Օրվա առակը՝ Սարդը և Ծիծեռնակը - 21 հուլիսի #madatyan
www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից

 

Երեք անգամ ստիպված եղավ սարդը գործել ծառերի միջև իր արծաթափայլ սարդոստայնը, և ամեն անգամ ուրախ սավառնելով, ծիծեռնակն իր թևով պատռում էր նրա գործած ցանցը:

 


- Ինչու՞ ես ինձ խանգարում աշխատել, - վրդովված հարցրեց Սարդը: - Մի՞թե ես քեզ խանգարում եմ:
- Ախր դու ինքդ խորամանկութթյաան մարմնավորումն ես, - ի պատասխան ծլվլաց ծիծեռնակը: - Իսկ այ քո անտեսանելի սարդոստայնը, թակարդ է միջատների համար:

 


- Այդ դու՞ ես այդ խոսքերն ասում, եղբայր, - զարմացավ Սարդը: - Ինչո՞վ ես ինձանից լավը: Օրեր շարունակ թռչում ես բաց կտուցով և աջ ու ձախ բռնում ես այն նույն միջատներին, ում մասին հիմա նման հոգածություն ես ցուցաբերում: Քեզ համար այդ զբաղմունքը՝ զվարճանք է:

 

Իսկ ես, ամբողջ ուժերով տանջվում եմ, բարակ թել եմ մանում, դրանից էլ ցանց գործում: Եվ որպես պարգևատրություն իմ ազնիվ աշխատանքի ստանում եմ իմ որսը, երբ նա ընկնում է իմ ցանցի մեջ: Յուրաքանչյուրն էլ կարող է դատել ուրիշին՝ կյանքին նայելով իր զանգակատնից:
Լեոնարդո դա Վինչի

Միրիամ Էսկոֆետ "Մէսիդդոն, Տրիպտիխ"

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան