Ճանապարհվելով մի արևոտ օր մարդկանց նայելու և իրեն ցույց տալու, մի սինյոր, փողոցում հանդիպեց իր վաղեմի ծանոթին: Ուրախանալով այդ հանդիպումից և ցանկանալով սիրտը թափել, նա սկսեց ոգևորված հարցուփորձ անել իր ծանոթին՝
- Բա, անճանաչելի ես դարձել: Գույնդ բոլորովին գցել ես, աչքերդ էլ փայլն են կորցրել: Հո բան չի՞ պատահել:
- Ցավոք, - տխուր արտաբերեց վեերջինս, հայացքը մի կողմ գցելով, - ինձ հետ դա տեղի է ունենում, երբ...
- Ինչպե՞ս կարող ես դրա մասին այդքան հանգիստ խոսել: Պետք է անմիջապես դիմել մեր հայտնի բժշկին:
Ցանկացած հիվանդություն պետք է ժամանակին կանխել, - և շաղակրատ սինյորը դեռ երկար շաղակրատեց հիվանդությունների մասին, թույլ չտալով իր ծանոթին բերանը բաց անել: - Իսկ ասա ինձ սիրելի ընկեր, վաղու՞ց ես Դու Քեզ մոտ այդ տրամադրության փոփոխությունները նկատում:
- Ամեն անգամ երբ Քո ինքնագոհ ֆիզիոնոմիան տեսնում եմ: Քեզ հետ հանդիպման մեծ վշտից, ամբողջ աշխարհը ինձ համար ատելի է դառնում:
Լեոնարդո դա Վինչի
Կլոդ Վերլինդ "Երազանք"
Օրվա առակը՝ Վիշտ - 02 սեպտեմբերի #madatyan
www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան