Հին ժամանակներում, Աֆրիկայի հյուսիսում փարթամ անտառներ էին աճում, որոնք լի էին գազաններով և թռչուններով, իսկ լիաջուր գետերը լի էին ձկներով:
Սակայն մի անգամ, այդ կողմերում հայտնվեց մի սարսափելի հրեշ՝ կիսաթռչուն-կիսաձուկ, Վասիլիսկ անունով: Նրա անճոռնի գլխի վրա մի լողակ էր վեր խոյանում, որը սապատի նման անցնում էր նրա մեջքով և վեր ածվում երկար պոչի: Նա չղջիկների նման անհասկանալի թևեր ուներ:
Բոլոր կենդանիները՝ մեծ թե փոքր, սարսափում էին այդ հարևանությունից, քանզի այդ հրեշի նույնիսկ հայացքը՝ թույն էր արձակում:
Բավական էր, որ Վասիլիսկը նայի փղին կամ բազեին, որ նրանք մահացած ընկնեին, սպանված թունավոր հայացքից, որից ուղղակի ոչ մի փրկություն չկար: Կենդանիները սկսեցին հետզհետե սատկել:
Կենդանի մնացած կենդանիներն ու թռչունները որոշեցին առանց հետ շրջվելու փախչել այդ մահաբեր վայրերից: Օգտվելով գշերվա մթությունից, նրանք անմիջապես լքեցին հարազատ բները:
Հաջորդ առավոտյան, վասիլիսկը ըստ սովորության դուրս եկավ որսի: Բայց որքան էլ որ նա չփնտրեց անտառներում, ոչ ոքի չգտավ: Կատաղած հրեշն իր մահաբեր հայացքը ուղղեց դեպի ծառերը, և նրանք անմիջապես չորացան ու մեռան: Այդ ժամանակ Վասիլիսկն իր հայացքն ուղղեց դեպի հողն ու քարերը, և ամբողջ խոտը այրվեց, իսկ քարերը փշրվեցին ու դառան ավազ: Նա իր հայացքը գցեց գետերի վրա և նրանք անմիջապես չորացան:
Այսպես, երբեմնի ծաղկող երկիրը վեր ածվեց անպտուղ անապաի:
Լեոնարդո դա Վինչ
Կլոդ Վերլինդ "Կոնսիլիում"
Օրվա առակը՝ Վասիլիսկը - 26 օգոստոսի #madatyan
www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան