Տեսնելով, թե ինչ ա կատարվում Ուկրաինայում, ես անգամ մի տեսակ պատկառանքով լցվեցի մեր իշխանությունների հանդեպ, բոլոր մեր ունեցած իշխանությունների... ախր մեր ոչ մի իշխող ռեժիմ չի եղել այդ աստիճան խայտառակ թուլակամ ու թուլամորդ, անթասիբ ու ոչնչություն, ոնց որ Յանուկովիչի ռեժիմն ա Ուկրաինայում:

 


Անկախ նրանից, թե ոնց եմ վերաբերվում այս կամ այն մեր նախագահին ու նրա թիմին, մեզ մոտ հաստատ երբեք բանը չի հասել էս աստիճան նվաստացուցիչ վիզ ծռոցու, որը հիմա ցուցադրում են Ուկրաինայի իշխանությունները:
Այդ երկիրը որ քանդվի, քանդվելու է ոչ թե ուժեղ ընդդիմության, ոչ էլ ագրեսիվ ամբոխի պատճառով, այլ հենց Յանուկովիչի անվճռականության ու վախկոտության: Ի՞նչ է նշանակում անընդհատ զիջումների գնալ մի քանի հազար մարգինալներից բաղկացած չկառավարվող ամբոխի կիսալեգիտիմ առաջնորդների պահանջներում և դա այն դեպքում, երբ նախորդ պայմանավորվածությունը խախտել էին հենց ցուցարարները:

 


Հասկանալի է, որ Յանուկովիչի ու իր մերձավորների վախը ու անվճռականությունը կապված է ոչ թե նրանց մարդասիրական մղումների հետ, այլ տարրական վախի: Նրանք վախենում են կորցնել սեփական ազատություն, ունեցվածքը, ինչպես նաև կյանքը: Զավեշտալին այն է, որ Յանուկովիչը չի հասկանում, որ միակ տարբերակը, որում ինքը չի ազատազրկվի ու չի կիսի ասենք Քադդաֆիի, կամ Մուբարակի ճակատագիրը, դա այս ճգնաժամից հաղթանակած դուրս գալն է: Այնպես չի, որ Յանուկովիչը մեծ ժողովրդականություն է վայելում ու ամենայն հավանականությամբ, մյուս ընտրություններին նա շանսեր չի ունենա, բայց հիմա նույն ներքին զորքերը, երկրի հարավն ու արևելքը, Ղրիմը ամենից շատ եմկ բանի պակաս ունեն՝ վճռական հրամանների...

 

Կոստանտին Տեր-Նակալյան