Ինչպես են ղունղունում աղավնիները: Նայելն անգամ թանկ է ու հաճելի, - ասաց մի անգամ բակային շունը, աչքը չկտրելով աղավնիների բնից: - Երևում է նրանք բոլորը ապրում են համաձայնության և խաղաղության մեջ ոչ թե իմ ու կատվի նման:
- Շատ մի փառաբանիր, սիրալիր շուն, - հակաճառեց նրան կատուն՝ նստած բարձր ցանկապատի վրա: - Ավելի լավ է լսիր թե հիմա ինչ է կատարվում հավաբնում:
Այնտեղից բարձր կչկչոց էր լսվում և ընդհարման աղմուկ: Շուտով խելագարի պես բակ դուրս թռավ մի ծեր գզգզված աքաղաղ և մի կողմ փախավ, իր ետևից արյունե հետք թողնելով: Հավաբնից հաղթական "ծուղրուղու" լսվեց:
- Կրկին երկու աքաղաղ իրար հետ լեզու չեն գտել, - շարունակեց ամենագետ կատուն: - Երբ նրանցից մեկը ճուտիկ էր, հավաբնում ամեն ինչ հանգիստ էր: Չհասցրեց մեծանալ, երբ դառավ սարսափելի կռվարար դառավ:
Կատուն ճիշտ էր: Հավերը մի տանիքի տակ համաձայնության և խաղաղության մեջ են ապրում, իսկ երկու աքաղաղ չեն կարողանում մի հավաբնի մեջ իրար հետ յոլա գնալ՝ այդպիսին է նրանց բնույթը:
Լեոնարդո դա Վինչի
Կլոդ Վերլինդ "Արլեկին"
Օրվա առակը՝ Վեճը - 12 օգոստոսի #madatyan
www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից