ. ‹‹Դու բարձրացել ես հարյուրերորդ հարկ, որպեսզի մի կտոր հա՞ց խնդրես կամ ինձ հիմար խրատներ տա՞ս»: Բայց նա ասաց.
- Շնորհակալ եմ, Ծերո՛ւկ:

 


Աղմուկից դուրս եկավ դժգոհ դեմքով ամուսինը:
- Ի՞նչ է կատարվում, – հարցրեց նա կնոջը: -Ո՞վ է նա:
- Նա,- Իմաստուն է,- պատասխանեց կինը,- հարցրո՛ւ՝ ինչպես դաստիարակել երեխաներին և նա կասի քեզ:
Տղամարդը ծերուկի վրա մի զննող հայացք նետեց:
- Լավ,- ասաց նա,- ասա՛ ինձ տղային դաստիարակելու երեք որակներ:
Իմաստունը պատասխանեց.
- Համարձակություն, նվիրվածություն, իմաստություն:
- Հետաքրքիր է….. Անվանիր աղջկան դաստիարակելու երեք որակներ:

 


Իմաստունն ասաց.
- Կանացիություն, մայրություն, սեր:
- Օ՜,- բղավեց ամուսինը,- դա հրաշալի է: Տո՛ւր ինձ խրատ, ծերո՛ւկ:
Իմաստունը ժպտաց:
- Ահա քեզ երեք պատգամներ՝ եղի՛ր եղբայր քո երեխաների համար, ապավեն եղի՛ր նրանց համար, ընդունակ եղի՛ր սովորել նրանցից:
Հայրը խելացի և կամքով էր, ինքն իրեն որոշեց. ‹‹Նշանակում է, ես պետք է փոխեմ իմ վերաբերմունքը տղայիս և աղջկաս նկատմամբ, և ես դա կանեմ»:

 


Բայց եթե նա խելացի չլիներ, կմտածեր՝ ‹‹Տեր Աստված, ի՞նչ է այս ծերունին ասում՝ համարձակություն, կանացիություն, սեր….. Ո՞ւմ են պետք մեր աշխարհում այդ բորբոսով պատված հասկացությունները: Եվ ի՞նչ պետք է ես սովորեցնեմ իմ երեխաներին՝ հիմարություն և հանդգնությո՞ւն: Դա առաջին հարկի մանկավարժություն է, այլ ոչ թե մանկավարժություն, ով ապրում է բարձնաքերի հարյուրերորդ հարկում›:
- Շնորհակալ եմ ծերո՛ւկ, - ասաց հայրիկը և անդրադաձավ կնոջը:- Տո՛ւր նրան՝ ինչ որ պետք է:
Բայց Իմաստունը չսպասեց պարգևների, մտավ վերելակ և սեղմեց ներքև տանող կոճակը: Նա շտապում էր:
Շալվա Ամոնաշվիլիից

 

Յացեկ Էրկա "Երկու խխունջ"

 

 

Օրվա առակը՝ Երկնաքերից ծնողները - 11 նոյեմբերի #madatyan
www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան