Ասիայի ամայի լեռներում ապրում է մի հրաշք-թռչուն: Նա շատ նուրբ ու մելոդիկ ձայն ունի, իսկ նրա թռիչքը լցված է գեղեցցկությամբ և վեհությամբ և անկախ նրանից թե նա երկնքում է թե հանգստանում ժայռի վրա, նա ստվեր չի թողնում, որովհետև նրա փետուրները փայլում են արևի լույսի նման վառ լույսով:
Նույնիսկ մահից հետո նա անհետ չի կորում, քանզի նրա մարմինը չի փտում, իսկ նրա փայլուն փետուրները շարունակում են լույս ճառագայթել նախկինի նման:

 


Սակայն եթե ինչ որ մեկը փորձի տիրանալ այդ զարմանահրաշ փայլատակմանը, պոկելով գեթ մի փետուր թռչունից, լույսը անմիջապես կմարի իսկ լկտի խիզախն անմիջապես կկուրանա սև նախանձից:
Այդ թռչունի անունն է՝ Լյումերպա, ինչը նշանակում է "լուսարձակող": Նա նման է իրական փառքի, որը մշտենջենական ապրում է դարերում: Ոչ ոք չի կարող այն նսեմացնել կամ իրեն վերագրել
Լեոնարդո դա Վինչի

Կլոդ Վերլինդ "Գայլը"

 

 

Օրվա առակը՝ Լյումերպա - 28 օգոստոսի #madatyan
www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան