Տաք ավազներ, կիզիչ արև և անխուսափելի կործանում, ահա թե ինչ էր սպասվում Ճամփորդին, ով անցնում էր անապատով: Ոչ մի կաթիլ ջուր, ոչ մի փշուր հաց, ոչ մի հույսի կայծ: Մահ - այն կար ամեն ինչի մեջ՝ յուրաքանչյուր ավազահատիկի, յուրաքանչյուր շիկացած ճառագայթի, և այս հեռավոր ու արդեն բացարձակ անօգուտ երկնքի մեջ: Համակերպվելով իր ճակատագրի հետ, Ճամփորդն ընկավ տաք ավազների վրա: Սա ճանապարհի վերջն էր: Սակայն այդ պահին Ճամփորդի առջև հայտնվեց աննկարագրելի գեղեցկության մի կին: Նա կանգնել էր Ճամփորդի առջև վեհ և մերկ, միայն թանկարժեք քարերն էին զարդարում նրա ոսկեգույն մաշկը, իսկ նրա սպիտակ մազերի մեջ գործված էր մի ալ կարմիր ժապավեն:
— Դու ո՞վ ես, — անհնազանդ շուրթերով մրմնջաց Ճամփորդը:

 


— Թագուհի-Անապատը, — պատասխանեց գեղղեցկուհին: — Տուր ինձ քո ձեռքը և ես կփրկեմ քեզ:
Վերջին ճիգերով Ճամփորդը ոտքի կանգնեց և բռնելով Թագուհի—Անապատի ձեռքը, ճանապարհ ընկավ դեպի իր անսպասելի փրկությունը: Եվ առջևում նա օազիս տեսավ: Այստեղ կար ամեն ինչ՝ մրգատու ծառեր, թափանցիկ ջրով լի գետեր, այստեղ մի կյանքի կղզի էր անծայրածիր ավազների անխուսափելի մահվան մեջ:

 


— Ապրիր այստեղ, — ասաց Թագուհի-Անապատը Ճամփորդին: — Այյս օազիսում ամեն ինչը քո համար է: Ամեն ինչը քոնն է: Ապրիր ու հիշիր մի բան՝ երբեք չկասկածես այն բանում, որ այս ամենը գոյություն ունի: Քո կասկածը կկործանի օազիսը, իիսկ օազիսի հետ նաև քեզ, քանզի անմիջապես Դու կհայտնվես մեռած անապատի շիկացած ավազների մեջ:
Եվ Թագուհին անհետացավ:

 


Եվ երկար դեռ չկարողղացավ հավատալ Ճամփորդը իր հրաշքով փրկությանը: Եվ ամեն նոր օրվա մեջ նա իր երախտագիտությունն էր հայտնում իր վեհ հյուրին իրեն նվիրած կյանքի համար:
Սակայն մի անգամ, նայելով երբեք չթոռոմող օազիսի ծառերին, և նրանց վրա եղած միշտ հասած պտուղներին, Ճամփորդն անսպասելի մտածեց, որ այս ամենը կարող է միրաժ լինել:

 


— Ախր հրաշքներ չեն լինում, — մտածեց Ճամփորդը: — Իսկ անապատում միրաժը՝ սովորական գործ է:
Եվ այդ պահին, ինչպես էլ զգուշացրել էր Թագուհին, օազիսը անհետացավ: Իսկ Ճամփորդը նորից հայտնվեց մեռած, տաք ավազների մեջ: Եվ այս անգամ, անուժ ընկնելով ավազների վրա, Ճամփորդը մտածում էր միայն մեկ բանի մասին՝ ինչու՞ օազիսի գոյության փաստը նա կասկածի տակ առավ, իսկ անապատի գոյության մասին նա չկասկածեց երբեք…
Ավա Արդոյից

Կլոդ Վերլինդ "Փետուրներ"

 

 

Օրվա առակը՝ Թագուհի - Անապատը - 26 սեպտեմբերի #madatyan
www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան