Հենց որ հրդեհ բռնկվեց գյյուղացու տանը, բոլոր կենդանիները, փոքրից մինչև մեծ, փախան բակից
Վախեցած հավերը, սագերը, աղավնիները, հնդկահավերը, ճագարները, ոչխարները, խոզերը, ձիերը, կովերը, բակի շան և կատվի հետ, հեռվից հետևում էին հրդեհին:
Քամուց բորբոքված կրակի լեզվակները, ժլատությամբ խժռում էին չոր գերանները: Շուտով արդեն տանիքն էլ փլվեց և հրդեհի վերևում կայծերի մի սյուն գոյացավ:
Հանկարծ թփերի արանքից դուրս սողաց մի սալամանդր: Նա կանգ առավ իր կարճ ոտքերի վրա, շուրջը նայեց և արագ մտավ կրակի ամենաթեժ տեղում:

 


Անսպասելիությունից, հրդեհին բոլոր հետևողները, սարսափից գոռացին և հետ ընկրկեցին:
- Մի ահանգստացեք, - հանգստացրեց նրանց աքաղաղը: - Կրակը՝ սալամանդրի համար՝ հարազատ տարերք է, և նա ոչ մի ցավ կամ այրվածք չի զգում
- Բայց խեղճը կայրվի, - վախեցած բացականչեց սագ մայրը:

 


- Կրակի մեջ նա փոխում է իր կաշին, - պատասխանեց աքաղաղը: - Եվ դա տրված է միայն նրան: Բոցը նրա մաշկն ավելի ամուր և բարակ է դարձնում, և սալամանդրը կրակից դուրս է գալիս երիտասարդացած և նորացած:
Աքաղաղը լռեց և հետո ցավով ասաց՝
- Իսկ մեզանից կրակի վրա տապակա է դուրս գալիս:
Լեոնարդո դա Վինչի

Կլոդ Վերլինդ "Գեյ պառնաս"

 

 

Օրվա առակը՝ Սալամանդրը - 27 օգոստոսի #madatyan
www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից

 

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան