Ֆեյսբուքյան լրահոսս նայելիս մոտս մեկ-մեկ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ հայաստանյան ընդդիմադիրներն ու կատիվիստները ամեննքը մի հհեղափոխակկան հանճար են, ստրատեգներ ու եթե իրեննց դեսանտ անեին Մայդանում, ապա Ուկրաինայում հիմա վաղուց արդեն մի հատ ջիգյարով իշխանափոխություն էին արել, ռուսներին էլ քշել էին, մինչև Կրեմլի պատի տակ:

Ասեմ ավելին, համեմատելով հայակական սոցցանցերի արձագանքները՝ այլ երկրների, այդ թվում նաև ուկրաինական սոցցանցերի արձագանքների հետ, կարող է տպավորություն ստեղծվել, որ Մայդանի հաղթանակով ամենաշահագրգռված կողմը հենց հայաստանյան ընդդիմադիր դաշտն է, բայց դա խաբուսիկ տպավորություն է:

Նախ, ֆեյսբուքյան ընդդիմադիրների թեզերը ուսումնասիրելիս աչք է զարնում այն հանգամանքը, որ նրանց հռետորաբանության հիմնական մեխը ռուսատյացությունն է: Այսինքն, 10 դեպքից 9-ում ականատես ենք լինում մոտավորապես այս տիպի տրամաբանության. «Մենք ուզում ենք Մայդանը հաղթի, որ ռսներին վատ լինի/ռռուսական էքսպանսիան կան առնի/ՄՄ-ն չլինի»: Ասենք, գրեթե չկան խոսակցություններ այն մասին, թե ի/նչ տնտեսական հետևանքներ կարող է ունենալ և արդեն ունի Մայդանը՝ Ուկրաինայի համար, գրեթե չկան խոսակցություններ այն մասին, որ ուկրաինացիների զգալի մասը սուր ատելություն ունի Մայդանում հավաքված առանձին ուժերի հանդեպ, ինչպիսիք են ֆաշիստ-բանդերովեցներն ու թաթար իսլամիստները:

Իրականում, Մայդանում խայտառակություն է տիրում ու միակ պատճառը, որ այդ կրկեսը այսքան ձգձգվեց կայանում է նրանում, որ Ուկրաինայի իշխանությունները այնքան կոռումպացված ու վարկաբեկված են, որ անգամ մեր իշխանությունները նախանձելի բարձրունքներում են դրանց համեմատ, բայց սա փորձանքի կեսն է միայն: Բացի կոռումպացված ու վարկաբեկված լինելուց, ուկրաինական տնտեսա-քաղաքական էլիտան շատ ուժեղ կախվածություն ունի Արևմուտքից: Նույն Յանուկովիչի որդին միլիարդատեր է արդեն, Յանուկովիչի թիմում առկա օլիգարխները ևս մեծ կապիտալների են տնօրինում, բայց արի ու տես, որ նրանք իրենց կապիտալների զգալի մասը պահում են արտասահմանում և բավական է, որ ԱՄՆ-ը համապատասխան որոշում ընդունի ու իրենք կզրկվեն իրենց թալանածի մեծ մասից, իսկ դա հավասարազոր է մահվան նրանց համար, քանզի իշխանությունը նրանք օգտագործել են բացառապես այդ թալանը դիզելու ու ավելացնելու համար:

Մյուս կողմից, վերադառնալով մեր ընդդիմությանը և դրա բոցկլտուն գրառումներին, մայդանի խորհրդանիշներով պրոֆիլների նկարներ դնելուն ու տարբեր կոչերին, կարելի է փաստել, որ սա ուղղակի թերարժեքության բարդույթի ու ինքնահաստատման ոչ այնքան հաջող փորձեր են: Ասենք իրոք ծիծաղելու է, որովհետև եթե ուշադրություն դարձնեք, ապա կտեսնեք, որ որքան ավելի ցածր է տվյալ քաղաքական ուժի տեսակարար կշիռը ռեալ կյանքում, այնքան ավելի բարձր ու ագրեսիվ է մայդանիստական հռետորաբանությունը ֆեյսբուքում: Այլ կերպ ասած, նրանց հիքացնում է մայդանը, որովհետև մայդանում իրենք տեսնում են այն, ինչ երբեք չեն տեսել ու չեն էլ տեսնի այստեղ, որովհետև այստեղ հա՛մ իրականությունն է միանգամայն այլ, հա՛մ էլ ընդդիմությունը:

 

 

Կոստանտին Տեր-Նակալյան