Մութ և թավ անտառում՝ բարձր եղևնիների և դարավոր կաղնիների մեջ, ապրում էին արևի ճառագայթները: Մարդիկ ասում էին. «Արևը լուսավորում է ծառերի, սոճիների միջից, դա անտառապահն է իր կնոջ՝ Սվեսլավայի հետ»: Այդպիսի լեգենդ են պատմում:
Հին ժամանակներում, ողջ անտառի հեքիաթային հողերի համար պատասխանատու էր անտառապահը: Ո՛չ ծեր, ո՛չ երիտասարդ էր անտառապահը, ո՛չ գեղեցիկ էր, ո՛չ էլ սարսափելի: Անտառապահը քայլում էր երկար մուշտակով, նրա գլխին կար մեծ, մորթե գլխարկ, որ աչքերն էին ծածկում: Իսկ նրա կրունկները մերկ էին և մազածածկույթ չկար ընդհանրապես:
Ոչ ոք չէր վախենում անտառապահից, բոլորը հարգում էին նրան:
Իր ողջ կյանքը անտառապահը անցկացրել էր միայնության մեջ: Չգիտեր, թե ինչ բան է սերը, քնքշությունը: Մտածում էր, որ այդպես էլ մինչ կյանքի վերջը կմնա առանց կին ու միայնակ կուկու կկանչի:
Եվ մի օր առավոտյան անտառապահը գնում է մարգագետին: Ուսումնասրում է, իսկ բացատում շատ գեղեցիկ աղջիկները շուրջպար էին բռնել և երգեր էին երգում: Աղջիկներից մեկը իր գեղեցկությամբ առանձնանում էր մյուսներից: Ոսկեգույն գանգուրները քամուց ծածանվում էին, աչքերը կապույտ էին, ինչպես աստղիկներ՝ երկնքում փայլող, ալ շուրթերը վառվում էին հասած հատապտուղների նման, այտերի կարմիրը հյութալի խնձորների տեսք ունեին: Ոտաբոբիկ գեղեցկուհին խոտերի վրա մատների ծայրով քայլում էր և աղջկական երգ էր երգում: Տեսնում է նրան անտառապահը և սիրահարվում գեղեցկուհուն: Մոտենում է գեղեցկուհուն և ասում.-
- Մի՛ բարկացիր ինձ վրա, որ ընդհատեցի քո հնչեղ երգը: Մի՛ ամաչիր իմ մաշված մուշտակից: Թույլ տուր խոնարհվեմ քո առջև և ասեմ, թե ինչ հաճելի ես ինձ, կարծես գիտեմ քեզ իմ ողջ միայնակ կյանքում:
Պատասխան ժպտում է աղջիկը և ասում.
- Չեմ ամաչում ես, հայրի՛կ, քո հին, մաշված մուշտակից: Չեմ բարկանում ամենևին քեզ վրա: Դու ինձ հաճելի ես: Վաղուց Էի ես քեզ նկատել: Վաղուց Էի փորձում արևի ճառագայթներով տաքացնել քո միայնակ սիրտը: Միայն մի բան է ինձ խանգարում,որ քեզ սիրեմ: Ես արևի աղջիկն եմ՝ Սվեսլավան, կռվարար եմ և ուրախ:: Ցերեկները անընդհատ երգեր եմ երգում, իմ անկեղծ ընկերուհիների հետ թաքնվոցի եմ խաղում: Քեզ, ինձ հետ հանգիստ չի լինի, անտառապահ հայրի՛կ: Կտանջվես: Իմ երիտասարդությանը հետևելը քեզ համար դժվար կլինի: Ես արագ եմ վազում, կարողանում եմ շատ լավ թաքնվել: Կթաքնվեմ ես քեզանից ու չես կարողանա ինձ գտնել: Ինձ համար շատ ուրախ կլինի, իսկ քեզ համար՝ վիշտ, ոչ թե ուրախություն: Ինչպե՞ս մենք ապրենք միասին:
Անտառապահը պատասխան ժպտաց Սվեսլավային՝ արևի աղջկան:
- Ուրախացի՛ր իմ գեղեցկուհի: Ուրախացի՛ր կյանքով: Չէ՞ որ դու արևի աղջիկն ես, որ երգեր երգես, առավոտից երեկո թաքնվոցի խաղաս իմ թավ, մութ անտառներում, չարին հեռացնես: Իսկ ինձ համար, մի՛ անհանգստացիր, երբ որ ծառերի և փշոտ եղևնիների մեջ փնտրեմ ճառագայթի լույսը ՝ իմ սիրելի Սվեսլավային: Որտեղ էլ որ թաքնվես դու ինձանից, ուր էլ որ պատսպարվես, միշտ կգտնեմ քեզ քո ծանոթ ձայնով և պարզ լույսով:
Ահա, այդպես սկսեցին միասին ապրել անտառապահը և Սվեսլավան: Եվ նրանց կյանքը ուրախ և երջանիկ դարձավ: Սվեսլավան երգեր էր երգում, ընկերուիների հետ ծառերում թաքնվում էր, իսկ նրա ամուսինը՝ անտառապահը, միշտ գտնում էր իր կնոջը՝ արևի աղջկան: Իսկ Սվեսլավան դրա համար համբուրում էր ամուսնուն և հնչեղ ծիծաղում էր:
Այստեղ կարելի է տեսնել Սվեսլավայի և անտառապահի սերը: Երբ գնում ես անտառով ու տեսնում, որ արևի ճառագայթները կաղնիների և փշոտ եղևնիների մեջ են, դա նշանակում է՝ արևի աղջիկ Սվեսլավան իր ամուսնուց՝ անտառապահից, որոշել է թաքնվել:
Ավա Արդոյից
Յացեկ Էրկա "Խորքից"
Օրվա առակը՝ Անտառաբնակն ու Սվեսլավան - 13 հոկտեմբերի #madatyan
www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան