Տանիքի երեսկալի տակ պատին կպչած չղջիկը գլուխը թաքցրել էր թաղանթներով թևերի մեջ, որպեսզի արևի լույսը չտեսնի: Այսպես նա անց կացրեց ողջ օրը, մինչ մայրամուտ:
Երբ արևը թաքնվեց հորիզոնի ետևում և երկինքը մթնեց, նա գլուխը հանեց թևի տակից և զգուշությամբ նայեց շուրջը:

 


- Վերջապես հանգչեց այդ զզվելի լույսը, - ասաց նա: - Ահ, ինչպես են դմրել իմ խեղճ թաթիկները: Այ հիմա ես նրանց կմարզեմ և բավական կթռչեմ գիշերային ազատության մեջ:

 


Հենց այդ պահին էլ տուն էր վերադառնում մի ուշացած ծիծեռնակ՝ հոգնած առօրյա հոգսերից: Նա հազիվ մնաց, որ չբախվի չղջիկի հետ, ով աննկատ, գողեգող դուրս էր թռչում երեսկալի տակ գտնվող իր թաքստոցից:
- Որ տեղդ դատարկ լինի, - ի սրտե ասաց ծիծեռնակը: - Դու կարծես չար արհավիրք լինես, չես կարողանում բաց և ազնիվ ապրել:

 


Ծիծեռնակը ճիշտ էր: Բարին կարիք չունի թաքնվելու և ինչ-որ մեկից վախենալու, քանզի նա բոլորին ջերմություն և ուրախություն է սփռում՝ արևոտ օրվա նման: Իսկ այ չղջիկը, վախենալով որ կկուրանա, հեռանում և փախչում է լույսից, ինչպես սուտը ճշմարտությունից:
Լեոնարդո դա Վինչի

Կլոդ Վերլինդ "Գրադարան"

 

 

Օրվա առակը՝ Չղջիկը և Ծիծեռնակը - 01 օգոստոսի #madatyan
www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան