Երկու հրեշտակներ՝ մեկը երիտասարդ, մյուսը ավելի մեծ, յոթերորդ երկնքից նայում էին Երկրին և դիտում էին մարդկանց կյանքը: Մեծ հրեշտակը նշանակված էր, որպես փոքրի դաստիարակ:
- Ինչո՞ւ է Աստված ստեղծել մարդուն,- հարցրեց փոքր հրեշտակը իր դաստիարակին:
- Որպեսզի նա մտածի,- պատասխանեց դաստիարակը;
- Ինչի՞ն է պետք մարդուն մտածել:
- Որպեսզի նա մշակույթ ստեղծի:
- Ի՞նչ է մշակույթը:
- Այն, Աստծու մոտ տանող ճանապարհն է:
- Մարդու ինչի՞ն է պետք Աստծո ճանապարհը:
- Որպեսզի կատարելագործվի և նույնպես հրեշտակ դառնա:
Երիտասարդ հրեշտակը հետաքրքրասեր էր.
- Ցո՛ւյց տուր ինձ Մշակույթը:
Մեծ հրեշտակը ցույց տվեց նրան Երկրի ամենամեծ քաղաքներից մեկը:
- Նայի՛ր, սա պետության մայրաքաղաքն է: Այնտեղ կան թանգարաններ, թատրոններ, համերգային սրահներ, գեղարվեստական ցուցահանդեսներ… Այն ամենը, ինչ այնտեղ պահպանվում է և կատարվում է, անվանվում է Արվեստ:
- Արվեստ,- կրկնեց փոքր հրեշտակը, որպեսզի հիշի:
- Տեսնո՞ւմ ես, սլանում են մեքենաներն ու գնացքները, թռչում են ինքնաթիռներն ու տիեզերական հրթիռները, մարդիկ հայտնագործել են հեռուստացույցներ, համակարգիչներ, տեղեկատվական սարդոստայն, այդ ամենը Գիտությունն է անում:
- Գիտություն, Արվեստ… կրկնեց երիտասարդ հրեշտակը:
- Այն շինությունները, որտեղ մտնում և որտեղից դուրս են գալիս երեխաները, Իրենց Կրթությունն է ընթանում:
- Կրթություն, Գիտություն, Արվեստ…. Այս ամենը Մշակո՞ւյթ է:
- Այո, մշակույթ է,- դա հենց Աստծու մոտ տանող ճանապարհն է,-պատասխանեց դաստիարակ հրեշտակը:
- Իսկ ահա այն գեղեցիկ կառույցները՝ ոսկեզօծ գմբեթներով, Տաճարներ են: Այնտեղ մարդիկ Աստծուն են աղոթում: Դա հենց Կրոնն է…
- Կրոն, Կրթություն, Գիտություն, Արվեստ….Այս բոլորը Մշակո՞ւյթ է:
- Այո, մշակույթ է,- դա հենց Աստծու մոտ տանող ճանապարհն է, պատասխանեց դաստիարակ հրեշտակը:
Նա հպարտանում էր մարդու ձեռքբերումներով և ուզում էր դեռ ավելին պատմել:
Բայց այդ ժամանակ ինչ-որ տարօրինակ բան պատահեց: Չգիտես որտեղից, հանկարծ խլեցնող դղրդյունով քաղաքի վրա կախվեցին հրթիռներ և ինքնաթիռներ և հսկայական քաղաքը ընկղմվեց դժոխային կրակի մեջ, կրակ որը բարձրացավ մինչև Յոթերորդ Երկինք:
Երիտասարդ հրեշտակը սարսափեց:
- Ինչո՞ւ մարդը պայթեցրեց իր Մշակույթը:
Իսկ դաստիարակ-հրեշտակը լաց եղավ՝
- Մարդը կրկին շեղվեց Ճանապարհից:
Շալվա Ամոնաշվիլիից
Յացեկ Էրկա "Բլոկում խաղաղություն է տիրում"
Օրվա առակը՝ Մշակույթ - 03 նոյեմբերի #madatyan
www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան