Հենց որ ձկնկուլը ողևորվեց կեր փնտրելու, թաքստոցում նստած իժը անմիջապես դուրս սողաց և գողեգող մոեցավ նրա բնին: Փափկամազ թռչնակները խաղաղ քնած էին՝ ոչ մի բան չկասկածելով: Օձը նրանց շատ մոտ սողաց: Նրա աչքերը փայլեցին չար փայլով, և սկսվեց բռնությունը:
Խաղաղ քնած թռչնակներից յուրաքանչյուրը մի թունավոր խայթոց ստանալով, այդպես էլ չարթնացավ:
Իրենից գոհ չարագործը նորից ետ սողաց իր թաքստոցը, որպեսզի այնտեղից հետևելով բավականություն ստանա թռչնի վշտից:

 


Շուտով ձկնկուլը վերադարձավ որսից: Գազանային չարագործության միայն տեսքից արդեն, որը կատարվել էր իր թռչնակների հետ, նա բարձրաձայն հեծեծաց, և անտառի բոլոր բնակիչները լռեցին՝ ցնցված չլսված դաժանությունից:
- Առանց Ձեզ ես այլևս կյանք չունեմ, - գոռում էր դժբախտ հայրը, նայելով իր մահացած ձագուկներին: - Թող ես էլ մահանամ Ձեզ հետ միասին:
Եվ նա սկսեց կտուցով պատառոտել իր կուրծքը՝ հենց սրտի մոտ: Տաք արյունը առվակներով հոսեց պատառոտված վերքից, թափվելավ անշունչ ձագուկների վրա:
Կորցնելով իր վերջին ուժերը, մեռնող ձկնկուլը վերջին հրաժեշտի հայացքը գցեց զոհված ձագերով բնի վրա և հանկարծ փշաքաղվեց:

 


Օ հրաշք: Նրա թափած արյունն ու ծնողական սերը վերադարձրեցին թանկագին ձագուկներին կյանքի, խլելով նրանց մահվան ճիրաններից: Եվ այդ պահին երջանկացած նա տվեց իր վերջին շունչը:
Լեոնարդո դա Վինչի

Կլոդ Վերլինդ "Թղթե ապոկալիպսիս"

 

 

Օրվա առակը՝ Ձկնկուլը - 23 օգոստոսի #madatyan
www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան