Փոքրիկների աչքերը դեռ չէին բացվել: Նրանք դեռ անօգնական սողում էին մայր առյուծի թաթերի միջև և համեղ կաթի փնտրտուքի ընթացքում, կույր մռութներով դեմ առնում տաք մայրական փորին, չարձագանքելով կամայական ուրշ կանչի:

 


Փորձելով չխանգարել իր ընկերուհուն հոգալ ծծկերների մասին, հպարտ առյուծը կանգնած էր մի կողմի վրա և ուշադիր հետևում էր իր ընտանիքին:

 


Հանկարծ նա թափ տվեց իր արքայական բաշը և բարկացած մի հզոր մռնչաց:
Կորյունները անմիջապես բացեցին իրենց աչքերը, իսկ սավաննայի մնացած բնակիչները սարսափով փախան:
Կորյուններին դեպի կյանքը արթնացնող առյուծի բարկացած մռնչոցի նման, խելածի ծնողների արդար գովասանքը կամ քամահրումը, օգնում է բացահայտել մեր երեխաների արժանիքները:

 

Դրանով մեծերը երեխաների աչքերն են բացում դեպի ուսում և եռանդ, հեռացցնելով նրանց տգեղից և վատից:
Լեոնարդո դա Վինչի

Միրիամ Էսկոֆետ "Վանիտաս՝ ինքնանկար"

 

Օրվա առակը՝ Առյուծը - 25 հուլիսի #madatyan
www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան