Եկան մի անգամ Չան-Խու Ուսուցչի տուն նրա նախկին երկու աշակերտներ: Նստեցին ինչպես կարգն է սեղանի առջև: Իսկ Չան-Խուն նրանցից մեկի առջև ոսկե գավաթ դրեց, իսկ երկրորդի առջև՝ մի հին ու ճաքած կուժ: Գավաթն էլ, կուժն էլ ջրով էին լցված:
— Հյուրասիրվեք, — ասաց Չան-Խուն:

 


Այն աշակերտը, ում ոսկե գավաթն էր բաժին ընկել, խմեց ջուրը և երախտագիտությամբ խոնարհվեց իր նախկին ուսուցչին: Իսկ այն աշակերտը, ում հին կուժն էր մատուցվել, կշտամբանքով նայեց իր ուսուցչի վրա և հարցրեց՝

 


— Ասեք խնդրում եմ հարգարժան Չան-Խու, մի՞թե Դուք մեզ, Ձեր աշակերտներին այսքան տարբեր եք վերաբերվում, որ մեկին հյուրասիրում եք ջուրը ոսկե գավաթով, իսկ ինձ՝ հին ու ճաքած կուժով: Այսքան ուսանել եմ Ձեզ մոտ սակայն առ այսօր գլխի չեմ կարողանում ընկնել, թե մեզանից ով է ձեզ ավելի սիրելի:
Չան-Խուն ի պատասխան ժպտաց և ասաց՝

 


— Ոսկե գավաթը, որ երկար տարիներ պահվում է իմ տանը, ես, իմ հարգելի աշակերտներ, ես մատուցում եմ սովորաբար ամենաթանկ հյուրերիս: Ոչ բոլորին եմ ես թույլ տալիս նրանով խմել, քանզի թանկ է նա ինձ համար իր ոսկով: Սակայն ինքս երբեք այդ գավաթից չեմ օգտվում: Բայց դրա փոխարեն, ես ամեն օր ջուր եմ խմում իմ սիրելի հին կուժից, որն արդեն բազում տարիներ ծառայում է ինձ հավատով ու ճշմարտությամբ: Թանկ է այդ կուժը իմ սրտին: Ես գիտեմ նրա ամեն մի ճաք, ամեն կորված մաս:

 

Այնպես որ, իմ աշակերտներ, այն, թե ձեզանից ում ինչպես եմ ես վերաբերվում, ինքներդ էլ որոշեք: Միայն թե հիշեք, որ ողջ խոհանոցային պարագաներից, իմ տանը կա միայն ոսկյա գավաթն ու ճաքաց կուժը: Եվ երկուսի մեջ էլ ես միայն ջուր եմ լցնում:
Ավա Արդոյից

Կլոդ Վերլինդ "Ժամանակի ոսկին"

 

 

Օրվա առակը՝ Գավաթն ու Կուժը - 17 սեպտեմբերի #madatyan
www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան