Արոտավայրում սկսեց երևալ վիշապը: Խոտերի միջով անձայն սողալով նա գաղտագողի մոենում էր կովին, ով անշտապ խոտ էր արածում: Նա գալարվելով, ամուր ամուր փաթաթվեց կենդանուն և սկսեց ագահությամբ ծծել նրա կաթը:
Հայտնի է, որ օձերը կաթի մեծ սիրահար են և հեռվից հեռու զգում են դրա հոտը:
Կշտանալով, վիշապը սողալով հեռացավ, իսկ վախեցած կովը, հազիվ էր ոտքերի վրա կանգնում հոգնածությունից:
Խեղճ գյուղացին ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ինչու կովի կաթը կորավ, խոտի այս ամենաբերրի շրջանում: Կովը մեղավոր նրան էր նայում իր թախծոտ աչքերով և խղճալի բառաչում, կարծես թե փորձում էր պամել իր տիրոջը իր հետ կատարված փորձանքի մասին:
Լեոնարդո դա Վինչի
Կլոդ Վերլինդ "Սառը փերին"
Օրվա առակը՝ Կովն ու Վիշապը - 18 օգոստոսի #madatyan
www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան