Հին ժամանակներից մի առասպել կա, թե ինչ որ տեղ լեռներում, ճերմակ ձյուների մեջ կորել է մի ոսկեջուր կոչնազանգ: Եվ երբ արևի ճառագայթները ընկնում են նրա ոսկյա սկավառակի վրա, անմիջապես կոչնազանգի մակերեսին հայտնվում է մի վիշապի ուրվագիծ: Դարեր շարունակ այդ վիշապին մեծարել են՝ Արևային:
Շատ մարտիկներ են խփել այդ կոչնազանգին, մենամարտի հրավիրելով Արևային վիշապին: Բայց նրանցից ոչ մեկին, նույնիսկ ամենաուժեղ և ամենափորձառու մարտիկին չի հաջողվել հաղթել Վիշապին:

 


«Արևային Վիշապը միշտ հաղթում է, որովհետև պարտվել չգիտե», — ասում էին հները:
Եվ այդպես էր մինչ այն պահը, երբ Արևային Վիշապին մենամարտի հրավիրեց մի հասարակ մարտիկ Չաո Մին անունով: Չես ասի, որ ուժեղ էր Չաո մինը: Չես ասի, որ թևեր ուներ: Իրենից ոչինչ չէր ներկայացնում՝ ցածր հասակով էր և նիհար: Դե նրանից ինչ մենամարտող Արևային Վիշապի հետ: Նույնիսկ Վիշապը տեսնելով նրան, ում հետ ստիպված էր մենամարտի բռնվել, բարձր հռհռաց:

 


— Ինչու՞ ես ինձ մենամարտի հրավիրել, հիմար: Մի՞թե մտածում ես, որ կկարողանաս հաղթել ինձ:
— Օ: մեծն Արևային Վիշապ, — դատապարտված հանգստությամբ պատասխանեց նրան Չաո Մինը: — Մենամարտի եմ Քեզ հրավիրել, որովհետև այլևս կորցնելու ոչինչ չունեմ: Ես գիտեմ, որ Դու ինձ կկործանես: Քո լույսով կայրես: Բայց հենց դա էլ ինձ անհրաժեշտ է: Կզոհվեմ ես այդժամ Լույսից, այլ ոչ թե խեղդող Մթությունից, որը շղթայել է իմ հոգին: Չեմ ուզում ես փտել անլույս խավարի մեջ, ուզում եմ լույսի կողմից հաղթված լինեմ:

 


Զարմացավ այդ տարօրինակ խոսքերի վրա Արևային Վիշապը, սակայն կանգ չառավ և այրեց Չաո Մինին, այնպես, ինպես նախկինում բազմաթիվ ամրտիկների էր այրել: Իսկ հետո մտածեց: Առաջին անգամ Վիշապն իրեն հաղթած չէր զգում, քանզի մարտիկը ոչ թե իր հետ էր մենամարտում, այլ իր հոգու խավարի հետ:
— Ես պարտված եմ, — մոլեգնած մռնչաց Արևային Վիշապը և հավերժ անհետացավ:
Իսկ ոսկեջրած կոչնազանգը այդպես էլ մնաց կանգնած լեռան գագաթին, ծածկված սպիտակ ձյունով:
Ավա Արդոյից

Կլոդ Վերլինդ "Հավասարակշռություն"

 

 

 

Օրվա առակը՝ Արևային Վիշապը - 27 սեպտեմբերի #madatyan
www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան