Գլուխը բնից հանելով, արծվի ձագը բազմաթիվ թռչուններ տեսավ, որոնք թռչում էին ժայռերի արանքում:
- Մայրիկ, այդ ի՞նչ թռչուններ են, - հարցրեց նա:
- Մեր ընկերներն են, - պատասխանեց էգ արծիվը որդուն: - Արծիվը մենության մեջ է ապրում՝ այդպիսին է նրա ճակատագիրը: Սակայն նույնիսկ նա երբեմն շրջապատի կարիք է զգում: Այլապես ինչպե՞ս կլինի թռչունների թագավոր: Բոլորին, ում տեսնում ես այնտեղ, ներքևում, մեր հավատարիմ ընկերներն են:

 


Բավարարված մոր բացատրություններով, արծվի ձագը շարունակեց հետաքրքրությամբ հետևել թռչունների թռիչքով, այլևս նրանց համարելով իր հավատարիմ ընկերները: Հանկարծ նա գոռաց՝
- Այ այ, նրանք մեզանից ուտելիք գողացան:

 


- Հանգստացցիր որդիս: Նրանք մեզանից ոչինչ էլ չեն գողացել: Ես ինքս նրանս հյուրասիրեցի: Հիշեր մեկընդմիշտ այն, ինչ կասեմ քեզ: Արծիվն ինչքան էլ սոված չլինի, նա պետք է իր որսի մի մասով կիսվի այն թռչունների, որոնք ապրում են հարևանությամբ: Այս բարձրության վրա նրանք ուժ չունեն իրենց կեր գտնել և նրանց պետք է օգնել:

 


Ցանկացած մեկը, ով ցանկանում է հավատարիմ ընկերներ ունենալ, պետք է բարի և համբերատար լինի, և ուշադրություն ցուցաբերի ուրիշի կարիքներին: Հարգանքն ու պատիվը ուժով չեն ձեռք բերվում, այլ մեծահոգությամբ և կարիքավորի հետ քո վերջին կտորը կիսելու պատրաստակամությամբ:
Լեոնարդո դա Վինչի

Կլոդ Վերլինդ "Բնանկար բնաճարպից"

 

 

Օրվա առակը՝ Մեծահոգություն - 05 օգոստոսի #madatyan
www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան