Էսօր բանակի կազմավորման 22-րդ տարելիցն ա: Չեմ ուզում պաթետիկ շնորհավորանքներ ու ինչ որ վերացական բաներ ասեմ: Խոսենք չոր ու փաստարկված: Ըստ իս, բանակը արդյունավետորեն կատարում է իր առջև դրված խնդիրը, ընդ որում, տարեցտարի, էդ գործընթացի ՕԳԳ-ն ավելի ա բարձրանում:
Գիտեմ, որ կան մարդիկ, ովքեր կարող են չարախնդությաամբ մոտենալ այս պնդմանը, բայց փաստը մնում ա փաստ: Հետադարձ հայացք գցելով բանակի վրա ու համեմատելով այսօրվա մեր բանակը, ոչ թե անցած տարվա, այլ ասենք 5 տարի վաղեմության, 10 տարվա վաղեմության և ավելի հին օրերի հետ:
Խոսենք կարևոր նշաննների մասին, որոնք հստակ ինդիկատորներ են հանդիսանում, որ բացի սահմաննը պահելուց, բանակը ինքնակատարելագործվում է.
- 22 տարվա մեջ բանակը շեշտակի ավելացրել է թե իր քանակը, թե իր որակը:
- 22 տարվա մեջ Հայաստանում վերջապես կայացել է սպայական ինստիտուտը' հատկապես միջին ու ստորին օղակները:
- 22 տարվա մեջ զինծառայություն են անցել տասնյակ հազարավոր տղաներ ու այսօր եթե Աստված չանի պատերազմ սկսի, ոչ որսորդական հրացանի հույսին ենք մնալու, ոչ էլ ինչ որ բանվոր-գյուղացիական բանակ ենք դաշտ հանելու:
- 22 տարվա մեջ ծառայության միջով անցածների ճնշող մեծամասնությունը ջերմութւամբ է հիշում իր ծառայությունը' անկախ եղած բարդություններից ու անախորժություններից, իսկ ամեն նոր զորակոչ ավելի նպաստավոր պայմաններ է ստեղծում:
- 22 տարվա մեջ աստիճանաբար նվազել են ու շարունակում են նվազել ոչ կանոնադրական, գողական ու թաղային հասրաբերությունները, ասըտիճանաբար տեղները զիջելով նորմալ ուստավին: Ասածիս վառ օրինակը կարող է լինել այն, որ չաստ նայող հասկացությունը ի սպառ է վերացվել, զինվորների ուժերով կառուցվող թաչաները ու դրամաշծորթությունները' ևս, սերժանտ լինելը էլ մոմենտ չի, ու որ ամենակարևորն ա' 2013 թվականին գրանցվել է զոհերի ամենացածր ցուցանիշը այս 22 տարիների մեջ: Եվ դա այն դեպքում, որ 2013-ը շատ լարված էր' սահմանային բախումների առումով:
Ինչևէ, անելու դեռ շատ բան կա, ահավոր շատ: Պետք է դեռ շատ աշխատել սպայական կորպուսի որակական կողմի վրա, պետք է ավելի կայացնել պրոֆեսինալ հիմմունքներով ծառայության ինստիտուտը, ժամկետայիններին աստիճանաբար հանել հրամանատարական կազմից և սերժանտական կազմը դարձնել պայմանագրային, ավելի նվազեցնել զոհերի, հատկապես' ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում գրանցվող զոհերի քանակը' դրանց թիվը զրոյի հասցնելու հստակ միտումով, և այլն...
Շատ բան դեռ կա անելու, բայց այլ ելք չունենքք, պետք է արվի ու պետք է սովորենք նաև չենթարկվել տեղեկատվական սադրանքներին, որոնք ցավոք շատ են ու որոնցից շատերի հետևում ցավոք կանգնած են մեր հայրենակիցները: Բանակ ունենալը մեր համար ֆետիշ չէ, ինքնանպատակ չէ, այլ սուր անհրաժեշտություն է ու եթե այլ երկրների համար գործում է Նապոլեոնյան այն ֆորմուլան, որ եթե չես ուզում կերակրես քո բանակը' կկերակրես թշնամունը, ապա մեզ համար այն շատ ավելի պարզ է.
Եթե չենք ուզում կերակրել մեր բանակը, պատրաստվենք բնաջնջվելուն:
Կոստանտին Տեր-Նակալյան