Զինված նետերով և սուր նիզակներով, որսորդները անձայն ավելի ու ավելի էին գաղտագողի մոտենում: Էգ Առյուծը, ով կերակրում էր իր ծծկեր փոքրիկներին, հանկարծ անծանոթ հոտ զգաց և անմիջապես հասկացավ, որ վտանգը մոտ է: Սակայն արդեն ուշ էր: Որսորդներն արդեն շրջապատել էին նրա որջը:
Զինված մարդկանց տեսքից, էգ Առյուծը հանկարծակի եկավ:
Նա ուզում էր փախուստի դիմել ու փրկվել, սակայն անմիջապես փոշմանեց՝ այդ դեպքում նրա ձագուկները որսորդների համար հեշտ ավար կդառնային:
Մայրը որոշեց պաշտպանել փոքրիկներին իր կյանքի գնով: Ցածր իջեցնելով գուխը, որպեսզի չտեսնի իր իր կողմ ուղղված սուր նիզակները, նա հուսահատ ցատկով նետվեց մարդկանց վրա և նրանց փախուստի մատնեց:
Անօգնական կորյունները փրկված էին:
Լեոնարդո դա Վինչի
Կլոդ Վերլինդ "Պիես չորս ձեռքով"
Օրվա առակը՝ Էգ Առյուծը - 08 օգոստոսի #madatyan
www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան