Իմաստունը գյուղամեջով քայլում էր դեպի Արևելք: Մարդիկ շրջապատեցին իրեն:
- Ասա՛, ճի՞շտ ենք մենք դաստիարակում մեր երեխաներին:
Իմաստունը նրանց պատասխանեց .
- Լսե՛ք առակը.
Ջունգլիի արքան՝ Մեծն Առյուծը, հայտարարեց մրցույթ՝ ամենալավ դասագիրքը երեխաներին դաստիարակելու համար, որպեսզի փոխեր այն հնով: Մասնակիցները անմիջապես դեսուդեն վազեցին: Արքան նրանց ասաց.
- Ինձ հարկավոր է իմանալ հիմնական գաղափարի մասին, նպատակների և դաստիարակության մեթոդների մասին, որոնք դուք ներառել եք ձեր դասագրքերում:
Նրա առջև առաջինը կանգնեց ավանակը: Նա բերել էր իր դաստիարակության դասագիրքը, նետեց այն Արքայի ոտքերի տակ և վստահ բղավեց.

 

 


- Կարևոր գաղափարը՝ ‹‹Հնազանդորեն կրի՛ր սեփական տիրոջ բեռը, բայց ամուր կանգնի՛ր և մնա քո կարծիքին, եթե նույնիսկ նրա թակարդն ընկնես››: Ավանակի դաստիարկության նպատակը՝ համառությունն է: Դաստիարակության մեթոդները՝ ավանակային բղավոցները, ճիպոտը, դիմացկունության փորձարկումը, բազմակիությունը, շշմեցնելը, միևնույն բանի կրկնությունը:
Քայլ առաջ արեց Կապիկը: Նա իր դասագիրքը պահել էր թևատակին: Նետեց Արքայի ոտքերի տակ և անիմաստ արտասանեց ծամածռվելով.
- Իմ դասագրքի հիմնականը՝ ‹‹Ծիծաղեցրո՛ւ տիրոջդ՝ ծաղրելով նրան, որպեսզի նա մոռանա, իր կարևորությունը քո նկատմամբ››: Փոքրիկ կապիկի դաստաիարկության նպատակը՝ հմուտ ծամածռությունը, իսկ մեթոդները՝ սեթևեթանք, նազ ու տուզ անել, հուշումներ, սերտումներ:

 

 


Ներկայացավ Աղվեսը: Նա իր դասագիրքը պահել էր ատամներով: Նետեց Արքայի ոտքերի տակ և աչքերը կկոցելով և միամտություն արտահայտելով, երգեց.
- Ահա դաստիարկության դասագրքի իմ գաղափարը՝ ‹‹Խորամանկություն և ճարպկություն, որպեսզի միշտ ջրից չոր դուրս գալ, յուրացնել ուրիշի և առյուծի բախտը, ծառայել տիրոջը և ամեն ձևով նրան հաճոյանալ››: Աղվեսի դաստիարակության նպատակը՝ դա նենգությունն է, իսկ մեթոդները՝ կեղծիքը, խաբեբայությունը, թեստեր, ստուգումներ, քննություններ:

 

 


Ջունգլիի արքայի դիմաց կանգնեց այծը: Նրա դասագիրքը գրված էր խաղողի երկու տերևների վրա՝ շարված եղջյուրի վրա: Այծը նետեց երկու տերևները Արքայի ոտքերի տակ և ասաց.
- Ահա՝ ինչպիսին է իմ գաղափարը. ‹‹Ապրի՛ր ինչպես կստացվի և դարդ մի՛ արա ոչնչի մասին, եթե նույնիսկ ընկնես տիրոջ թակարդը››: Այծիկի դաստիարակության նպատակը անհոգությունն է, իսկ մեթոդները՝ պոզահարել, հիմարության տեխնոլոգիաներ:

 


Ջունգլիների Արքան ուշադիր լսեց մրցույթի բոլոր մասնակիցներին և տխուր արտահայտվեց.
- Հմ՜մ
Հետո, երկար չմտածելով հայտնեց.
- Ուժի մեջ եմ թողնում դաստիարակության հին դասագիրքը՝ մարդու կողմից գրված, այնտեղ ավելի լավ է, քան ձերը, ընդհանրացված է ջունգլիի բոլոր մանկավարժական գաղափարները:
Իմաստունը լռեց:
Մարդիկ հասկացան առակի իմաստը և սարսափեցին՝ ջունգլիի մանկավարժությունից նրանք իմացան երեխաներին դաստիարակելու իրենց փորձի մասին:
Շալվա Ամոնաշվիլիից

Յացեկ Էրկա "Լողասենյակ"

 

 

Օրվա առակը՝ Ջունգլիների մանկավարժությունը - 07 նոյեմբերի #madatyan
www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան