Շատ վաղուց սև քարաժայռի վրա՝ բարձր դիրքում, կար մի պալատ: Պալատում ապրում էր արքայադուստր Կեիկոն: Ապրում էր նա միայնակ: Բայց խանգարո՞ւմ էր մենակությունը նրան, թե ոչ, նա չգիտեր: Ամեն օր արքայադուստրը մոտենում էր քարաժայռի ծայրը և ժամերով նայում էր երկնքին: Ի՞նչ էր տեսնում նա լազուր երկնքում: ‹‹Հավերժություն››,- շշնջում էր նրան երկինքը:
Մի անգամ զինվորներ եկան արքայադստեր մոտ.
- Ձերդ գերազանցություն,- հարգանքով խոնարհվեցին նրանք,- բոլոր դևերին մենք արդեն հաղթել ենք, միայն մի դևի ոչ մի կերպ չենք կարողանում հաղթել: Խորամանակ է նա, նույնիսկ չգիտենք էլ՝ ինչ անենք:
Պատասխան ժպտաց Կեիկոն և ասաց.
- Վստահե՛ք ինձ, մեծ զինվորներ: Ես կօգնեմ ձեզ հաղթել վերջին դևին: Միայնակ է նա այս աշխարհում: Վերջինն է մնացել, կընտելացնեմ ես նրան:

 


Խոնարհվեցին զինվորները Կեիկոյի առջև և գնացին սպասելու:
Իսկ արքայադուստրը այդ ժամանակ մոտեցավ ժայռի ամենածայրին, տարածեց ձեռքերը, թախծով նայեց երկնքին և արդեն պատրաստվում էր նետվել դեպի անհայտություն, բայց անսպասելի թռչող դևը հացրեց ետ մղել նրան ծայրից:
- Ինչո՞ւ այդպես, - հարցրեց նրան դևը:
- Իսկ ինչպես այլ կերպ,- տխուր նայեց Կեիկոն դևին: - Իմ մենակությունը անտանելի է դարձել:
- Դուք միայնակ չեք, Ձերդ գերազանցություն,- առարկեց դևը:- Դուք ինձ ունեք: Ես ամեն օր կթռչեմ Ձեզ մոտ, կպատմեմ իմ ճամփորդությունների մասին: Դուք միայն սպասեք ինձ և սպասելով ձեր մենակությունը կզարդարվի:

 


Այդպես, դևը ամեն օր սկսեց թռչել Կեիկոյի մոտ: Արքայադուստրը սպասում էր նրան, և ինքն էլ չէր նկատում, որ հաճախ էր ծիծաղում: Նա սիրալիր թափահարում էր ձեռքով և բղավում էր բա՜րձր-բա՜րձր, այնքան բարձր, որ նրա ձայնը արձագանքում էր ամեն քարից, ամեն խոտից, ամեն ցողի կաթիլից:
- Իմ դև, - բղավում էր նա:- Ես սպասում եմ քեզ: Վերադարձի՛ր շուտ:
Քիչ թե շատ ժամանակ անցավ: Միայն մի անգամ, թռձելով ժայռի մոտ, արդեն հեռվից դևը վտանգը զգաց: Սիրելիի ձայնը չէր կանչում նրան:

 


- Իմ դև, արագ թռչիր ինձ մոտ, շու՛տ:
«Ոչ,- մտածեց նա: - Իմ արքայադուստրը սպասում է ինձ: Ոչինչ էլ սոսկալի չէ››:
Երջանիկ նա իջավ իր արքայադստեր ոտքերի մոտ: Եվ միայն այդժամ նկատեց՝ պալատի պատերի մոտ կանգնած էին զինվորները՝ ձեռքերին թրերը բռնած: Հույսով նա նայում էր Կեիկոյի աչքերին, բայց չէր տեսնում այնտեղ խղճահարություն և տառապանք, չտեսավ նա սեր սառը գեղեցկուհու աչքերում:
Չփորձեց փրկվել դևը, այլ հնազանդ նայեց զինվորներին: Միթե՞ մահը կարող էր ավելի սարսափելի լինել դավաճանությունից:

 


Այդպես, պարտվեց վերջին դևը:
- Մենք հաղթեցինք խորամանկին, - հրճվեցին զինվորները:
- Ես ասում էի,- ժպտաց արքայադուստրը,- որ կարող եմ հաղթել մենակությանը: Միայնակ սրտով միշտ հեշտ է հաղթել սերը:
Իսկ հաջորդ օրը, սովորականի նման արքայդուստրը վազեց ժայռի ծայրը: Ակնապիշ հայացքով նա նայեց անծայր, մշուշոտ հեռուն:
- Իմ դև, ես սպասում եմ քեզ,- անսպասելի ինքն իրեն բղավեց արքայադուստրը:
Բայց միայն իր կանչի արձագանքը տարածվեց: Նա էլ մղվելով առաջ ժայռից՝ հավերժ հանգստացավ: Իսկ գլխավերևում՝ լազուրում, սփռվում էր հավերժական երկինքը:
Ավա Արդոյից

Յացեկ Էրկա "Ռելաքսացիայի ժամանակը"

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան